ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020 թվականի հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց lll (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը  (փաստաթղթային կոդ` Կ-758-08.10.2020-ՖՎ-011/0) (այսուհետ նաեւ՝ Նախագիծ): «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց lll (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագրի համաձայն` մասհանումների պահանջ ներկայացնելու վերջնաժամկետը կերկարաձգվի մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը` պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունը մասամբ կրում է այդ երկարաձգման հետեւանքով Վերականգնման վարկերի բանկի կրած վերաֆինանսավորման ծախսերը: Վերջնական երկարաձգման վճարի մի մասի մարման պարտականությունը կրում է Փոխառուն: Այդ մասը կազմում է 1,180,000.00 (մեկ միլիոն հարյուր ութսուն հազար) եվրո, եթե Փոխառուի եւ ՎՎԲ-ի միջեւ գրավոր համաձայնությամբ այլ բան նախատեսված չլինի:

Սահմանադրական դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 2-ի ՍԴՈ-1551 որոշմամբ արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020 թվականի հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց lll (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագրում ամրագրված   պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: 

Նախագիծը մասնագիտական  փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության:

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

          ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

22.10.2020թ.
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020 թվականի հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց lll (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-758-08.10.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020 թվականի հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց lll (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին:

Միաժամանակ հարկ է նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը` միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ, Նախագծին կից ներկայացված չէ:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248)

19.10.2020թ.
 

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248)

19.10.2020թ.
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020 թվականի հուլիսի 1 -ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-758-08.10.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020 թվականի հուլիսի 1 -ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ)» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման նպատակով կնքվել են Գերմանիայի զարգացման վարկերի (KfW) բանկի հետ 2014թ. դեկտեմբերի 9-ին 75 մլն եւ 10,2 մլն եվրոյի եւ 2015թ. դեկտեմբերի 11-ին 83 մլն եվրոյի վարկային, 2016թ. մայիսի 30-ին 10 մլն եվրոյի դրամաշնորհային (Եվրամիության Հանձնաժողովի Հարեւանության Ներդրումային Գործիքի (NIF) շրջանակներում) եւ Եվրոպական Ներդրումային Բանկի հետ 2015թ. մարտի 16-ին 10 մլն եվրոյի վարկային համաձայնագրեր:

Ծրագրի նպատակն է միացնել հայկական եւ վրացական էներգահամակարգերը վրացական սահմանին մոտ Այրումում (Հայաստան) տեղակայվող 500/400/220 կվ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով (վերջնական հզորությունը 1050 ՄՎտ): Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կվ ՕԳ-ի միջոցով, հայկական կողմից միացումը կլինի Դդմաշենում տեղակայվող 400/220 կվ ենթակայանից 400 կվ ՕԳ-ի միջոցով: Արդյունքում Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 200 ՄՎտ-ից առաջին փուլում կհասցվի 350 ՄՎտ-ի, երկրորդ փուլում` 700 ՄՎտ-ի եւ վերջնական փուլում` 1050 ՄՎտ-ի:

2017թ. որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել Ծրագիրը եւ ծախսերի օպտիմալացման նպատակով քննարկել Ծրագրի տեխնիկական նոր լուծումների հնարավորությունները, սակայն 2019թ. հոկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության արդյունքներով որոշվել է Ծրագիրը շարունակել հայտարարված մրցույթների չեղարկման եւ առանձնացված 3 լոտերով նոր մրցույթների հայտարարման տարբերակով, որի համար անհրաժեշտություն է առաջացել վերանայել KfW բանկի հետ ստորագրված վարկային եւ ծրագրային համաձայնագրերը, մասնավորապես՝ 2015թ. դեկտեմբերի 11-ին KfW բանկի հետ ստորագրված 83 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային եւ ծրագրային համաձայնագիրը:

Արդյունքում, Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020թ. հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագրով նախատեսվում է Վարկային համաձայնագրի 3.2-րդ հոդվածով սահմանված կարգով մասհանումների հնարավորություն, համաձայն որի՝ մասհանումների պահանջ ներկայացնելու վերջնաժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: Այս դեպքում ՀՀ-ն մասամբ կրելու է այդ երկարաձգման հետեւանքով ՎՎԲ-ի կրած վերաֆինանսավորման ծախսերը: Վերջնական երկարաձգման վճարի մի մասի մարման պարտականությունը կրելու է ՀՀ-ն, որը կազմում է 1,180,000.00 (մեկ միլիոն հարյուր ութսուն հազար) եվրո, եթե Փոխառուի եւ ՎՎԲ-ի միջեւ գրավոր համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ: Նշյալ 1,180,000 եվրո գումարը նախատեսված չէ ՀՀ 2020թ. պետական բյուջեով եւ իր արտացոլումը պետք է գտնի արդեն 2021 թվականի պետական բյուջեում:

2. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

3. Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա օգտվելու Վարկային համաձայնագրով նախատեսված արտոնյալ պայմաններով վարկային միջոցներից: 

Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

(հեռ.` 011 513-668)

20.10.2020թ.
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020 թվականի հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց lll (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-758-08.10.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020 թվականի հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց lll (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է վավերացնել 2020 թվականի հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարային փոփոխված ժամանակացույց»  նամակ-համաձայնագիրը, որի նպատակն է միացնել հայկական եւ վրացական էներգահամակարգերը վրացական սահմանին մոտ` Այրումում (Հայաստան) տեղակայվող 500/400/220 ԿՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով (վերջնական հզորությունը 1050 ՄՎտ):

Նամակ-համաձայնագրով մասհանումների պահանջ ներկայացնելու վերջնաժամկետը երկարաձգվում է մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը՝ պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունը մասամբ կկրի այդ երկարաձգման հետեւանքով Վերականգնման վարկերի բանկի կրած վերաֆինանսավորման ծախսերը, որը կհաշվարկվի Վերականգնման վարկերի բանկի կողմից կապիտալի շուկայի գործունեության՝ վերջնահաշվարկի օրվա դրությամբ գերակայող պայմանների հիման վրա: Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է այդ երկարաձգման համար վճարել 1.180.000 (մեկ միլիոն հարյուր ութսուն հազար) եվրո Վերականգնման վարկերի բանկին, եթե վերջինիս եւ փոխառուի՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ գրավոր համաձայնությամբ այլ բան նախատեսված չլինի: 

2. Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339)

21.10.2020թ.