ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ- 822 - 23 . 12 .2020-ՏՏԳԲ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ- 822 1 - 23 . 12 .2020-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Ս.ԳաբրիելյանիեւԱ.Ջուլհակյանիկողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավտոտրանսպորտայինմիջոցներիկայանատեղերիտեղականվճարիմասին»օրենքումփոփոխություններեւլրացումներկատարելումասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. « Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ « Նույն ավտոկայանատեղում միատեսակ ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար պետք է սահմանվի վճարի միասնական դրույքաչափ:»: « Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 4-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի նշված մասում կատարել լրացում՝ «դրույքաչափ» բառից հետո ավելացնելով «բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ձեռնակատիրական գործունեության մեջ օգտագործելու եւ այդ գործունեությամբ պայմանավորված ավտոկայանատեղիում կայանման դեպքերի , երբ ավտոկայանատեղի վճարը համայնքի ավագանու որոշմամբ կարող է սահմանվել այլ դրույքաչափերով» արտահայտությունը: Այլ խոսքով, առաջարկվում է ձեռնակատիրական գործունեության մեջ օգտագործելու եւ այդ գործունեությամբ պայմանավորված ավտոկայանատեղիում կայանման դեպքերում միատեսակ ավտոտրանսպորտային միջոցների համար սահմանել վճարի այլ դրույքաչափ: Ընդ որում, համաձայն Նախագծում առաջարկվող լրացման, ա վտորանսպորտային միջոցը ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու եւ այդ գործունեությամբ պայմանավորված ավտոկայանատեղիում կայանման փաստը կարող է հիմնավորվել ավտոկայանատեղում կայանման , ավտոկայանատեղի վճարի վճարման նկատմամբ համայնքի կողմից անմիջականորեն կամ էլեկտրոնային համակարգերի ( նկարահանող , տեսանակարահանող , ձայնաազդանշանային համակարգերի , սարքերի եւ այլն ) կողմից իրականացված հսկողության արդյունքում հավաքագրված փաստական տվյալների հիման վրա : Այս կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել մի քանի նկատառումներ:

գ Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի. «Ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է:»: Նախագծում կիրառվող « ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ձեռնակատիրական գործունեության մեջ օգտագործել եւ այդ գործունեությամբ պայմանավորված ավտոկայանատեղիում կայանման դեպքեր» արտահայտությունը, մեր կարծիքով, առաջացնում է մի շարք խնդրահարույց հարցեր: Մասնավորապես, ի՞ նչ փաստերով է ապացուցվելու ձեռնարկատիրական գործունեությունը: Կարծում ենք, գործնականում հնարավոր չէ ավտոտրանսպորտային միջոցի արտաքին տեսքից ելնելով պարզել ձեռնակատիրական գործունեության մեջ դրա օգտագործման փաստը: Անշուշտ, մի շարք դեպքերում, հատկապես առաքման, տաքսի եւ որոշ այլ ծառայությունների մատուցման նպատակով օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցների մասով դա հնարավոր է: Սակայն կան մի շարք դեպքեր, երբ դա հնարավոր չէ պարզել: Օրինակ, եթե ֆիզիկական անձը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ եւ դրանով պայմանավորված իր ավտոտրանսպորտային միջոցով մեկնում է սպասարկման վայր եւ մեքենան կայանում է ավտոկայանատեղում, ապա Նախագծի իմաստով պետք է տարբերակված դրույքաչափով վճարի: Սակայն գործնականում հնարավոր չէ պարզել, թե ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ձեռնակատիրական գործունեությամբ պայմանավորված է կայանվել ավտոկայանատեղիում, թե՞ ինչ-որ անձնական կամ այլ խնդիրներով: Այլ կերպ ասած, Նախագծով առաջարկվող ձեւակերպումը կարող է առաջացնել մի շարք խնդիրներ` տարբեր իրավիճակներում նույն կարգավորումը կիրառելու կամ չկիրառելու առումով:

գ Կարծում ենք, բավականաչափ վիճահարույց է ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ձեռնակատիրական գործունեության մեջ օգտագործելու եւ այդ գործունեությամբ պայմանավորված ավտոկայանատեղիում կայանման դեպքերի համար տարբեր դրույքաչափերի կիրառման հարցը: Եթե նպատակը ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողների համար առավել բարձր դրույքաչափերի կիրառումն է, ապա նշված անձինք արդեն իսկ նման գործունեությամբ զբաղվելու համար օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով կրում են հարկային պարտավորություններ: Նման մոտեցման կիրառումը, կարծում ենք, կհանգեցնի ձեռնարկատիրական գործունեության պայմանների վատթարացմանը, ինչը, հատկապես ներկա սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակի պայմաններում ցանկալի չէ: Բացի այդ, այս դեպքում որոշակի անհավասարություն կառաջանա նաեւ նույն ծառայությունից օգտվելու դիմաց տարբեր սուբյեկտների համար օրենսդրությամբ տարբեր պահանջների սահմանման տեսանկյունից:

2 . Նախագծի մի քանի հոդվածներում նշվում է, որ վարչական վարույթի պարզման փուլում ավտոկայանատեղի վճարը չկատարելու փաստի ապացույցները ավտոկայանատեղիում տրանսպորտային միջոցի կայանումը ամրագրած տեսանյութը եւ (կամ) լուսանկարն է եւ տվյալ տրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալները: Կարծում ենք, որ լուսանկարը չի կարող ապացուցել տրանսպորտային միջոցի կայանման տեւողությունն ու դրա անընդհատությունը, ինչը չափազանց կարեւոր է չվճարման փաստը հիմնավորելու համար:

3 . Նախագծի 8-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքը լրացնել 16.6 հոդվածով, որի 1-ին մասով սահմանվում է, որ. «Ավտոկայանատեղի վճարի վճարման, ավտոկայանատեղիում կայանման նկատմամբ անմիջականորեն կամ էլեկտրոնային (լուսանկարող, տեսանկարահանող, ձայնաազդանշանային համակարգեր եւ այլն) համակարգերի միջոցով հսկողություն իրականացնելու ընթացքում այլ օրենքների, այլ իրավական ակտերի պահանջների խախտումների հատկանիշներ հայտնաբերելիս համայնքները համապատասխան փաստական տվյալները փոխանցում են այն պետական (վարչական) մարմիններին, որոնք օրենսդրությամբ լիազորված են կիրառելու տվյալ իրավախախտման համար նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ:»:Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ անհրաժեշտ է հստակեցնել նշված տվյալները փոխանցող կոնկրետ սուբյեկտին, քանի որ համայնքը ընդհանրական հասկացություն է: Բացի այդ, վիճահարույց է նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններին նշված իրավասությամբ օժտելը, քանի որ այլ օրենքների, այլ իրավական ակտերի պահանջների խախտումների հատկանիշներ հայտնաբերելու համար համապատասխան վերահսկողություն իրականացնող անձինք միգուցե նաեւ չունեն համապատասխան կոմպետենտություն նման խախտումները բացահայտելու եւ գնահատելու համար:

Եզրակացություն

Նախագծերի փ աթեթը պարունակում է մի շարք խնդրահարույց դրույթներ եւ լրամշակման կարիք ունի, ուստի ներկայացված տեսքով ընդունվելու դեպքում այն չի կարող ապահովել դրված խնդիրների լուծումը :


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

27.12.2020թ




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ- 822 - 23 . 12 .2020-ՏՏԳԲ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ- 822 1 - 23 . 12 .2020-ՏՏԳԲ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Ս.ԳաբրիելյանիեւԱ.Ջուլհակյանիկողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավտոտրանսպորտայինմիջոցներիկայանատեղերիտեղականվճարիմասին»օրենքումփոփոխություններեւլրացումներկատարելումասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Սույն Նախագծերի փաթեթի ներկայացումը նպատակ է հետապնդում սահմանել ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճար չվճարելու հետ կապված մի շարք առանձնահատկություններ, ինչը թույլ կտա լուծ ել իրավախախտման արձանագրությունը իրավախախտի բացակայությամբ կազմելու եւ հետո վերջինիս ուղարկելու խնդիրը : Ս ահմանվում են նա եւ վարչական վարույթի փուլերը:

Նախագծերի փաթեթում ներառված «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը նույն ավտոկայանատեղում միատեսակ ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար տուրքի միասնական դրույքաչափ սահմանելու կանոնից նախատեսում է բացառություն այն դեպքերի համար, երբ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը օգտագործվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով:

2. «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

2.1 Համաձայն « Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» գործող օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի. « Նույն ավտոկայանատեղում միատեսակ ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար պետք է սահմանվի վճարի միասնական դրույքաչափ:» : Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվում է «դրույքաչափ» բառից հետո ավելացնել «բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ձեռնակատիրական գործունեության մեջ օգտագործելու եւ այդ գործունեությամբ պայմանավորված ավտոկայանատեղիում կայանման դեպքերի , երբ ավտոկայանատեղի վճարը համայնքի ավագանու որոշմամբ կարող է սահմանվել այլ դրույքաչափերով» նախադասությունը:

Փաստորեն, Նախագծով առաջարկվում է միատեսակ ավտոտրանսպորտային միջոցների համար սահմանել վճարի այլ դրույքաչափեր: Մյուս կողմից, Նախագծի նույն հոդվածով առաջարկվող լրացմամբ, «Ա վտորանսպորտային միջոցը ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու եւ այդ գործունեությամբ պայմանավորված ավտոկայանատեղիում կայանման փաստը կարող է հիմնավորվել ավտոկայանատեղում կայանման , ավտոկայանատեղի վճարի վճարման նկատմամբ համայնքի կողմից անմիջականորեն կամ էլեկտրոնային համակարգերի ( նկարահանող , տեսանակարահանող , ձայնաազդանշանային համակարգերի , սարքերի եւ այլն ) կողմից իրականացված հսկողության արդյունքում հավաքագրված փաստական տվյալների հիման վրա »:

Նախագծով առաջարկվող ձեւակերպումը, մեր կարծիքով, մի շարք խնդրահարույց հարցեր է առաջացնում: Մասնավորապես.

- ի նչպե՞ս եւ ի՞նչ միջոցներով պետք է հիմնավորվեն եւ ապացուցվեն ձեռնակատիրական գործունեության մեջ օգտագործելու եւ այդ գործունեությամբ պայմանավորված ավտոկայանատեղիում կայանման դեպքերը :

- ինչպե՞ս պետք է առանձնացվեն ավտոտրասպորտային միջոցը ձեռնարկատիրական գործունեությամբ պայմանավորված եւ անձնական կարիքների համար օգտագործման նպատակով ավտոկայանատեղիում կայանման դեպքերը:

Ըստ էության, առաջարկվող մեխանիզմները թույլ չեն տալիս ապահովել վերը նշված խնդիրների լուծումը եւ, այս առումով, Նախագծերի փոթեթը լրամշակման կարիք ունի` վերահսկողության լրացուցիչ գործիքների սահմանման նպատակով:

2.2 Ձեռնարկատիրական նպատակներով ավտոտրանսպորտային միջոցների ավտոյականատեղերում կայանման համար տարբերակված դրույքաչափերի սահմանման (ենթադրաբար` մյուսներից ավելի բարձր) դեպքում, մեր կարծիքով, լրացուցիչ ֆինանսական դժվարություններ կստեղծեն նման գործունեությամբ զբաղվողների համար, ինչն էլ բացասաբար կանդրադառնա նրանց կողմից մատուցվող ծառայությունների գնի եւ, հետեւաբար նաեւ, բնակչության սոցիալական վիճակի վրա:

2.3 Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվում է գործող օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Իրենցպարտականություններնիրականացնելուժամանակ ավտոկայանատեղի վճարից ազատված են շտապ բժշկական օգնության ծառայությունը, ոստիկանությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը, պաշտպանության նախարարությունը եւ ազգային անվտանգության ծառայությունը»: Առավել հստակեցման համար առաջարկում ենք «Իրենցպարտականություններնիրականացնելուժամանակ» բառերը փոխարինել «Սեփական գործառույթների իրականացման ընթացքում» բառերով: Միաժամանակ, կարծում ենք, որ «շտապ բժշկական օգնության ծառայություն» հասկացությունը զգալիորեն սահմանափակում է ավտոկայանատեղիի վճարի գծով արտոնությունից օգտվողների շրջանակը, ինչից ելնելով առաջարկում ենք դրանում ընդգրկել ՀՀ առողջապահության նախարարության եւ ընդհանրապես առողջապահական ծառայություններ մատուցող բոլոր սուբյեկտներին` իրենց ծառայողական գործունեության հետ կապված:

Եզրահանգում

Նախագծերի փ աթեթում ամրագրված որոշ դրույթների գործնական կիրառումը, մեր կարծիքով, գործնական կիրառման առումով կարող է ստեղծել որոշակի դժվարություններ` համապատասխան մեխանիզմների բացակայության պատճառով:

Միաժամանակ, Նախագծերի փաթեթի ընդունումը բացասաբար կանդրադառնա տնտեսական գործունեության պայմանների վրա` ստեղծելով որոշակի սոցիալական անհավասարություն միեւնույն ծառայության դիմաց տարբեր դրույքաչափերով ավտոկայանատեղերի կայանման վճար գանձելու առումով:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

28.12.2020թ.