ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ( փաստաթղթային կոդ` Պ-668-19.06.2020-ՊԻ-011/0 ) , ««Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ( փաստաթղթային կոդ` Պ-6681 -19.06.2020-ՊԻ-011/0 ) , ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ( փաստաթղթային կոդ` Պ-6682 -19.06.2020-ՊԻ-011/0 ) , ««Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ( փաստաթղթային կոդ` Պ-6683 -19.06.2020-ՊԻ-011/0 ) , «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ( փաստաթղթային կոդ` Պ-6684 -19.06.2020-ՊԻ-011/0 ) , ««Էներգետիկայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ( փաստաթղթային կոդ` Պ-6685 -19.06.2020-ՊԻ-011/0 ) վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Վարազդատ Կարապետյանի եւ Բաբկեն Թունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված
««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» , ««Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Էներգետիկայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագծերի փաթեթ ը ) համապ ա տասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին մասում նշված «ենթակետից» բառը փոխարինել «կետից» բառով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը` «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի »:

2. ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացվող նոր` 14.1-ին հոդվածի համաձայն` «Կարգավորվող անձի իրական սեփականատերերը, հիմնադիրները (մասնակիցները), գործադիր մարմինը պարտավոր են հայտարարագիր ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:

Սույն մասում նշված անձանց կողմից հայտարարագրի ներկայացման գործընթացի վրա տարածվում են «Հանրային ծառայության մասին» օրենքի 38-42-րդ հոդվածների պահանջներն այնքանով, որքանով կիրառելի են նշված անձանց կողմից հայտարարագիր ներկայացնելու իրավահարաբերությունների վրա»:

Վերոնշյալ իրավակարգավորման մասին նշենք հետեւյալը.

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 2-րդ հոդվածում սահմանվում են «կարգավորվող անձ» եւ «անձ» հասկացությունները: Մասնավորապես` «կարգավորվող անձ ` ցանցի լիցենզիա կամ համարի կամ կոդերի զբաղեցման կամ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն կամ սույն օրենքի համաձայն ծանուցում ներկայացնելու պարտավորություն ունեցող անձ .

անձ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ֆիզիկական կամ իրավաբանական անձ . »:

Հիմնվելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում սահմանված հասկացությունների վրա՝ առաջարկում ենք««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացվող նոր` 14.1-ին հոդվածի «Կարգավորվող անձի» ձեւակերպումը փոխարինել «Կարգավորվող ֆիզիկական անձը եւ կարգավորվող իրավաբանական անձի» ձեւակերպմամբ:

3. ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացվող նոր` 14.1-ին հոդվածի երկրորդ պարբերության մեջ նշված «մասում» բառն առաջարկում ենք փոխարինել «հոդվածում» բառով: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենքում լրացվող նոր` 8.1-ին հոդվածի երկրորդ պարբերության «մասում» բառին:

4. «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի լրիվ անվանումը սահմանելիս առաջարկում ենք նշել նաեւ օրենսգրքի հերթական համարը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը` «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը »:

5. «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք ուղղել վրիպակը` «թվականաի» բառը փոխարինել «թվականի» բառով:

6. ««Էներգետիկայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով» բառերն առաջարկում ենք փոխարինել «հոդվածում լրացնել նոր` 1.1-ին մաս» բառերով եւ կետադրական նշանով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը` «Նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով »:


Եզրահանգում

Ամփոփ ե լով փորձաքննության արդյունքն ե րը՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ առաջարկում ենք վերոգրյալ դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118)

10.07.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ , կարծում ենք , անհրաժեշտություն է առաջանում լրացում կատարել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում ՝ հանրային ծառայությունների կարգավորվող գործունեության ոլորտ հանդիսացող տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն իրականացնող անձանց կողմից հայտարարագիր ներկայացնելու պահանջի վերաբերյալ:

Նախագծ երի փաթեթին առնչ վող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118)

10 .07.2020թ.