ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-801-10.12.2020-ՊԻ-011/0), «Կոռուպցիայի կանխարգելման հանձնժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-8011 -10.12.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Նազելի Բաղդասարյանի եւ Հերիքնազ Տիգրանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագծերի փաթեթը) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերնագրում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք)  անվանումից հետո նշված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերն առաջարկում հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»:

Նույն  դիտարկումը վերաբերելի է նաեւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձն?ժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում եւ 1-ին հոդվածում օրենքի անվանումից հետո նշված «Հայստանի Հանրապետության» բառերին:

2. Նախագծի 1-ին հոդվածի համաձայն՝ Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասում «նշանակման» բառից հետո լրացվում է «եւ Ազգային ժողովի նախագահի կողմից Խորհրդի անհատական կազմը հաստատելու» բառերը: 

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասում կատարվող լրացման արդյունքում Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը ձեւակերպվում է հետեւյալ կերպ` «Խորհուրդը կազմված է Կառավարության, Ազգային ժողովի խմբակցությունների կամ Ազգային ժողովի խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի եւ Փաստաբանների պալատի նշանակած մեկական անդամներից: Խորհրդի անդամ կարող է նշանակվել սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները բավարարող անձը: Խորհրդի կազմում ընդգրկվելու համար Ազգային ժողովի նախագահը Հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտից իննսուն օր առաջ, ինչպես նաեւ Հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր մնալուց հետո` հնգօրյա ժամկետում, գրությամբ դիմում է Կառավարություն, Բարձրագույն դատական խորհուրդ, Ազգային ժողովի խմբակցություններ, Մարդու իրավունքների պաշտպանին եւ Փաստաբանների պալատ` նրանց կողմից Ազգային ժողովի նախագահի գրությունը ստանալու պահից` տասնօրյա ժամկետում մեկական անդամ նշանակելու համար: Խորհուրդը համարվում է ձեւավորված սահմանված ժամկետում դրա կազմի բոլոր անդամների նշանակման «եւ Ազգային ժողովի նախագահի կողմից Խորհրդի անհատական կազմը հաստատելու» օրվանից: Սահմանված ժամկետում որեւէ իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) կողմից Խորհրդի անդամ չնշանակվելու դեպքում Խորհուրդը համարվում է ձեւավորված նշանակված անդամների կազմով, եթե սույն մասով սահմանված կարգով նշանակվել է Խորհրդի առնվազն երեք անդամ»:

Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ նշենք հետեւյալը.

Նախ` Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասում կատարվող լրացման «Ազգային ժողովի նախագահի կողմից Խորհրդի անհատական կազմը հաստատելու» ձեւակերպումը բավարար չափով որոշակի չէ, եւ կարող է խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից: Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասում կատարվող լրացմամբ Ազգային ժողովի նախագահին վերապահվում է Խորհրդի անհատական կազմը հաստատելու լիազորություն, մինչդեռ հարկ է նկատել, որ Խորհուրդը կազմվում է Կառավարության, Ազգային ժողովի խմբակցությունների կամ Ազգային ժողովի խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի եւ Փաստաբանների պալատի նշանակած մեկական անդամներից: Հասկանալի չէ Ազգային ժողովի նախագահին վերապահվող լիազորությունը: Մասնավորապես, հասկանալի չէ Ազգային ժողովի նախագահի Խորհրդի անհատական կազմը հաստատելու լիազորությունն ինչ է ենթադրում՝ Ազգային ժողովի Նախագահը Խորհրդի անհատական կազմը հաստատելու իր լիազորությունն իրականացնում է Խորհրդի բոլոր անդամների նշանակված լինելու փաստը հաստատելու, թե նշանակումները հաստատելու միջոցով: Քանի որ վերոնշյալ լրացման արդյունքում Խորհրդի անդամների նշանակող մարմիններն այլ են, Խորհրդի կազմը հաստատող մարմինն այլ: Հարկ է նկատել, որ Ազգային ժողովի Նախագահին վերապահվող Խորհրդի անհատական կազմը հաստատելու լիազորությունն կարող է ենթադրել, որ Ազգային ժողովի նախագահը իրավունք ունի չհաստատել Խորհրդի անհատական կազմը: Այսպիսով բացակայում են լիազորության իրականացման գործընթացին վերաբերելի, ինչպես նաեւ այն չիրականացնելու դեպքում ծագող իրավիճակների վերաբերյալ կարգավորումները: 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարծում ենք անհրաժեշտություն է առաջանում Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասում կատարվող լրացման կարգավորումը բավարար չափով հստակեցնել, որպեսզի իրավատեր սուբյեկտները կարողանան դրսեւորել համապատասխան վարքագիծ:

Բացի այդ, Օրենքի գործող 9-րդ հոդվածի 5-րդ մասը որպես Խորհրդի ձեւավորման հիմք նախատեսում է սահմանված ժամկետում Խորհրդի բոլոր անդամների նշանակված լինելու հանգամանքը: Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսված է նաեւ կարգավորում սահմանված ժամկետում որեւէ իրավասու մարմնի կողմից Խորհրդի անդամ չնշանակվելու դեպքում Խորհրդի ձեւավորման կարգ, մասնավորապես` Խորհուրդը ձեւավորված է համարվում Խորհրդի առնվազն երեք անդամի նշանակման դեպքում:

Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասում կատարվող լրացման արդյունքում Խորհուրդը ձեւավորված է համարվում սահմանված ժամկետում դրա կազմի բոլոր անդամների նշանակման եւ Ազգային ժողովի նախագահի կողմից Խորհրդի անհատական կազմը հաստատելու օրվանից: Մինչդեռ սահմանված ժամկետում որեւէ իրավասու մարմնի կողմից Խորհրդի անդամ չնշանակվելու դեպքում Խորհրդի ձեւավորված համարվելու կարգը մնում է անփոփոխ` Խորհուրդը  ձեւավորված համարելու հիմքում դրվում է միայն Խորհրդի առնվազն երեք անդամի նշանակված լինելու հանգամանքը: Հետեւաբար, կարծում ենք անհրաժեշտություն է առաջանում դրսեւորել միասնական մոտեցում սահմանված ժամկետում Խորհրդի բոլոր անդամների նշանակված լինելու եւ սահմանված ժամկետում որեւէ անդամի չնշանակված լինելու դեպքերում Խորհրդի ձեւավորված համարվելու հիմքում դրվող անհրաժեշտ հանգամանքների նկատմամբ: 

3. Նախագծի 5-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: Հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում: Հոդվածի մասերը, կետերը եւ ենթակետերը վերնագիր չեն ունենում»:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթի «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության որոշակիության տեսանկյունից: Միաժամանակ առաջարկում ենք վերոգրյալ դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

29.12.2020թ.
 
 


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

29.12.2020թ.
 
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-801-10.12.2020-ՊԻ-011/0) եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-8011 -10.12.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Նազելի Բաղդասարյանի եւ Հերիքնազ Տիգրանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ նաեւ՝ Հանձնաժողով) անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձեւավորվում է մրցութային խորհուրդ (այսուհետ՝ Խորհուրդ): Սույն Օրենքով կարգավորվում է նաեւ Խորհրդի կազմավորման կարգը: Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Խորհուրդը կազմված է Կառավարության, Ազգային ժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի եւ Փաստաբանների պալատի նշանակած մեկական անդամներից: Հանձնաժողովի անդամի ընտրության համար խորհուրդը ձեւավորվելուց հետո 30-օրյա ժամկետում հայտարարում է մրցույթ:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է հստակեցնել մրցութային խորհրդի ձեւավորման պահը՝ այն պայմանավորելով Ազգային ժողովի նախագահի կողմից համապատասխան ակտի ընդունմամբ, եւ խորհրդի առաջին կազմի համար երակարաձգել մրցույթ անցկացնելու ժամկետը եւս 30 օրով՝ սահմանելով այն 60 օր:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

17.12.2020թ.
 
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-801-10.12.2020-ՊԻ-011/0)  եւ  «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-8011 -10.12.2020-ՊԻ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Ն. Բաղդասարյանի եւ Հ. Տիգրանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Գործող` «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձեւավորվում է մրցութային խորհուրդ: Սույն Օրենքով կարգավորվում է նաեւ Խորհրդի կազմավորման կարգը. («...Խորհուրդը կազմված է Կառավարության, Ազգային ժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի եւ Փաստաբանների պալատի նշանակած մեկական անդամներից...»):

Հանձնաժողովի անդամի ընտրության համար խորհուրդը ձեւավորվելուց հետո 30-օրյա ժամկետում հայտարարում է մրցույթ: Մինչդեռ, վերոհիշյալ օրենքի գործնական կիրառումից, ինչպես նաեւ պատերազմական վիճակով եւ ռազմական դրությամբ պայմանավորված պարզ դարձավ, որ խորհրդի ձեւավորման պահի հստակեցման հետ կապված խնդիրներ են առաջանում: 

Ներկայացված Նախագծերի փաթեթով հեղինակներն առաջարկում են հստակեցնել մրցութային խորհրդի ձեւավորման պահը? այն պայմանավորելով Ազգային ժողովի նախագահի կողմից համապատասխան ակտի ընդունմամբ, եւ խորհրդի առաջին կազմի մրցույթ անցկացնելու համար սահմանել 60-օրյա ժամկետ` նախկին 30-ի փոխարեն:

2. Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթով առաջարկվող կարգավորումը կվերացնի մրցութային խորհրդի ձեւավորված համարվելու հետ կապված տարընթերցումները, եւ ողջամիտ ժամկետ կտրվի խորհրդին հանձնաժողովի? 2019թ. դեկտեմբերի 6-ին առաջացած թափուր անդամի մրցույթի կազմակերպման համար:

Նախագիծը սոցիալ, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

17.12.2020