ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-640-04.06.2020-ԱՍ-011/0) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը եւ կից փաստաթղթերը) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին:

Միաժամանակ հարկ է նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը`միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ, Նախագծին կից ներկայացված չէ:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված դիտարկման հիման վրա Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248), (118)

23.06.2020թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունմամբ կարող է անհրաժեշտություն առաջանալ լրացում կատարել «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքում: Օրինակ, «Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) 4-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` պայմանավորվող կողմերն իրենց հեղինակային իրավունքը կարգավորող ազգային օրենսդրությամբ նախատեսում են վերարտադրման իրավունքի, տարածման իրավունքի եւ հանրությանը մատչելի դարձնելու իրավունքի սահմանափակում կամ բացառություն, դյուրացնելու ստեղծագործությունների մատչելի ձեւաչափով օրինակների մատչելիությունը շահառուների համար: Ազգային օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումը կամ բացառությունը պետք է թույլ տա կատարել անհրաժեշտ փոփոխություններ` ստեղծագործությունը այլընտրանքային ձեւաչափով մատչելի դարձնելու համար:

Թեեւ «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետում նախատեսված է նման բացառություն, սակայն սահմանված բացառությունը նախատեսված է միայն կույրերի համար: Մինչդեռ Պայմանագրի 3-րդ հոդվածի համաձայն` շահառուն ընդգրկում է անձանց ավելի լայն շրջանակ: Հետեւաբար, կարծում ենք, անհրաժեշտություն է առաջանում «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքում նախատեսել սահմանափակում այն անձանց համար, ովքեր որպես շահառու սահմանված են Պայմանագրում:

Արդարադատության նախարարության՝ Պայմանագրում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաեւ պայմանագիրը վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայության մասին եզրակացության մեջ նշված է, որ պայմանագրում առկա են օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Եթե որոշում է ընդունվում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին, եւ, համաձայն Կառավարության տեղեկանքի, համապատասխան պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք, կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագծեր»:

«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագիծ»:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248), (118)

23 .0 6 .2020թ.





ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին » Մարաքեշի պայմանագիրը վավերացնելու մասին »(փաստաթղթային կոդ՝ Կ- 6 40- 0 4. 06 . 2020 -ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության
ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2013 թվականի հունիսի 27-ին ՄարաքեշումՄտավորսեփականությանհամաշխարհայինկազմակերպությաննախաձեռնությամբ ընդունված «Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր), որը միտված է ապահովել կույրերի, տեսողությունից հաշմանդամ կամ ընթերցողության այլ դժվարություններ ունեցող անձանց համար ստեղծագործությունների հասանելի ձեւաչափով օրինակների մատչելիությունը:

Պայմանագրով նախատեսվում է հիմնադրել «տեղեկատվության հասանելիության կենտրոն», որը հնարավորություն կընձեռի փոխանակել համապատասխան տեղեկատվություն` հեշտացնելով լիազոր մարմինների նույնականացումը:

Պայմանագրով հնարավորություն է տրվում՝ շահառուներին օգտվելու ստեղծագործություններից, հասարակության մյուս անդամների հետ հավասարապես, շահառուներին ապահովելու հասանելի ձեւաչափով կրթական նյութերի մատչելիությունը, ինչպես նաեւ ապահովել շահառուների մասնակցությունն ու ներգրավվածությունը մշակութային եւ սոցիալական կյանքին:


Փորձաքննության արդյունքները

1.Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Հայաստանի Հանրապետությունը Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության շրջանակներում միացել է շուրջ 19 միջազգային պայմանագրերի:

Մարաքեշի Պայմանագրի հիմքում ընկած են մարդու իրավունքների պաշտպանության հիմնական սկզբունքները եւ այն ունի ընդգծված սոցիալական ուղղվածություն: Նշենք նաեւ, որ ամեն տարի աշխարհում հրատարակվում են մեծ քանակությամբ գրքեր, որոնցից միայն 2 %-ն է հասանելի զարգացող, ինչպես նաեւ զարգացած երկրներում ապրող 285 միլիոն կույրերի եւ տեսողության խաթարումներ ունեցող մարդկանց համար:

3.Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է, մասնավորապես, հետեւյալ պարատավորությունները.

- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանափակումը կամ բացառությունը պետք է թույլ տա կատարել անհրաժեշտ փոփոխություններ՝ ստեղծագործությունն այլընտրանքային ձեւաչափով մատչելի դարձնելու համար,

-Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանել Պայմանագրի 4-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների կամ բացառությունների՝ վարձատրության վճարման ենթակա լինելու կամ չլինելու հարցը,

- Պայմանագրով նախատեսված սահմանափակումների եւ բացառությունների կիրառման ընթացքում ջանքեր գործադրել պաշտպանելու շահառուների անձնական տվյալների անձեռնմխելիությունը,

-նպաստել մատչելի ձեւաչափով օրինակների միջսահմանային փոխանակմանը՝ խրախուսելով տեղեկատվության կամավոր փոխանակումը լիազոր մարմինների միջեւ,

-ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ Պայմանագրի կատարման համար:

4.Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Պայմանագրով սահմանվում են մի շարք սահմանափակումներ եւ բացառություններ, որոնք հնարավորություն են տալիս վերարտադրել, տարածել եւ մատչելի դարձնել հեղինակային իրավունքով պահպանվող ստեղծագործություններն այն ձեւաչափով, որով տեսողությունից հաշմանդամ կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար դրանք հասանելի կլինեն:Այն թույլ է տալիս նաեւ իրականացնելու արդեն փոփոխված ձեւաչափով ստեղծագործությունների միջսահմանային փոխանակումն այն իրավասու մարմինների միջեւ, որոնք ծառայություններ են մատուցում շահառուներին:

Նախագծի ընդունումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները եւ կնպաստի տեսողությունից հաշմանդամ կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց իրավունքներին առնչվող հարաբերությունների կարգավորմանը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)

22.06.2020թ.





ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին » Մարաքեշի պայմանագիրը վավերացնելու մասին »(փաստաթղթային կոդ՝ Կ- 6 40- 0 4 06 2020 -ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագիրը վավերացնելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2013 թվականի հունիսի 27-ին Մարաքեշում Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ ընդունված «Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագիրը, որը ունի ապահովելու կույրերի , տեսողությունից հաշմանդամ կամ ընթերցողության այլ դժվարություններ ունեցող անձանց համար ստեղծագործությունների հասանելի ձեւաչափով օրինակների մատչելիությունը :

Հայաստանի Հանրապետությունը Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության շրջանակներում միացել է շուրջ 19 միջազգային պայմանագրերի :

Պայմանագրի հիմքում ընկած են մարդու իրավունքների պաշտպանության հիմնական սկզբունքները եւ այն ունի ընդգծված սոցիալական ուղղվածություն :

Ամեն տարի աշխարհում հրատարակվում են մեծ քանակությամբ գրքեր , որոնցից միայն 2%- ն է հասանելի զարգացող , ինչպես նաեւ զարգացած երկրներում ապրող 285 միլիոն կույրերի եւ տեսողության խաթարումներ ունեցող մարդկանց համար :

Պայմանագրով նախատեսվում է հիմնադրել « տեղեկատվության հասանելիության կենտրոն », որը հնարավորություն կընձեռի փոխանակելու համապատասխան տեղեկատվություն հեշտացնելու լիազոր մարմինների նույնականացումը :


Փորձաքննության արդյունքները

1.Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Մարաքեշի պայմանագրով հնարավորություն է տրվում՝

- շահառուներին օգտվելու ստեղծագործություններից հասարակության մյուս անդամների հետ հավասարապես ,

- շահառուներին ապահովելու հասանելի ձեւաչափով կրթական նյութերի մատչելիությունը ,

- շահառուների մասնակցությունն ու ներգրավվածությունը մշակութային եւ սոցիալական կյանքին :


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Պայմանագրով սահմանվում են մի շարք սահմանափակումներ եւ բացառություններ , որոնք հնարավորություն են տալիս վերարտադրել , տարածել եւ մատչելի դարձնել հեղինակային իրավունքով պահպանվող ստեղծագործությունները այն ձեւաչափով , որով տեսողությունից հաշմանդամ կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար դրանք հասանելի կլինեն : Այն թույլ է տալիս նաեւ իրականացնելու արդեն փոփոխված ձեւաչափով ստեղծագործությունների միջսահմանային փոխանակումն այն իրավասու մարմինների միջեւ , որոնք ծառայություններ են մատուցում շահառուներին :


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


կատարող՝ Մ. Դալլաքյան (011-513-339)

18.0 6 .2020թ.