ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-696-24.07.2020-ՊԻ-011/0), ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-6961 -24.07.2020-ՊԻ-011/0),«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-6962 -24.07.2020-ՊԻ-011/0) եւ ««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-6963 -24.07.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու
մասին», ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերն (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փ
որձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագծերը) ՝ համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը :

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 3-րդ, 6-րդ, 8-րդ հոդվածների համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասի պահանջներին՝ նշված հոդվածների մասերի համարները տեքստից բաժանելով միջակետերով: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածների , «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի մասերի համարակալմանը:

2. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է ընդլայնել հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 34-րդ հոդվածի 1-ին մասում «նրանց տեղակալների,» բառերից հետո լրացնելով «աշխատակազմի քարտուղարների , 15 000 եւ ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների ,» բառերը «նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձինք,» բառերից հետո լրացնելով «Երեւան համայնքի աշխատակազմի քարտուղարի, Երեւան համայնքի ավագանու անդամների ,» բառերը: Նշված լրացման կապակցությամբ նշենք հետեւյալը՝

1) առաջարկում ենք առաջին «աշխատակազմի» բառից առաջ լրացնել «համայնքապետարանի» բառը՝ ապահովելով նորմի հստակությունն ու միանշանակ ընկալումը: Բացի այդ, Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասում «աշխատակազմի» բառին նախորդող դրույթները վերաբերում են համայնքին, այլ ոչ համայնքապետարանին, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածով եւ այլ հոդվածներով «աշխատակազմ» հասկացությունը սահմանված է որպես համայնքապետարանի աշխատակազմ: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից:

2) Նույն հիմքով առաջնորդվելով եւ,հիմք ընդունելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված հասկացությունները, առաջարկում ենք «Երեւան համայնքի աշխատակազմի քարտուղարի» բառերը փոխարինել «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի» բառերով:

3) նշված լրացմամբ նախատեսվում է հայտարարատու անձանց շրջանակում ընդգրկել միայն 15 000 եւ ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամներին: Մինչդեռ, հարկ է նկատել, որ 2020 թվականի ապրիլի 15-ին ընդունվել է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով «Հանրային ծառայության մասին» օրենքի 34-րդ հոդվածից հանվել է «15 000 եւ ավելի բնակչություն ունեցող» բառերը՝ նպատակ հետապնդելով ապահովել հայտարարագրման միասնական մոտեցում՝ առանց համայնքների բնակչության քանակական որեւէ սահմանափակում նախատեսելու: Հետեւաբար, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենքի վերջին փոփոխությամբ հանվել հայտարարատու համայնքի ղեկավարի հայտարարագրման համար համայնքի բնակչության քանակական սահմանափակումը, կարծում ենք, նպատակահարմար է նույնական կարգավորում նախատեսել նաեւ համայնքի ավագանու կողմից հայտարարագրման գործընթացի նկատմամբ:

3. Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 5.1-ին մասի համաձայն՝ «Հայտարարատու պաշտոնատար անձը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված դեպքում պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո 2 տարվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում գույքի եւ եկամուտների իրավիճակային հայտարարագիր»: ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով լրացվող 5.1-ին մասի համաձայն՝ «Հանձնաժողովն իրավասու է հայտարարատու պաշտոնատար անձիպաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո 2 տարվա ընթացքում անձի գույքի էական փոփոխության (գույքի ավելացում, պարտավորությունների նվազում կամ ծախս) կասկածի դեպքում վերջինից պահանջել ներկայացնել գույքի եւ եկամուտների իրավիճակային հայտարարագիր»: Արդյունքում Նախագծերի փաթեթով չի հիմնավորվում գույքի եւ եկամուտների իրավիճակային հայտարարագրի ներկայացման համար պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո երկու տարվա եւ ոչ այլ ժամանակահատվածի սահմանումը :

4. Նախագծի 5-րդ հոդվածում «մասում «Հայտարարատու պաշտոնատար անձը» բառերից առաջ լրացնել» բառերն առաջարկում ենք փոխարինել «մասում 1-ին նախադասությունից առաջ լրացնել նոր նախադասություն՝» բառերով եւ հանել վերջին «բառերը» բառը:

5. Հիմք ընդունելով Օրենքում կիրառված հասկացությունները եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նշված «միլին» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:

6. Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 40-րդ հոդվածում լրացնել նոր 1.2-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ՝ «Սույն օրենքի իմաստով փաստացի տիրապետվող գույք է համարվում հայտարարատուին սեփականության իրավունքով չպատկանող, բայցվերջինիս կողմից վերահսկվող սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գույքը կամ հաշվետու ժամանակահատվածում 90 եւ ավելի օր փաստացի տիրապետվող կամ օգտագործվող անշարժ գույք (…)»:Նշված ձեւակերպումը իրավական որոշակիության տեսանկյունից, կարծում ենք, կարող է խնդրահարույց լինել, քանի փաստացի տիրապետվող գույքի հասկացությունը սահմանելիս կիրառվում է նույն հասկացությունը կամ դրանից կազմված բառը, այն է «փաստացի տիրապետվող գույք է համարվում (…) 90 եւ ավելի օր փաստացի տիրապետվող գույքը »: Կարծում ենք, որ անհրաժեշտ է ոչ սպառիչ ցանկի սահմանմամբ նախատեսել գույքի նկատմամբ վերահսկողության եղանակները: Միաժամանակ հարկ ենք համարում նկատել, որ գույքի օգտագործումը կապված է տիրապետման իրավազորության հետ, եւ առանց գույքը տիրապետելու, ըստ էության, հնարավոր չէ գույքն օգտագործել: Այսինքն՝ գույքի օգտագործումն ինքնին ենթադրում է տիրապետում:

7. Նախագծի 6-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում կիրառված «գործարքի արժեք» հասկացությունը միանշանակ չի ընկալվում, մասնավորապես՝ հասկանալի չէ, թե նշված հասկացությունը վերաբերում է համապատասխան թանկարժեք գույքի արժեքին, թե կոնկրետ պայմանագրի կամ գործարքի գնին : Պայմանագրի գնին վերաբերելու դեպքում, օրինակ՝ պարզ չէ, թե միակողմ գործարքների պարագայում (օրինակ՝ կտակ) կամ նվիրատվության պայմանագրի դեպքում գործարքի արժեքն ինչպես է որոշվելու:

8. Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվում է լրացնել նոր՝ 40.1-ին հոդված, որի 3-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի 2-րդ մասի 1-7-րդ կետերով սահմանված հաշվետու ժամանակահատվածում կատարված ծախսերը ենթակա են հայտարարագրման, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը կամ նույն տեսակի ծախսերի հանրագումարը գերազանցում է երկու միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:» Նշված հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով որպես ծախսի տեսակ սահմանված է «ցանկացած այլ ծախս, որի միանվագ արժեքըգերազանցում է երկու միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթ »: Արդյունքում վերը նշված երկու դրույթները միմյանց հակասող կարգավորում են նախատեսում, քանզի 3-րդ կետով հայտարարագրման պահանջի համար որպես ծախսի միանվագ չափի շեմ սահմանված է 1 միլիոն ՀՀ դրամը, իսկ 2-րդ մասի 7-րդ կետով որպես հայտարարագրման ենթակ ծախս սահմանված է 2 միլիոն ՀՀ դրամը գերազանցող ծախսը: Հետեւաբար, առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածով լրացվող նոր 40.1-ին հոդվածի 3-րդ մասում հղում կատարել 2-րդ մասի 1-6-րդ կետերին:

9. Նախագծի 10-րդ հոդվածի՝ «Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ» վերնագիրն առաջարկում ենք հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը 14-րդ հոդվածի 8-րդ մասը, որի համաձայն՝լրացում նախատեսող օրենսդրական ակտերի հոդվածները վերնագրեր չեն ունենում: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի եւ ««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի վերնագրերին:

10. Առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասում նշված «հրապարակման օրվան» բառերը փոխարինել «հրապարակմանը» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում նշված ուժի մեջ մտնելու ժամկետին:

11. Առաջարկում ենք ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով լրացվող 5.1-ին մասում նշված «կասկածի»բառից առաջ լրացնել «հիմնավոր» կամ «ողջամիտ» բառերը: Պաշտոնեական պարտականությունները դադարեցրած անձից իրավիճակային հայտարարարգիր պահանջելու համար, կարծում ենք, անհրաժեշտ է հիմնավոր կասկած առ այն, որ գույքի էական փոփոխություն է եղել, հակառակ պարագայում, ցանկացած կասկածի դեպքում իրավիճակային հայտարարագրի պահանջի նախատեսումը, կարծում ենք, կարող է հանգեցնել հայտարարագիր պահանջելու իրավասություն ունեցող մարմնի լիազորությունների չարաշահմանը:

12. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «(այսուհետ Օրենսգիրք)» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ նշված նախագծով Օրենսգրքին այլեւս հղում չի կատարվում:

13. ««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին»օրենքի նախագծի վերնագրում նշված «ԼՐԱՑՈՒՄ» բառն առաջարկում ենք փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամաքը, որ տվյալ նախագծով կատարվում են մեկից ավելի լրացումներ: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հդվածի 1-ին մասի պահանջներից:

14. Առաջարկում ենք ««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին»օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված օրենքի լրիվ անվանման մեջ օրենքի հերթական համարից հետո լրացնել «-Ն» տառը՝ նշելով վերջինիս նորմատիվ բնույթը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ Նախագծով սահմանված որոշ փոփոխություններ լրացուցիչ հիմնավորման անհրաժեշտություն ունեն: Անհրաժեշտ է նաեւ ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունն իրավական որոշակիության սկզբունքին, ինչպես նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» , « Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» , «Նոր մատիվ իրավական ակտերի մասին» օրե նքներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող
ներ ՝ Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118) ,

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)

14.08.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծ երի փաթեթ ին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծերի փաթեթի ընդունմամբ, մասնավորապես, հայտարարագրման ենթակա ծախսի ներդրմամբ համապատասխան լրացումներ կատարելու անհրաժեշտություն է առաջանում «Ոստիակնության ծառայության մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքներում, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածում, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածում եւ այլն:

Նախագծերի փաթեթին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող
ներ ՝ Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118) ,

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)

14.08.2020թ.





ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -696-24.07.2020-ՊԻ-011/0), «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -6961 -24.07.2020-ՊԻ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -6962 -24.07.2020-ՊԻ-011/0) եւ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -6963 -24.07.2020- ՊԻ -011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



Հայաստանի
Հանրապետության կ առավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» , «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» , «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը ( այսուհետ ` Փաթեթ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Փաթեթն ուղղված է հայտարարագրման հետ կապված իրավահարաբերությունների առավել ամբողջական կարգավորմանը, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակի ընդլայնմանը, հայտարարագրման ենթակա գույքի տեսակների ճշգրտմանը, գույքը հայտարարագրելիս ներկայացվող տեղեկատվության հստակեցմանը եւ հայտարարագրման հետ կապված հարաբերությունների արդյունավետ կարգավորման համար անհրաժեշտ այլ մեխանիզմների ներդրմանը:

Փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է հայտարարատու պաշտոնատար անձանց գործունեության թափանցիկության բարձրացում եւ հայտարարագրման ինստիտուտի կատարելագործում:


Փորձաքննության արդյունքները

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Փաթեթով առաջարկվում է ընդլայնել հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը, սահմանել պաշտոնատար անձի կողմից փաստացի տիրապետվող անշարժ գույքը , տրանսպորտային միջոցները , թանկարժեք գույքը հայտարարագրելու պահանջ , ընդլայնել գույքի հայտարարագրման ժամանակ ներկայացվող տեղեկատվության շրջանակը, նվազեցնել օրենքով սահմանված հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքի դրամական շեմը, ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտ, սահմանել հայտարարագրման ենթակա ծախսերի տեսակները եւ ծախսերի վերաբերյալ ներկայացվող տեղեկատվության շրջանակը, ինչպես նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին օժտել օպերատիվ - հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին դիմելու եւ անհրաժեշտ տեղեկություններ ստանալու իրավասությամբ՝ հայտարարագրերի վերլուծության ընթացքում գույքի փաստացի տիրապետումը ստուգելու եւ քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրության նպատակով:

3. Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ Փաթեթի վերաբերյալ

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Փաթեթի ընդունումը կնպաստի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործմանը, պաշտոնատար անձանց գործունեության թափանցիկության բարձրացմանը, հայտարարագրման ենթակա տեղեկատվության , հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց շրջանակի ընդլայնմանը, հայտարարատու պաշտոնատար անձի գույքային դրության վերաբերյալ ամբողջական տեղեկատվության ստացմանը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                     ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

31.07.2020թ.




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-696-24.07.2020-ՊԻ-011/0), «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-6961 -24.07.2020-ՊԻ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-6962 -24.07.2020-ՊԻ-011/0) եւ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-6963 -24.07.2020-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարությանկողմից
օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը ( այսուհետ ` Նախագծերի փաթեթ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծերի փաթեթիհիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1332-Ն, «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների չորրորդ ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1307-Լ եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» 2018 թվականի հունիսի 1-ի N 581-Ա որոշումներով:

Նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ նշվում է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) ներկայիս խմբագրմամբ չի ապահովում պաշտոնատար անձանց հայտարարագրման հետ կապված իրավահարաբերությունների ամբողջական կարգավորումը:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

- վերանայել եւ սահմանել հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը , ում գործունեությունը պարունակում է որոշակի ռիսկայնություն, մասնավորապես, խոսքը համայնքի ավագանու անդամների եւ աշխատակազմի քարտուղարների մասին է, ընդ որում համայնքի ավագանու անդամների համար հայտարարագրման պարտականություն սահմանելիս որպես չափորոշիչ սահմանվում է 15 000 եւ ավելի բնակչություն ունենալու հանգամանքը,

- սահմանել պաշտոնատար անձի կողմից փաստացի տիրապետվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցները, թանկարժեք գույքը հայտարարագրելու պահանջ,

-ընդլայնել նաեւ գույքի հայտարարագրման ժամանակ ներկայացվող տեղեկատվության շրջանակը՝ տեղեկատվություն է ներկայացվում նաեւ անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, արժեթղթերի ձեռքբերման գործարքի արժեքի, գործարքի մյուս կողմի վերաբերյալ, ինչպես նաեւ սահմանվել է բանկային ավանդի եւ բանկային հաշվի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու պահանջ,

- նվազեցնել Օրենքով սահմանված թանկարժեք գույքի դրամական շեմը,

-սահմանել հայտարարագրման ենթակա ծախսերի տեսակները եւ ծախսերի վերաբերյալ ներկայացվող տեղեկատվության շրջանակը, որի շնորհիվ լիազոր մարմինը հնարավորություն կունենա ստանալու ամբողջական տեղեկատվություն հայտարարատու պաշտոնատար անձի գույքային դրության վերաբերյալ եւ կնպաստի հնարավոր խախտումների բացահայտմանը,

-տարանջատել հայտարարագրման ենթակա եկամուտների որոշ տեսակներ, մասնավորապես՝ ստացված վարկերը եւ փոխառությունները, ինչը պայմանավորված է նշված երկու եկամուտների տեսակների բովանդակային տարբերությամբ,

- հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով ներդնել մեխանիզմ, որի համաձայն հաջորդող 2 տարվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հնարավորություն կունենա անձից գույքի եւ եկամուտների իրավիճակային հայտարարագիր պահանջելու,

- սահմանել նորմ, առ այն, որ հայտարարատու պաշտոնատար անձը, նրա ընտանիքի անդամը հանձնված եւ չհրապարակված հայտարարագրում իրենց հայտնաբերած անհամապատասխանությունը վերացնելու նպատակով հայտարարագիրը հանձնելուց հետո չորսօրյա ժամկետում հայտարարագրում ուղղում կատարելու հնարավորություն կունենան,

-Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին օժտել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին դիմելու եւ անհրաժեշտ տեղեկություններ ստանալու իրավասությամբ՝ հայտարարագրերի վերլուծության ընթացքում գույքի փաստացի տիրապետումը ստուգելու եւ քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրության նպատակով:

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններով ակնկալվում է կատարելագործել հայտարարագրման ինստիտուտը, ինչը հնարավորություն կտա ապահովել հայտարարատու պաշտոնատար անձանց գործունեության թափանցիկությունը:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ եւ 28-րդ կետերի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթը սոցիալական, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ
Նախագծերի փաթեթի վերաբերյալ

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Կարծում ենք Նախագծերի փաթեթի ընդունումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները եւ կապահովի հայտարարատու պաշտոնատար անձի գույքային դրության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող՝Ս. Համբարձումյան(հեռ. 011-513-360)

29.07.2020թ.