ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-653-12.06.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը եւ կից փաստաթղթերը) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին:

Միաժամանակ հարկ է նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, այն է՝ տեղեկատվություն միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ, տեղեկատվություն պայմանագիրն ստորագրած կողմի (կողմերի)՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին, Նախագծին կից ներկայացված չեն:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.
՝ 011-513-248), (118)

29.06.2020թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.
՝ 011-513-248), (118)

29 .0 6 .2020թ.





ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-653-12.06.2020-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

1. Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (այսուհետ` Բանկ) միջեւ 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրվել է «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» (այսուհետ` Ծրագիր) վարկային համաձայնագիրը` 10.626.263 մլն եվրո արժողությամբ:

Ծրագրի նպատակն է ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության հարավային սահմանի երկայնքով Մեղրի քաղաքի մոտակայքում ներկայիս սահմանային անցակետի արդիականացումն ու ընդլայնումը:, որի համաձայն մաքսակետի տարածքի ընդհանուր մակերեսը կկազմի 8.7 հա: Սահմանների ինտեգրացված կառավարման միջազգային ստանդարտներին համապատասխան սահմանային անցակետի գործառույթները լիարժեք ապահովելու նպատակով` նախատեսվում է կառուցել երկհարկանի վարչական շենք` 4000 քմ կառուցապատման մակերեսով` տանիքում 1500 քմ արեւային էներգակայանով: Մաքսակետի տարածքում լինելու են. մուտքի եւ ելքի ուղղությամբ տրանսպորտի մանրամասն զննման մասնաշենքեր, անասնաբուժական, սանիտարական եւ բուսասանիտարական հսկման կայան, մաքսային ձեւակերպումների եւ բրոքերային մասնաշենքեր, բեռնատար տրանսպորտի ռենտգենային զննման մասնաշենք եւ մարդատար տրանսպորտի ռենտգենյան զննման հարթակ եւ այլ ենթակառուցվածքներ:

Մուտքի եւ ելքի ուղղությամբ յուրաքանչյուրում նախատեսված է 5 հոսքագիծ եւ 2 հատ կշեռք:

Կայանատեղերի ընդհանուր մակերեսը կազմում է 40.000 քմ, երթեւեկելի ընդհանուր ճանապարհների մակերեսը կազմում է 26.000 քմ:

Մաքսակետը հագեցված է լինելու` լաբորատոր սարքավորումներով եւ պարագաներով, ռենտգենաճառագայթային սարքավորումներով` մարդատար տրանսպորտի, ձեռքի ուղեբեռի եւ փոքրածավալ բեռների զննման համար, մարդկանց սկանավորման համար ռենտգենաճառագայթային սարքավորումով, UHF ռադիոկայաններով, տվյալների մշակման կենտրոնով, փաստաթղթեր ընթերցող սարքերով, փաստաթղթերի իսկությունը ստուգող սարքերով, մաքսակետի ելքի եւ մուտքի հատվածներում տեղադրվող հակաճառագայթային սաքավորումներով, բեռնատար մեքենաների տվյալները գրանցող սարքավորումներով եւ այլն:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. ՀամաձայնագրովՀայաստանիՀանրապետությանը տրամադրվում է վարկ՝ 10.626.263 եվրո գումարի չափով: Վարկի առաջին վճարման ամսաթիվն է 2023 թվականի ապրիլի 16-ը, իսկ վարկի վերջին վճարման ամսաթիվը՝ 2034 թվականի հոկտեմբերի 16-ը: Ծրագիրը նախատեսված է ավարտել մինչեւ 2024 թվականի նոյեմբերի 30-ը:

3. Ըստ վիճակագրական տվյալների` 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին Մեղրի մաքսային կետով սահմանահատած բեռնատարների թիվը կազմել է մոտ 2000, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածում` մոտ 4150, մարդատար ավտոմեքենաների թիվը 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին կազմել է 10.850, իսկ 2019 թվականի նշված ամիսներին`18.075, 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին ուղեւորների հոսքը կազմել է 55.500, իսկ 2019 թվականին` 124.000:

4.ՄԱԶԾ գրասենյակի պատվիրատվությամբ` Եվրամիության ֆինանսավորմամբ եւ «Աջակցություն Հայաստանի միգրացիայի եւ սահմանային կառավարմանը» ծրագրի աջակցությամբ իրականացվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի hարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետի արդիականացման եւ վերակառուցման նախագծման աշխատանքները:

Նախագծման աշխատանքներն իրականացվել են Եվրոկոնսալտե եւ Սթեմե ընկերությունների կոնսորցիումի կողմից:

Մանրամասն նախագծման աշխատանքներն ավարտվել են, իրականացվել են նախագծանախահաշվային փաստաթղթերի քաղաքաշինական եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննությունները:

5.Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հետեւյալ պարատավորությունները.

-ընդունել, որ մասհանման նվազագույն գումարի չափը 50.000 եվրո է, կանխավճարի նվազագույն գումարի չափը՝ 500.000 եվրո, իսկ չեղարկման նվազագույն գումարի չափը՝ 500.000 եվրո,

- վճարել տոկոս՝ յուրաքանրչյուր տարվա ապրիլի 16-ին եւ հոկտեմբերի 16-ին, վճարել պարտավճար՝ տարեկան 0.5 տոկոսի չափով,

-ապահովել, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը Հայաստանի Հանրապետության գանձապետարանում բացի եւ վարի հատուկ դեպոզիտային հաշիվ՝ Բանկի համար ընդունելի պայմաններով եւ կարգով՝ ներառյալ համապատասխան պաշտպանությունը հաշվանցումից, առգրավումից եւ արգելանք դնելուց,

- ապահովել Ծրագիրն ավարտելու համար համապատասխան միջոցների տրամադրումը, ձեռքբերել, պահպանել, թարմացնել եւ համապատասխանեցնել բոլոր անհրաժեշտ արտոնագրերը, հաստատումներն ու գրանցումները, ապահովել, որ Ծրագրի իրականացման մարմնի համապատասխան ստորաբաժանումները պատշաճբարեխղճությամբ եւ արդյունավետորեն վերահսկեն Ծրագրի ընդհանուր իրականցումն ու կառավարումը,

- եթեայլ բան համաձայնեցված չէ Բանկի հետ, հիմնադրել Բանկի համար ընդունելի պայմաններով Ծրագրի իրականացման գրասենյակ կամ (այլ կառուցվածք)՝ համապատասխան ռեսուրսներով եւ որակավորված անձնակազմով,

-ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների գնումն իրականցնել բաց մրցույթներիմիջոցով, կիրառել Բանկի՝ գնումների կանոնակարգի III բաժնի 1-ին, 2-րդ եւ 3-րդ հոդվածներում սահմանված ընթացակարգերը,

- ապահովել, որ Ծրագիրն իրականացվի բնապահապանական եւ սոցիալական օրենքների եւ այլ բնապահպանական թույլտվություններին, արտոնագրերին, հավաստագրերին եւ հստատումներին համապատասխան,

-մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը հաստատել Պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թթ. ռազմավարությունը եւ մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ապահովել դրա ընթացիկ իրականցումը,

- Ծրագրի ավարտից հետո՝ մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, ապահովել հետեւյալ օրական հոսքային ցուցանիշները. 900 տրանսպորտային միջոց, 3000 ուղեւոր եւ 750 բեռնատար տրանսպորտային միջոց, ապահովել հետեւյալ միջին սպասելաժամանակը՝ 15 րոպե բեռնատարների համար, 20 րոպե ավտոբուսների համար եւ 7 րոպե մարդատար տրանսպորտային միջոցների համար,

- մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ապահովել ԵՄ Արեւելյան գործընկերության եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման գործընթացի հաջող իրականացումը,

- ուժի մեջ մտնելու օրվանից սկսած մինչեւ Ծրագրի ավարտն ապահովել, որ Ծրագրի իրականացման մարմինը հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո 90 օրվա ընթացքում ներկայացնի եռամսյակային պարբերական հաշվետվությունները:

6. Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ենթադրում է ֆինանսական պարտավորություններ, ինչպես նաեւ պետական բյուջեի ծախսերի ավելացում:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Մեղրիի անցման կետի արդիականացման անհրաժեշտությունը պայմանավորված է անցակետով անձանց եւ ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների հոսքերի տարեցտարի աճով:

Մեր կարծիքով, Ծրագիրը միտված է Հայաստանի Հանրապետության հարավային սահմանի երկայնքով Մեղրի քաղաքի մոտակայքում ներկայիս սահմանային անցակետի արդիականացմանը, վերակառուցմանը եւ ընդլայնմանը, որը իր հերթին կնպաստի սահմանային անցակետով անձանց եւ ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների հոսքերի աճին: Ծրագրի իրականացումը նպաստելու է նաեւ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը եւ այդ միջանցքով տարանցիկ փոխադրումների ավելացմանը տարածաշրջանում:

Նախագծի ընդունումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)

29.06.2020թ.





ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետությանու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին »(փաստաթղթային կոդ՝ Կ- 6 53-12 06 2020 -ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2020 թվականի փետրվարի 7-ին ստորատգրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագիրըվավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զար գ ացման եվրոպական բանկի միջեւ 2020 թվականի փետրվարի 7-ին ստորատ գ րված «Մեղրիի սահմանային անցակետի ծրա գ իր» վարկային համաձայնա գ իրը ՝ 10 626 263 մլն եվրո արժողությամբ , որի նպատակն է ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության հարավային սահմանի երկայնքով Մեղրի քաղաքի մոտակայքում ներկայիս սահմանային անցակետի արդիականացումն ու ընդլայնումը :

Մաքսակետի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 8.7 հա : Սահմանների ինտեգրացված կառավարման միջազգային ստանդարտներին համապատասխան սահմանային անցակետի գործառույթները լիարժեք ապահովելու նպատակով ` նախատեսվում է կառուցել երկհարկանի վարչական շենք ` 4000 քմ կառուցապատման մակերեսով ` տանիքում 1500 քմ արեւային էներգակայանով : Մաքսակետի տարածքում լինելու են .

գ մուտքի եւ ելքի ուղղությամբ տրանսպորտի մանրամասն զննման մասնաշենքեր ,

գ անասնաբուժական , սանիտարական եւ բուսասանիտարական հսկման կայան ,

գ մաքսային ձեւակերպումների եւ բրոքերային մասնաշենքեր ,

գ բեռնատար տրանսպորտի ռենտգենային զննման մասնաշենք եւ մարդատար տրանսպորտի ռենտգենյան զննման հարթակ եւ այլ ենթակառուցվածքներ :

Կայանատեղերի ընդհանուր մակերեսը կազմում է 40 000 քմ , երթեւեկելի ընդհանուր ճանապարհների մակերեսը կազմում է 26 000 քմ :

Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Մեղրիի անցման կետի արդիականացման անհրաժեշտությունը պայմանավորված է անցակետով անձանց եւ ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների հոսքերի տարեցտարի աճով :

Ըստ վիճակագրական տվյալների `

- 2017 թվականի հունիս - հուլիս ամիսներին Մեղրի մաքսային կետով սահմանահատած բեռնատարների թիվը կազմել է մոտ 2000, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածում ` մոտ 4150,

- մարդատար ավտոմեքենաների թիվը 2017 թվականի հունիս - հուլիս ամիսներին կազմել է 10850, իսկ 2019 թվականի նշված ամիսներին ` 18075,

- 2017 թվականի հունիս - հուլիս ամիսներին ուղեււորների հոսքը կազմել է 55500, իսկ 2019 թվականին ` 124000:


Փորձաքննության արդյունքները

1.Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հետեւյալ հիմնական պարտավորությունները.

- ընդունել, որ մասհանման նվազագույն գումարի չափը 50.000 եվրո է, կանխավճարի նվազագոյն գումարի չափը՝ 500.000 եվրո,

- վճարել տոկոս՝ յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ին եւ հոկտեմբերի 16-ին,

- վճարել պարտավճար՝ տարեկան 0.5 տոկոսի չափով,

- ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների գնումն իրականացնել բաց մրցույթների միջոցով,

- ապահովել, որ Ծրագրի իրականցման մարմինը խորհրդատուին անվճար տրամադրի նրա գործառույթները կատարելու համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները եւ աջակցությունը, եւ այլն:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայնագրի վավերացումը կ նպաստի նաեւ « Հյուսիս - հարավ » տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը եւ այդ միջանցքով տարանցիկ փոխադրումների ավելացմանը տարածաշրջանում :

Ծրագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետության հարավային սահմանի երկայնքով Մեղրի քաղաքի մոտակայքում ներկայիս սահմանային անցակետի արդիականացմանը ու ընդլայնմանը :

Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչեւ 2024 թվականի նոյեմբերի 30-ը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


կատարող՝ Մ. Դալլաքյան (011-513-339)

22.0 6 .2020թ.