ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-648-12.06.2020-ՊԻ-011/0) եւ ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-6481 -12.06.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված
«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագծերի փաթեթը) :

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ` Նախագիծ) 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաեւ ` Օրենսգիրք ) լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք նշել նաեւ Օրենսգրքի հերթական համարը , այն է` «ՀՕ-139-Ն» ` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

2. Նախագծի 1-ին հոդվածի մասերի համարներն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը` « Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով , իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով»:

3. Նախագծի 1-ին հոդվածի «83-րդ հոդվածում» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «83-րդ հոդվածի» ձեւակերպումով: Միաժամանակ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի՝ «1-ին մասը լրացնել 5-րդ կետով» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «1-ին մասում լրացնել նոր` 5-րդ կետ» ձեւակերպումով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 3-րդ մասը:

4. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասում լրացվում է նոր` 5-րդ կետ, որի արդյունքում Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. «1. Վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչեւ այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ`

( … )

5) այն դեպքերի, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները)` այդ վարչական ակտը ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելու պահանջով »:

Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի վիճարկման հայցին վերաբերող 66-րդ հոդվածի համաձայն` «1. Վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

2. Եթե մինչեւ վարչական հայց ներկայացնելը միջամտող վարչական ակտը բողոքարկվել է վարչական կարգով, ապա հայցը ներառում է նաեւ վարչական բողոքի վերաբերյալ կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջ»:

Հիմք ընդունելով վերոգրյալ կարգավորումները եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13 -րդ հոդվածի 8 -րդ մասը ` «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները», առաջարկում ենք հանել Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր` 5-րդ կետի «այդ վարչական ակտը ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելու պահանջով» ձեւակերպումը:

Վերոնշյալ հիմնավորմամբ առաջարկում ենք խմբագրել նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում առկա անցումային դրույթի նույնական ձեւակերպումները. «Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով երրորդ անձի կողմից վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտն (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները) ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելու (վիճարկելու) պահանջով ներկայացված վիճարկման հայցերի հիման վրա համապատասխան վարչական ակտերի կատարման կասեցումները համարվում են վերացած» : Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի «մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Օրենսգրքի 83-րդ հոդվածի» ձեւակերպումը փոխարինել «Օրենսգրքի՝ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ 83-րդ հոդվածի» ձեւակերպումով:

5. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասի «բառերը» ձեւակերպումն` իր բոլոր հոլովաձեւերով, առաջարկում ենք փոխարինել «թվերը եւ բառերը» ձեւակերպումով` իրենց բոլոր հոլովաձեւերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 1-ին մասի 1 - ին կետը :

6. Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14 -րդ հոդվածի 8-րդ մասը` «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի »:Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի «հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը» ձեւակերպումն փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» ձեւակերպմամբ` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23 -րդ հոդվածի 5-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Վարչա րարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացու մ կատարելու մասին» օրենքի նախագծ ի 2-րդ հոդվածի «հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը» ձեւակերպմանը:

7. ««Վարչա րարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացու մ կատարելու մասին» օրենքի նախագծ ի 1-ին հոդվածում «Վարչա րարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենք ի վերնագրից հետո նշված «(այսուհետ՝ Օրենք)» բառերն առաջարկում ենք հանել՝ հաշվի առնելով այն , որ ««Վարչա րարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացու մ կատարելու մասին» օրենքի նախագծ ում օրենքին հղում այլեւս չի կատարվում :

8. ««Վարչա րարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացու մ կատարելու մասին» օրենքի նախագծ ի 1-ին-րդ հոդվածի ` «1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» կետով» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «1-ին մասում լրացնել նոր` «դ» կետ» ձեւակերպումով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

9. ««Վարչա րարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացու մ կատարելու մասին» օրենքի նախագծ ի 1-ին հոդվածով ««Վարչա րարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենք ի 74-րդ հոդվածի 1-ին մասում լրացվում է նոր կետ, որի համաձայն` «1. Վարչական բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող վարչական ակտի կատարումը, բացառությամբ`

( … )

դ) այն դեպքերի, երբվարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից բողոքարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները)` վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելու պահանջով» :

Միաժամանակ հարկ է նկատել, որ նշված դեպքում վարչական ակտի կատարման` դրա չկասեցման համար որեւէ այլ նախապայման կամ ընթացակարգ չի նախատեսվում, բացի այդ՝ բացակայում են կարգավորումները՝ այն իրավիճակների վերաբերյալ, երբ վարչական մարմինը կարող է վարչական ակտի գործողությունը կասեցնել բողոք բերող անձի դիմումի համաձայն` հաշվի առնելով որոշակի հանգամանքներ:

««Վարչա րարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենք ի 74-րդ հոդվածի համաձայն` «1. Վարչական բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող վարչական ակտի կատարումը, բացառությամբ `

ա) օրենքով նախատեսված այն դեպքերի , երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման.

բ) այն դեպքերի, երբ անհապաղ կատարումն անհրաժեշտ է հանրային շահերից ելնելով .

գ) այն դեպքերի, երբ բողոքարկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ իրավունքից զրկելու ձեւով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ:

Սույն մասով նախատեսված դեպքերում վարչական ակտի անհապաղ կատարման պահանջը (շահը) պետք է հիմնավորվի գրավոր : Հիմնավորում չի պահանջվում , եթե վարչական ակտի կատարումը կասեցնելու հետեւանքով կարող է անմիջականորեն վտանգվել անձանց կյանքը, առողջությունը կամ սեփականությունը, եւ այդ վտանգը կանխելու համար վարչական մարմինը հարկադրված կլինի ձեռնարկել արտակարգ միջոցներ, ինչպես նաեւ, երբ վտանգն արդեն իսկ առաջացել է:

Սույն մասի «բ» կետով նախատեսված դեպքում, վարչական մարմնի նախաձեռնությամբ կամ պատասխանողի դիմումի հիման վրա, վարչական ակտի կատարումը կարող է չկասեցվել:

2. Վարչական մարմինը կարող է վարչական ակտի գործողությունը չկասեցնելու վերաբերյալ պատճառաբանված որոշում ընդունել, եթե բողոքը բերվել է միայն վարչական ակտի կատարումը կասեցնելու նպատակով»:

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի՝ վիճարկման հայցը վարույթ ընդունելու իրավական հետեւանքներին վերաբերող 83-րդ հոդվածի համաձայն` « ( … ) 2. Հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը։

3. Միջնորդության վերաբերյալ որոշումը կայացվում է 3 օրվա ընթացքում։

4. Միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած , որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը ։

5. Վարչական դատարանն իրավասու է վիճարկման հայցի կասեցումը պայմանավորելու որոշակի ժամկետով եւ կարող է ցանկացած ժամանակ փոխել կամ վերացնել իր որոշումը»:

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախ ագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով կատարվող փոփոխության արդյունքում` Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 5-րդ կետը եւս նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրնսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկվող կետերի շարքում:

Հիմք ընդունելով մեջբերված կարգավորումները` կարծում ենք, որ նպատակահարմար է ««Վարչա րարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացու մ կատարելու մասին» օրենքի նախագծ ի 1-ին հոդվածով «« Վարչա րարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենք ի 74-րդ հոդվածում կատարվող լրացման հետ միաժամանակ նախատեսել նաեւ կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան լիարժեք իրականացնել բողոք բերող անձի իրավունքների պաշտպանությունը ։

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթ ը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթ ով նախատեսված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրք ին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)

01.07.2020թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)

01 .0 7 .2020թ.