ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2020 թվականի մայիսի 23-ին եւ հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման եւ լրացուցիչ փոխառու միջոցների ներգավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-661-17.06.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2020 թվականի մայիսի 23-ին եւ հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման եւ լրացուցիչ փոխառու միջոցների ներգավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը եւ կից փաստաթղթերը) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի վերնագրում եւ 1-ին հոդվածում ուղղել վրիպակը` «ներգավման» բառը փոխարինելով «ներգրավման» բառով:

Բացի այդ, հարկ է նկատել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը` միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ, Նախագծին կից ներկայացված չէ:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված դիտարկման հիման վրա Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248), (118)

23.06.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248), (118)

23 .0 6 .2020թ.





ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2020 թվականի մայիսի 23-ին եւ հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման եւ լրացուցիչ փոխառու միջոցների ներգավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-661-17.06.2020-ՖՎ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված
«Հայաստանի Հանրապետության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2020 թվականի մայիսի 23-ին եւ հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման եւ լրացուցիչ փոխառու միջոցների ներգավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել Հայաստանի Հանրապետության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2020 թվականի մայիսի 23-ին եւ հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման եւ լրացուցիչ փոխառու միջոցների ներգավման մասին» նամակ-համաձայնագիրը , որը սերտորեն կապված է Արժույթի միջազգային հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ) կողմից դեռեւս 2019թ. մայիսին Հայաստանի Հանրապետության համար հաստատված է 180 մլն հատուկ փոխառության իրավունքների (ՀՓԻ) կամ 248.2 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ եռամյա Պահուստային ծրագիրը (Stand-by Arrangement)` ուղղված տնտեսական հիմնարար եւ կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը:

Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհրդի` սույն թվականի մայիսի 18-ին տեղի ունեցած նիստում հաստատվել է ծրագրի երկրորդ վերանայումը, որով ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության համար հասանելի են դարձել ընդհանուր 77.142 մլն ՀՓԻ (105 մլն ԱՄՆ դոլար) ծավալով փոխառու միջոցներ: Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է նաեւ Հիմնադրամի արագ ֆինանսավորման գործիքի (Rapid Financing Instrument) շրջանակներում հավելյալ 128.8 մլն ՀՓԻ (175 մլն ԱՄՆ դոլար)ներգրավելու հայտը:

Բացի այդ, Հիմնադրամի ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Պահուստային ծրագրի շրջանակներում հասանելի միջոցները որպես ուղղակի բյուջետային աջակցություն օգտագործելու ուղղությամբ` նպատակ ունենալով ապահովել նոր կորոնավիրուսային համավարակի տարածմամբ առաջ եկող հետեւանքների մեղմմանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորումը:

Արդյունքում, ներկա պահին Հայաստանի Հանրապետության համար հասանելի են ընդհանուր առմամբ շուրջ 206 մլն ՀՓԻ (280 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային միջոցներ, եւ եւս 25.714 մլն ՀՓԻ (35 մլն ԱՄՆ դոլար) հասանելի կդառնա ծրագրի երրորդ վերանայման արդյունքում:

Այսինքն, սույն Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունը դիմում է Արժույթի միջազգային հիմնադրամին` գործող Պահուստային ծրագրի շրջանակում հասանելի միջոցները որպես բյուջետային աջակցություն օգտագործելու, ինչպես նաեւ լրացուցիչ փոխառու միջոցներ ներգրավելունպատակով, որը հնարավորություն կտա լրացնել նոր կորոնավիրուսային վարակի տարածման սոցիալ-տնտեսական հետեւանքների մեղմմանն ուղղված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորման բացը:

Հիմնադրամը համաձայնում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել վարկային միջոցներ 231.656 միլիոն ՀՓԻ գումարի չափով, որը տրամադրվելու է երկու մասնաբաժնով` առաջին մասնաբաժինը 205.942 միլիոն ՀՓԸ-ի եւ երկրորդը` 25.714 միլիոն ՀՓԸ-ի չափով:

Համաձայնագրով վարկի մարման ժամկետը 5 տարի է, որից արտոնյալ ժամկետը` 3.25 տարի: Վարկի մայր գումարի մարման ժամանակացույցը փոխկապակցված է մասահանումներին, եւվարկային միջոցներից մասհանված յուրաքանչյուր մասնաբաժին ենթակա է մարման 8 հավասարաչափ եռամսյակային վճարումներով` սկսած մասհանման ամսաթվից 3.25 տարի հետո:

Վարկի տոկոսադրույքը բաղկացած է.

(1) ՀՓԻ-ի շուկայական տոկոսադրույքից եւ փոփոխական մարժայից: ՀՓԻ-ի տոկոսադրույքը սահմանվում է Հիմնադրամի կողմից շաբաթական կտրվածքով` նվազագույն դրույքաչափը կազմում է 0.05% (18.05.2020թ. դրությամբ այն փաստացի կազմել է 0.0026%, ուստի ենթակա է կիրառման նվազագույն դրույքաչափը), իսկ մարժան սահմանվում է Հիմնադրամի կողմից յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար եւ ներկայումս կազմում է 1%:

(2) տոկոսավճարի հավելավճարից, որը փոխկապակցված է Հիմնադրամում ՀՀ քվոտայի հետ (ներկայումս այն կազմում է 128.8 միլիոն ՀՓԻ): Քվոտայի 187.5%-ը գերազանցելու դեպքում գերազանցող մասի համար վճարվում է հավելավճար 2% դրույքաչափով, երեք տարի անց քվոտայի 187.5%-ը գերազանցելու դեպքում` հավելավճարի դրույքաչափը ավելանում է 1%-ով: Ծառայության վճարը վճարվում է միանվագ` յուրաքանչյուր մասհանված գումարի 0.5%-ի չափով:

Պարտավորության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածում տրամադրվելիք մասհանումների նկատմամբ եւ համամասնորեն վերադարձվում է` ծրագրի հաջող իրականացմանն ու մասհանումների տրամադրմանը համահունչ: Պարտավորության վճարը հաշվարկվում է 0.15% դրույքաչափով` քվոտայի 115%-ը չգերազանցող գումարի դեպքում, 0.30% դրույքաչափով`քվոտայի 115%-ից մինչեւ 575%-ի դեպքում, եւ 0.6% դրույքաչափով` քվոտայի 575%-ը գերազանցող գումարի դեպքում:


Փորձաքննության արդյունքները

1. Ն ախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Համաձայնագրի վավերացումը նախատեսում է ՀՀ-ի կողմից որոշակի ֆինանսական պարտավորությունների ստանձնում, իսկ Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ չեն սահմանվում:

3. Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Նախագծի ընդունումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները եւ նպաստել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի բնագավառում ՀՀ ֆինանսական եւ բյուջետային հնարավորություննրի ընդլայնմանը` բավականին ցածր տոկոսների վճարման պարտավորության ստանձնմամբ:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

 
Կատարող՝ Գ.Սաֆարյան (հեռ.` 011 513- 273)

23.06.2020թ.





ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2020 թվականի մայիսի 23-ին եւ հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման եւ լրացուցիչ փոխառու միջոցների ներգավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-661-17.06.2020-ՖՎ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովներկայացված
«Հայաստանի Հանրապետության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2020 թվականի մայիսի 23-ին եւ հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման եւ լրացուցիչ փոխառու միջոցների ներգավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել Հայաստանի Հանրապետության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2020 թվականի մայիսի 23-ին եւ հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման եւ լրացուցիչ փոխառու միջոցների ներգավման մասին» նամակ-համաձայնագիրը:

Վերջինս սերտորեն կապված է Արժույթի միջազգային հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ) կողմից դեռեւս 2019թ. մայիսին Հայաստանի Հանրապետության համար հաստատված 180 մլն հատուկ փոխառության իրավունքների (ՀՓԻ) կամ 248.2 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ եռամյա Պահուստային ծրագրի հետ (Stand-by Arrangement)` ուղղված տնտեսական հիմնարար եւ կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը:

Սույն թվականի մայիսի 18-ին, Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհրդի նիստում հաստատվել է ծրագրի երկրորդ վերանայումը, որով ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության համար հասանելի են դարձել ընդհանուր 77.142 մլն ՀՓԻ (105 մլն ԱՄՆ դոլար) ծավալով փոխառու միջոցներ: Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է նաեւ Հիմնադրամի արագ ֆինանսավորման գործիքի (Rapid Financing Instrument) շրջանակներում հավելյալ 128.8 մլն ՀՓԻ (175 մլն ԱՄՆ դոլար)ներգրավելու հայտը:

Հիմնադրամի ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Պահուստային ծրագրի շրջանակներում հասանելի միջոցները որպես ուղղակի բյուջետային աջակցություն օգտագործելու ուղղությամբ` նպատակ ունենալով ապահովել նոր կորոնավիրուսային համավարակի տարածմամբ առաջ եկող հետեւանքների մեղմմանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորումը:

Արդյունքում, ներկա պահին Հայաստանի Հանրապետության համար հասանելի են ընդհանուր առմամբ շուրջ 206 մլն ՀՓԻ (280 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային միջոցներ, եւ եւս 25.714 մլն ՀՓԻ (35 մլն ԱՄՆ դոլար) հասանելի կդառնա ծրագրի երրորդ

Հիմնադրամը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է վարկային միջոցներ 231.656 միլիոն ՀՓԻ գումարի չափով, որը տրամադրվելու է երկու մասնաբաժնով` առաջին մասնաբաժինը 205.942 միլիոն ՀՓԸ-ի եւ երկրորդը` 25.714 միլիոն ՀՓԸ-ի չափով:

Համաձայնագրով վարկի մարման ժամկետը 5 տարի է, որից արտոնյալ ժամկետը` 3.25 տարի: Վարկի մայր գումարի մարման ժամանակացույցը փոխկապակցված է մասահանումներին, եւվարկային միջոցներից մասհանված յուրաքանչյուր մասնաբաժին ենթակա է մարման 8 հավասարաչափ եռամսյակային վճարումներով` սկսած մասհանման ամսաթվից 3.25 տարի հետո:

Վարկի տոկոսադրույքը բաղկացած է.

(1) ՀՓԻ-ի շուկայական տոկոսադրույքից եւ փոփոխական մարժայից: ՀՓԻ-ի տոկոսադրույքը սահմանվում է Հիմնադրամի կողմից շաբաթական կտրվածքով` նվազագույն դրույքաչափը կազմում է 0.05% (18.05.2020թ. դրությամբ այն փաստացի կազմել է 0.0026%, ուստի ենթակա է կիրառման նվազագույն դրույքաչափը), իսկ մարժան սահմանվում է Հիմնադրամի կողմից յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար եւ ներկայումս կազմում է 1%:

(2) տոկոսավճարի հավելավճարից, որը փոխկապակցված է Հիմնադրամում ՀՀ քվոտայի հետ (ներկայումս այն կազմում է 128.8 միլիոն ՀՓԻ): Քվոտայի 187.5%-ը գերազանցելու դեպքում գերազանցող մասի համար վճարվում է հավելավճար 2% դրույքաչափով, երեք տարի անց քվոտայի 187.5%-ը գերազանցելու դեպքում` հավելավճարի դրույքաչափը ավելանում է 1%-ով: Ծառայության վճարը վճարվում է միանվագ` յուրաքանչյուր մասհանված գումարի 0.5%-ի չափով:

Պարտավորության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածում տրամադրվելիք մասհանումների նկատմամբ եւ համամասնորեն վերադարձվում է` ծրագրի հաջող իրականացմանն ու մասհանումների տրամադրմանը համահունչ: Պարտավորության վճարը հաշվարկվում է 0.15% դրույքաչափով` քվոտայի 115%-ը չգերազանցող գումարի դեպքում, 0.30% դրույքաչափով`քվոտայի 115%-ից մինչեւ 575%-ի դեպքում, եւ 0.6% դրույքաչափով` քվոտայի 575%-ը գերազանցող գումարի դեպքում:


Փորձաքննության արդյունքները

1. Ն ախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագիծը սոցիալական, կրթական եւ առողջապահական առումով հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Ներկայացված Նախագծի ընդունումը մեծապես կնպաստի նոր կորոնավիրուսի դեմ պայքարի բնագավառում Հայաստանի Հանրապետության ֆինանսական հնարավորությունների ընդլայնմանը` ստանձնելով բավականին ցածր տոկոսների վճարման պարտավորություն:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող` Ա.
Գալստյան (հեռ.` 011 513-235)

23.06.2020 թ .