ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման (փաստաթղթային կոդ՝ 635-01.06.2020-ՖՎ) վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 130-րդ հոդվածի, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրության 198-րդ եւ «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը համապատասխանում է «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պահանջներին, որոնց համաձայն.

«1. Տարեկան հաղորդումը բաղկացած է երեք մասից՝

1) պետական բյուջեի կատարողականի հաշվեքննության հետ կապված՝ նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքների մասին ամփոփ տեղեկատվություն.

2) գործունեության ծրագրի 2-րդ մասում ընդգրկված ծրագրային կետերի կատարման վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն.

3) նախորդ տարվա ընթացքում գործունեության ծրագրի 3-րդ մասի իրականացման վերաբերյալ հաշվեքննիչ պալատի տեղեկատվությունը եւ արտաքին աուդիտորական կազմակերպության կողմից տրված եզրակացությունը:

2. Տարեկան հաղորդման 2-րդ մասում ներառվում է միայն այն ծրագրային կետերի կատարման վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը, որոնց մասով ընթացիկ եզրակացությունը սույն օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ կամ 8-րդ մասով սահմանված կարգով ներկայացվել է Ազգային ժողով մինչեւ տվյալ տարվա ապրիլի 1-ը:

3. Հաշվեքննիչ պալատը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ հունիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարվա իր գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:»:

Հաշվետու ժամանակահատվածում Հաշվեքննիչ պալատի կողմից նախատեսված 32 հաշվեքննություններից 25-ն ավարտվել է, 1-ը կասեցվել, իսկ 6-ը` դեռեւս շարունակվում է` օրենքով սահմանված կարգով տեղափոխվելով ընթացիկ տարի:

Հաշվետու ժամանակահատվածում հաշվեքննություններն իրականացվել են սոցիալական ապահովության, կրթության, գիտության եւ մշակույթի, առողջապահության, էներգետիկայի, պաշտպանության եւ անվտանգության, պետական պարտքի, էկոնոմիկայի, ենթակառուցվածքների եւ այլ ոլորտներում:

Իրականացված հաշվեքննության արդյունքերով Հաշվեքննիչ պալատի կողմից «դրական եզրահանգում» հաշվեքննիչ կարծիք չի տրվել ոչ մի հաշվեքննության արդյունքներով, ինչը նշանակում է, որ կատարված բոլոր ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբեվել են էական խեղաթյուրումներ, որոնց հետեւանքները համատարած չեն (ուսումնասիրության 9 դեպքում), էական խեղաթյուրումներ, որոնց հետեւանքները համատարած են (ուսումնասիրության 3 դեպքում) եւ 3 դեպքում տրվել է «հրաժարում եզրահանգում ներկայացնելուց» հաշվեքննության կարծիք:

Կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված խեղաթյուրումների, ռիսկերի եւ անհամապատասխանությունների շտկման նպատակով Հաշվեքննիչ պալատի կողմից համապատասխան մարմիններին եւ կազմակերպություններին ներկայացվել են 306 առաջարկություններ, որոնք, ըստ իրենց բնույթի, կարող են բաժանվել երեք խմբի` համակարգին միտված, արդյունքին միտված եւ խնդրին միտված:

Ներկայացված հաղորդումն ամփոփ պատկերացում է տալիս հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացված ուսումնասիրությունների, դրանց արդյունքում կազմված եզրահանգումների եւ առաջարկությունների, ինչպես նաեւ Հաշվեքննիչ պալատի ներքին ընթացակարգերի եւ միջազգային համագործակցության վերաբերյալ:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                        ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝ Գ.Սաֆարյան (հեռ.` 011 513- 273)

10.06.2020թ.






ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության վերաբերյալ (փաստաթղթային կոդ` 635-01.06.2020-ՖՎ) տարեկան հաղորդման



Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի (այսուհետ` Հաշվեքննիչ պալատ) 2019 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 130-րդ հոդվածի, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրության 198-րդ եւ «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը համապատասխանում է «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պահանջներին:

Սույն տարեկան հաղորդումը ներկայացնում է հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում 2019 թվականի շրջանակներում իրականացված հաշվեքննության վերաբերյալ աշխատանքները:

Ներկայացված տարեկան հաղորդումը ամփոփված է երեք մասերից` մասնավորապես`

գ պետական բյուջեի կատարողականի հաշվեքննության հետ կապված՝ 2019 թվականի ընթացքում կատարված աշխատանքների մասին ամփոփ տեղեկատվություն.

գ ռիսկերի վրա հիմնված հաշվեքննության վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն.

գ Հաշվեքննիչ պալատի ներքին գրծընթացների ծրագրի իրականացման վերաբերյալ տեղեկատվություն եւ արտաքին աուդիտի եզրակացություն:

Պետական բյուջեի կատարման գործընթացում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք չեն բխել այդ գործընթացի թափանցիկության, վերահսկելիության եւ հանրային հաշվետվողականության ապահովման լավագույն սպասումից, որոնց ուղղությամբ Հաշվեքննիչ պալատն առաջարկել է մի շարք ընթացակարգեր:

Հաշվեքննիչ պալատի տարեկան հաղորդման 2-րդ մասում ներառվում են միայն այն ծրագրային կետերի կատարման վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունները, որոնց մասով ընթացիկ եզրակացությունը սույն օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ կամ 8-րդ մասով սահմանված կարգով ներկայացվել է Ազգային ժողով մինչեւ տվյալ տարվա ապրիլի 1-ը:

Հաշվեքննիչ պալատը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ հունիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարվա իր գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:»:

Հաշվետու ժամանակահատվածում Հաշվեքննիչ պալատի կողմից նախատեսված 32 հաշվեքննություններից 25-ն ավարտվել են, 1-ը կասեցվել, իսկ 6-ը` դեռեւս շարունակվում են` օրենքով սահմանված կարգով տեղափոխվելով ընթացիկ տարի:

Հաշվետու ժամանակահատվածում հաշվեքննություններն իրականացվել են սոցիալական ապահովության, կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության, էներգետիկայի, պաշտպանության եւ անվտանգության, պետական պարտքի, էկոնոմիկայի, ենթակառուցվածքների եւ այլ ոլորտներում:

Իրականացված հաշվեքննությունների արդյունքերով Հաշվեքննիչ պալատի կողմից «դրական եզրահանգում» հաշվեքննիչ կարծիք չի տրվել ոչ մի հաշվեքննության արդյունքներով, ինչը նշանակում է, որ կատարված բոլոր ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են էական խեղաթյուրումներ , որոնց հետեւանքները համատարած չեն (ուսումնասիրության 9 դեպքում), էական խեղաթյուրումներ , որոնց հետեւանքները համատարած են (ուսումնասիրության 3 դեպքում) եւ 3 դեպքում տրվել է «հրաժարում եզրահանգում ներկայացնելուց» հաշվեքննության կարծիք:

Կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված խեղաթյուրումների, ռիսկերի եւ անհամապատասխանությունների շտկման նպատակով Հաշվեքննիչ պալատի կողմից համապատասխան մարմիններին եւ կազմակերպություններին են ներկայացվել 306 առաջարկություն, որոնք, ըստ ներկայացված բնույթի, բաժանվել են երեք խմբի` համակարգին միտված, արդյունքին միտված եւ խնդրին միտված:

Հաշվեքննիչ պալատի կողմից ներկայացված հաղորդումն ամբողջական պատկերացում է տալիս 2019 թվականին իրականացված ուսումնասիրությունների, դրանց արդյունքում կազմված եզրահանգումների եւ առաջարկությունների, ինչպես նաեւ Հաշվեքննիչ պալատի ներքին ընթացակարգերի եւ միջազգային համագործակցության վերաբերյալ:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)

10.06.2020թ.