ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձմանը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության  նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-869-17.02.2021-ԱՀ-013/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ՝ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի եւ Վարդան Աթաբեկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձմանը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» Ազգայի ժողովի հայտարարության նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը:

 Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝

1.   Առաջարկում ենք Նախագծում «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնեւի կոնվենցիայի ընդունման ամսաթիվը սահմանելիս «թվական» բառը նշել ամբողջական՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ»:

Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 5-րդ պարբերության մեջ կիրառված «ՀՀ» հապավմանը:

2.   Առաջարկում ենք Նախագծում «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնեւի կոնվենցիայի 118-րդ հոդվածին կատարված հղման մեջ «ակտիվ» բառը հանել՝ հիմք ընդունելով «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնեւի կոնվենցիայի 118-րդ հոդվածի 1-ին պարբերության բովանդակությունը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը, որի համաձայն՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի»: 

Ոչ հստակ հղում է կատարված նաեւ Նախագծի 4-րդ պարբերությամբ. մասնավորապես՝ հասկանալի չէ՝ որն է 1949 թվականի Ժնեւի երրորդ կոնվենցիան:

3.   Առաջարկում ենք Նախագծի 4-րդ պարբերությունում «Ադրբեջանի» բառից հետո նշված «Հանրապետության» բառը հանել կամ Նախագծի մյուս պարբերություններում եւս նշված բառից հետո լրացնել «Հանրապետություն» բառը համապատասխան հոլովաձեւերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ պարբերության պահանջները:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Սահմանադրության եւ օրենքների պահաջներին: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                      ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 
 

Կատարող՝  Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

01.03.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

   Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                      ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 
 

Կատարող՝  Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

01.03.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձմանը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-869-17.02.2021-ԱՀ-013/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի եւ Վարդան Աթաբեկյանի կողմից ներկայացված «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձմանը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է դատապարտել Ադրբեջանի կողմից իր վերահսկողության ներքո գտնվող բոլոր ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձման միջազգային մարդասիրական գործընթացի եւ միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված դրույթների կոպիտ խախտումն ու ոտնահարումը, ինչպես նաեւ միջազգային կառույցների, միջազգային հանրության եւ իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներին՝ հասնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության դատապարտող հայտարարություններին:

2. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

3. Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

(հեռ.` 011 513-668)

25.02.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ադրբեջանի վերահսկողոթյան ներքո գտնվող ռազմագերիների եւ գերեւարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձմանը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-869-17.02.2021-ԱՀ-013/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Թ. Թովմասյանի, Ա. Գրիգորյանի եւ Վ. Աթաբեկյանի կողմից ներկայացված «Ադրբեջանի վերահսկողոթյան ներքո գտնվող ռազմագերիների եւ գերեւարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձմանը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» հայտարարության նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: 

Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.   Պատգամավորների կողմից ներկայացվող հայտարարության նախագծով նշվում է, որ 2020թ. դեկտեմբերի 08-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ուղերձից անցել է շուրջ 3 ամիս, սակայն Ադրբեջանը դեռեւս չի վերադարձրել գերեւարված զինվորականներին եւ քաղաքացիական անձանց: 

Ադրբեջանի այս քաղաքականության արդյունքում կոպտորեն խախտված է մնում ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո բոլոր ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերադարձման մարդասիրական գործընթացը:

Նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում. 

-   դատապարտել Ադրբեջանի կողմից իր վերահսկողության ներքո գտնվող բոլոր ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց, այդ թվում? կանանց հայրենադարձման միջազգային մարդասիրական գործընթացի եւ միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված դրույթների կոպիտ խախտումն ու ոտնահարումը,

-   միջազգային կառույցների, միջազգային հանրության եւ իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը վերստին հրավիրելով Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներին` հասնել միջազգային հանրության դատապարտող հայտարարություններին Ադրբեջանի նկատմամբ:

2.   Նախագիծը սոցիալական, կրթական եւ առողջապահական առումով հիմնախնդիրներ չի պարունակում:

3.   Ներկայացված Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

26.02.2021