ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-663-18.06.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծ) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը :

Օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Նախագծի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող«Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք) 34-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի համաձայն` «Լիազոր մարմինը՝ (…) դիմում է Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմին` սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` փախստականի կարգավիճակի բացառման հիմքերի կիրառմանն առնչվող փաստական հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաեւ ապաստան հայցողների` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն տալու հարցով, որի առկայությունը պարտադիր է ապաստանի տրամադրման հարցով որոշում կայացնելու համար .»:

Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ նշենք հետեւյալը.

Օրենքի 52-րդ հոդվածը սահմանում է լիազոր մարմնի կողմից որշման ընդունում, որի 3-րդ մասի համաձայն` «Լիազոր մարմինը որոշումը կայացնում է ՝ հիմնվելով անհատական գործում եղած տեղեկությունների, ծագման երկրի մասին առկա տեղեկությունների, որոնք պետք է լինեն ստույգ, արդի եւ տարբեր վստահելի աղբյուրներից ձեռք բերված, ինչպես նաեւ սույն օրենքի 6-րդ, 7-րդ եւ 9-րդ հոդվածներով սահմանված «փախստական » հասկացության եւ չվերադարձելիության սկզբունքի հիման վրա` անհրաժեշտության դեպքում կիրառելով սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված բացառման հիմքերը »:

Օրենքի 52-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Լիազոր մարմնի կողմից ապաստան հայցողին փախստական ճանաչելու մասին որոշումը ներառում է նաեւ ապաստան հայցողին Հայաստանի Հանրապետությունում ապաստան շնորհելու կամ մերժելու մասին որոշումը : Լիազոր մարմինը կարող է մերժել ապաստանի տրամադրումը միայն սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում եւ պարտավոր է ապաստան հայցողին գրավոր իրազեկել ապաստան չտրամադրելու պատճառների մասին »:

Կարծում ենք, ապաստան հայցողների` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացությունն ապաստանի տրամադրման հարցով որոշում կայացնելու համար որպես պարտադիր պայման նախատեսումն անհրաժեշտ է կատարել Օրենքի 52-րդ հոդվածում` նշելով լիազոր մարմնի որոշման հիմքում ապաստան հայցողների` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացության պարտադիրությունը:

2. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «Ազգային անվտանգության ծառայությունը. » եւ «Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմինը. » բառերից հետո նշված միջակետերը հանել, կամ Նախագծի 1-ին հոդվածում «բառերը» եւ «բառերով» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «եւ կետադրական նշանը» եւ «եւ կետադրական նշանով» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

3. Նախագծի 2-րդ հոդվածի մասերի համարներն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը` «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով , իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով »: Ինչպես նաեւ առաջարկում ենք նոր խմբագրությամբ նախատեսված պարբերության սկզբում՝ «դիմում է» բառերից առաջ լրացնել «4)» թիվը:

4. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում «հետեւյալ խմբագրությամբ» բառերը փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` «Նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` (…) 3) բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով » :

5. Նախագծի 3-րդ հոդվածում առաջարկում ենք «կետը» բառը փոխարինել «կետում» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Միաժամանակ առաջարկում ենք «բառերով» բառից հետո լրացնել «եւ կետադրական նշանով» բառերը:

6. Նախագծի 4-րդ հոդվածում առաջարկում ենք «կետը» եւ «մասը» բառերը փոխարինել համապատասխանաբար «կետում» եւ «մասում» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Միաժամանակ առաջարկում ենք «բառերով» բառից հետո լրացնել «եւ կետադրական նշանով» բառերը:


Եզրահանգում

Ամփոփ ե լով փորձաքննության արդյունքն ե րը՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ առաջարկում ենք վերոգրյալ դիտարկման հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Փախստականների եւ ապաստանի մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ`
Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),

Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118)

09.07.2020թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծ ին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ`
Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),

Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118)

09.07.2020թ.