ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 

««Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-719-01.09.2020-ՊԻ-011/0), ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7191 -01.09.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7192 -01.09.2020-ՊԻ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7193 -01.09.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության վաչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7194 -01.09.2020-ՊԻ-011/0), ««Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7195 -01.09.2020-ՊԻ-011/0), ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7196 -01.09.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վաչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագծերի փաթեթը) վերաբերյալ հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումները.

1. Նախագծերի փաթեթի ««Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածում նապատեսվում է «լիազոր մարմինն» բառերից հետո լրացնել «(այսուհետ նաեւ` լիազոր մարմին)» բառերը: Հարկ է արձանագրել, որ Օրենքի մի շարք հոդվածներում, օրինակ` 12-րդ, 14-րդ, 15-րդ, 20-րդ, կիրառվում է «լիազոր մարմին», «Հայաստանի Հանրապետության լիազոր մարմին» ձեւակերպումները: Մինչդեռ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջից բխում է. «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»:

Ուստի, կարծում ենք, առավել նպատակահարմար է Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 6-րդ հոդվածում «(այսուհետ նաեւ` լիազոր մարմին)» բառերը փոխարինել «(այսուհետ` լիազոր մարմին)» բառերով`  առաջին իսկ կիրառումից հետո նախատեսված կրճատ տարբերակին համապատասխանեցնելով Օրենքի մյուս հոդվածներում կիրառվող եզրույթները:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի «բռնկումների,» բառից հետո նշված «բառը» փոխարինել «բառով եւ կետադրական նշանով» բառերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

3. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող 20.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների դեպքերը ենթակա են հաշվառման եւ հաղորդման բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից: Հաղորդման եւ հաշվառման ենթակա վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների եւ թունավորումների ցանկը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի սահմանած սանիտարական կանոնների համաձայն: Հաղորդման եւ հաշվառման ենթակա վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների եւ թունավորումների   դեպքերի հաշվառումը եւ հաղորդումն իրականացվում են լիազոր մարմնի ղեկավարի սահմանած սանիտարական կանոնների համաձայն»:

Վերոնշյալ իրավակարգավորմամբ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար սահմանվում է վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների դեպքերի հաշվառման եւ հաղորդման պարտականություն: Մինչդեռ, հարկ է նկատել, որ սահմանված չէ որ մարմնին կամ ում է հաղորդվում վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների դեպքերի վերաբերյալ: Հետեւաբար, կարծում ենք վերոնշյալ իկրավակարգավորումը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից, մասնավորապես անհրաժեշտություն է առաջանում նշել բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից որ մարմնին կամ ում է հաղորդվում վարակիչ եւ ոչ վարակից հիվանդությունների, թունավորումների հաշվառված դեպքերի վերաբերյալ տեղեկությունները, որպեսզի հասցեատեր սուբյեկտները կարողանան դրսեւորել համապատասխան վարքագիծ:

4. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 20.1-ին հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված է. «վարակիչ հիվանդությունների` լիազոր մարմնի ղեկավարի կողմից սահմանված ախտանիշներին կամ առողջական վիճակին համապատասխանող անձինք (այսուհետ` կասկածելի անձինք), վարակիչ հիվանդություններով հիվանդների հետ շփված անձինք` (այսուհետ` կոնտակտավոր անձինք), ինչպես նաեւ վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրողների բժշկական զննություն կամ բժշկական օգնություն եւ սպասարկում, այդ թվում` իմունականխարգելման իրականացում կամ հոսպիտալացում»:

Հարկ է նկատել, որ քննարկվող կարգավորմամն ձեւակերպումները բավարար հստակությամբ եւ ճիշտ շարադասությամբ ձեւակերպված չեն: Միաժամանակ հարկ է փաստել, որ առաջին հիշատակումից հետո «կասկածելի անձինք» եւ «կոնտակտավոր անձինք» երկար արտահայտությունների համար սահմանված կրճատ տարբերակները նշելուց հետո, Նախագծով Օրենքում լրացվող հետագա հոդվածներում նույն միտքն արտահայտելիս չեն կիրառվում միեւնույն բառերը՝ խախտելով «Նորմատիվ իրավականն ակտերի մասին« օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը: Այս հանգամանքի վրա հատուկ ուշադրություն է անհրաժեշտ հրավիրել, քանի որ Նախագծով անձանց համար սահմանափակումներ նախատեսելու պարագայում անձանց այն շրջանակը, որի վրա տարածվելու են տվյալ սահմանափակումները, պետք է լինի որոշակի` հնարավորություն տալով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տվյալ կարգավորման հետ համադրելու իրենց վարքագիծը:

5. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող 20.1-ին հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն` «լիազոր մարմնի որոշմամբ սահմանված վարակիչ հիվանդությունների տեսակետից անապահով երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող վարակիչ հիվանդության կասկածով անձանց հայտնաբերելիս բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպության, պետական սահմանի անցման կետերում պետական վերահսկողություն իրականացնող մարմինների,   դեպքն արձանագրող այլ անձանց կամ մարմինների կողմից, սանիտարական կանոններին համապատասխան, տեղեկացվում է լիազոր մարմնին` ապահովելով այդ անձանց ժամանակավոր մեկուսացմամբ, անհրաժեշտության դեպքում` հոսպիտալացումը»:

Նշված իրավակարգավորումը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից, մասնավորապես` «դեպքն արձանագրող այլ անձանց կամ մարմինների» ձեւակերպումը պարտականություն է սահմանում անորոշ շրջանակով անձանց եւ մարմինների համար, որոնք պարտավորվում են վարակիչ հիվանդության կասկածով անձանց հայտնաբերելիս տեղեկացնել լիազոր մարմնին` ապահովելով այդ անձանց ժամանակավոր մեկուսացումը, անհրաժեշտության դեպքում` հոսպիտալացումը:

Բացի այդ սահմանված չէ համապատասխան անձի կողմից ժամանակավոր մեկուսացումից, անհրաժեշտության դեպքում հասպիտալացումից հրաժարվելու դեպքում այդ գործողությունների առանց համաձայնության իրականացման կարգ:

6. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող 20.1-ին հոդվածի 3-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված է. «Անձի պահանջով հոսպիտալացում իրականացնողը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել նրա ընտրած անձին»: Առաջարկում ենք «նրա ընտրած անձին» բառերն փոխարինել  «իր կողմից նշված անձին» բառերով:

7. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող 20.1-ին հոդվածի վերնագիրը, այն է` «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման բնագավառում» չի համապատասխան հոդվածի բովանդակությանը: Մասնավորապես՝ 20.1-ին հոդվածի 2-րդ մասը 20.1-ին հոդվածի կարգավորման շրջանակից դուրս է մնում վերնագրի ներկայիս ձեւակերպման պարագայում: Միաժամանակ, կարծում ենք, առավել նպատակահարմար է 20.1-ին հոդվածի 2-րդ մասը նախատեսել առանձին հոդվածով: 

8. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող 20.7-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Ոստիկանությունը վերահսկողություն է իրականացնում ինքնամեկուսացված անձանց տրված հրահանգի պահանջների կատարման նկատմամբ` բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի: Ոստիկանությունը, սույն մասով սահմանված գործառույթներն իրականացնելիս անհրաժեշտության դեպքում կարող է դիմել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին: Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում վերահսկողությունն իրականացվում է  պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի, Ոստիկանության  կամ Ազգային անվտանգության ծառայության կողմից»:

Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող 20.7-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությամբ սահմնավում է, որ Ոստիկանությունը վերահսկողություն է իրականացնում ինքնամեկուսացված անձանց տրված հրահանգի պահանջների կատարման նկատմամբ` բացառաությամբ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող 20.7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի: Հարկ է նկատել, որ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող 20.7-րդ հոդվածի 6-րդ մասի վերջին նախադասությամբ, որում սահմանվում է Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող 20.7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները, նշվում է նաեւ Ոստիկանությունը` որպես Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող 20.7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող 20.8-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված իրավակարգավորմանը:

9. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող 20.10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Կարանտին սահմանելու մասին որոշման գործողության ժամկետը երկարաձգելու դեպքում կարանտին սահմանելու հիմքերը չվերանալու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է կրկին երկարաձգել կարանտին սահմանելու մասին որոշման գործողության ժամկետը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով»: 

Հարկ է նկատել, որ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող 20.2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Կարանտին սահմանելու մասին որոշումը լիազոր մարմնի առաջարկությամբ կայացնում է` 1) Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ պետական սահմանի անցման կետում կամ համաճարակի (կարանտինային) գոտին երկու կամ ավելի մարզ (ներառյալ` մեկ կամ ավելի մարզեր եւ Երեւան քաղաքը) ներառելու դեպքում, այդ թվում` արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող կարանտինի դեպքերում.

2) մարզպետը` Հայաստանի Հանրապետության համապատասխան վարչատարածքային միավորում` կամ դրա առանձին տարածքում, այդ թվում տվյալ վարչատարածքային միավորում գտնվող կամ գործունեություն իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության կամ կազմակերպաիրավական ձեւից) գտնվելու կամ գործունեության իրականացման վայրում.

3) Երեւանի քաղաքապետը` Երեւան քաղաքում կամ դրա առանձին տարածքում, այդ թվում Երեւան քաղաքում գտնվող կամ գործունեություն իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության կամ կազմակերպաիրավական ձեւից) գտնվելու կամ գործունեության իրականացման վայրում.»:

Կարծում ենք, անհրաժեշտություն է առաջանում կարանտին սահմանելու մասին որոշման գործողության ժամկետը երկարաձգելու դեպքում կարանտին սահմանելու հիմքերը չվերանելու դեպքում  կարանտին սահմանելու մասին որոշման գործողության ժամկետը կրկին երկարաձգելու իրավունք սահմանել ոչ միայն Հայաստանի Հանրապետության կառավարության, այլ նաեւ մարզպետի եւ Երեւանի քաղաքապետի համար:

10. Հարկ ենք համարում նշել, որ Նախագծում սահմանված չէ Նախագծով լրացվող իրավադրույթներով նախատեսված ակտերի եւ գործողությունների բողոքարկման կարգ: 

11. ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում, առաջարկում ենք ուղղել «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի հերթական համարը` «ՀՕ-265-Ն» ձեւակերպումը փոխարինել «ՀՕ-265» ձեւակերպմամբ: Ինչպես նաեւ հանել «1-ին մասի» բառերը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը` «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների»: 

12. Առաջարկում ենք ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի մասերի համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասին` «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-ին հոդվածի մասերի համարակալմանը:

13. ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 11-րդ հոդվածով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում լրացվող 17.8-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Կարանտին սահմանելու դեպքում կրթական հաստատության գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացմանը կարող է մասնակցել նաեւ կրթության ոլորտի տեսչական մարմինը, որը կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների եւ սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում պարտավոր է արձանագրել համապատասխան խախտումները եւ անմիջապես այդ մասին տեղեկացնել առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին»:

Կարծում ենք, եթե կրթության ոլորտի տեսչական մարմնի համար սահմանվում է պարտականություն կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների եւ սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում արձանագրել համապատասխան խախտումները եւ անմիջապես այդ մասին տեղեկացնել վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին, ապա առավել նպատակահարմար է սահմանել կարանտին սահմանելու դեպքում կրթական հաստատության գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացմանը պարտադիր մասնակցությունը: Վերոնշյալ լրացվող իրավակարգավորման ձեւակերպումից բխում է, որ կրթության ոլորտի տեսչական  մարմնի կողմից կրթական հաստատության գործունեության նկատմամբ կարանտին սահմանելու դեպքում վերահսկողության իրականացմանը մասնակցությունը կրթական ոլորտի տեսչական մարմնի միայն իրավունքն է:

14. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացում է կատարվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 421-րդ հոդվածում, մինչդեռ հարկ է նկատել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում 421-րդ հոդված առկա չէ: Առաջարկում ենք ուղղել վրիպակը:

15. Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության վաչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի մասերի համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասին` «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով»:
 
 

Եզրահանգում


Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ հարկ ենք համարում նշել, որ պայմանավորված Նախագծերի փաթեթի՝ Կառավարության նախաձեռնությամբ  գումարված արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված լինելու հանգամանքով եւ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված ժամանակի սղությամբ՝ Նախագերի փաթեթեը ամբողջությամբ չի ուսումնասիրվել, ուստի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ Օրենքների պահանջներին Նախագծերի փաթեթի համապատասխանության վերաբերյալ եզրահանգում չի կարող ներկայացվել:

Միաժամանակ անհրաժեշտ է վերոգրյալ դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118),

Կ. Մանուկյան (հեռ.՝ 011-513-248), (118)

04.09.2020թ.
 
 



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
 

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118),

Կ. Մանուկյան (հեռ.՝ 011-513-248), (118)

04.09.2020թ.
 
 




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-719-01.09.2020-ՊԻ-011/0), «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7191 -01.09.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7192 -01.09.2020-ՊԻ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7193 -01.09.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7194 -01.09.2020-ՊԻ-011/0), «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7195 -01.09.2020-ՊԻ-011/0) եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7196 -01.09.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ




            Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերն (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 



Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները


Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
 
 

Եզրահանգում

Նախագծերի փաթեթի ընդունումը կապահովի վարակիչ հիվանդությունների տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների, համավարակների առաջացման դեպքում կարանտին սահմանելու, սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված սահմանափակող միջոցառումներ կիրառելու եւ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների իրականացումը: 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

Կատարող՝    Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

03.09.2020թ.
 
 




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին»  օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախտումների վերավերյալ Հայաստանի Հանրապեության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներիի նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-7191-6 -01.09.2020-ՊԻ-011/0)  վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախտումների վերավերյալ Հայաստանի Հանրապեության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
 
 

Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
 
 

Եզրահանգում

Նախագծերի փաթեթի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի առանց արտակարգ դրության ռեժիմ սահմանելու իրականացնել օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, 

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 
 

Կատարող`      Մ. Դալլաքյան  (հեռ. 011-513-339)

02.09.2020թ.