ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-877-25.02.2021-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-8771 -25.02.2021-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-8772 -25.02.2021-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-8773 -25.02.2021-ՊԻ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-8774 -25.02.2021-ՊԻ-011/0)  վերաբերյալ


Ազգային ժողովի պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Արթուր Դավթյանի, Վահագն Հովակիմյանի եւ Սերգեյ Ատոմյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագծերի փաթեթը)` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը  եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)  վերնագրում Հայաստանի Հանարպետության դատական օրենսգրքի կրճատ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասին` սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենսգրքի վերնագիրը:

2. Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանարպետության դատական օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասին` սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «սահմանադրական օրենք» բառերը:

3. Նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանարպետության դատական օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասում կատարվում է լրացում, որի արդյունքում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«Դատավորների միջեւ գործերը բաշխվում, վերաբաշխվում են, եւ կոլեգիալ դատական կազմերը ձեւավորվում են մասնագիտացման սկզբունքի եւ պատահական ընտրության, ինչպես նաեւ սույն գլխում ամրագրված կանոնների հիման վրա՝ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով: Բարձրագույն դատական խորհուրդը կարող է սահմանել մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների, ինչպես նաեւ առանձնակի բարդություն ունեցող քրեական գործերի բաշխման, վերաբաշխման առանձնահատկությունները:»:

Նախագծի 4-րդ հոդվածով Հայաստանի Հանարպետության դատական օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասում լրացվում են նոր 18.5-րդ եւ 18.6-րդ կետեր, որոնց համաձայն՝«18.5) առանձնակի բարդություն ունեցող քրեական գործերի քննության արդյունավետությունը եւ դատավարության մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պահպանումն ապահովելու նպատակով եւ ելնելով արդարադատության շահերից, իրավասու դատարանի համապատասխան մասնագիտացման (ենթամասնագիտացման) դատավորների կազմից ընտրում է այդ գործերի քննության համար վիճակահանության մասնակից դատավորների՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից նախկինում նմանատիպ գործեր քննած լինելու հանգամանքը եւ այդ ընթացքում դատական նիստի բնականոն ընթացքը ապահովելու դրսեւորած հմտությունները.
 
 

18.6) վերցնում է սույն մասի 18.5-րդ կետով սահմանված չափանիշներին համապատասխանող գործը այն դատավորներից, ովքեր դրսեւորել են նման գործեր քննելու իրենց մոտ անհրաժեշտ հմտությունների բացակայությունը.»:

Հարկ է նկատել, որ «առանձնակի բարդություն ունեցող քրեական գործերի» հասկացությունը եւ այդ շրջանակի գործերի որոշակիացման չափանիշները Նախագծով կատարվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում չեն սահմանվում: Նախագծի 4-րդ հոդվածով Հայաստանի Հանարպետության դատական օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 18.6-րդ կետում հղում է կատարվում 18.5-րդ հոդվածում սահմանված չափանիշներին, սակայն Նախագծի 4-րդ հոդվածով Հայաստանի Հանարպետության դատական օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 18.5-րդ կետում չեմ սահմանվում բարդություն ունեցող գործերի որոշման չափանիշները:

Միաժամանակ, կարծում ենք, խնդրահարույց է «դրսեւորել են նման գործեր քննելու իրենց մոտ անհրաժեշտ հմտությունների բացակայությունը» ձեւակերպումը: Մասնավորապես՝ բացակայում են անհրաժեշտ հմտությունների գնահատման չափանիշների, ինչպես նաեւ դրանց բացակայության վերաբերյալ եզրահանգում կատարելու համար՝ դիտարկման ենթակա տվյալների մասին կարգավորումները: Դիտարկման է ենթակա նաեւ այն հարցը, թե որքանով է նպատակահարմար նախատեսել կարգավորում համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորի դեպքում այդ մասնագիտացման գործերի քննության համար համապատասխան հմտություններ չունենալու հարցը:

4. Նախագծի 6-րդ հոդվածով Հայաստանի Հանարպետության դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասում լրացվում է նոր 1.1-ին կետ, որի արդյունքում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

(...)

6. Էական կարգապահական խախտում է՝

1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խախտումը, որը հանգեցրել է Սահմանադրությամբ կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված՝ մարդու իրավունքների եւ (կամ) ազատությունների հիմնարար խախտման կամ դատական իշխանության հեղինակազրկման.

1.1) Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խախտումը, որը հանգեցրել է.

ա. արդարադատության շահի կոպիտ ոտնահարման՝ առաջացնելով անդառնալի հետեւանքներ.

բ. կասկածյալի, մեղադրյալի, ամբաստանյալի կամ դատապարտյալի քրեական վարույթից կամ քրեական պատասխանատվությունից խուսափելուն. (...)»:

Հարկ է նկատել, որ «արդարադատության շահի կոպիտ ոտնահարման» դեպքում կարող է ենթադրվել Սահմանադրությամբ կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված՝ մարդու իրավունքների եւ (կամ) ազատությունների հիմնարար խախտում: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք հստակեցնել քննարկվող կարգավորումը: 

5. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի լրիվ անվանման հիշատակման ժամանակ առաջարկում ենք նշել նաեւ օրենքի հերթական համարը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

 Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի լրիվ անվանման հիշատակմանը:

6. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը:

Հաշվի առնելով Նախագծերի փաթեթի ծավալը եւ ժամանակի սղությունը՝ հարկ է նկատել Նախագծերի փաթեթն ամբողջական փորձաքննության չի ենթարկվել:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով նախատեսվող կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 
 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.՝ 011-513-248)

19.03.2021 թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 
 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.՝ 011-513-248)

19.03.2021 թ.






ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-877-25.02.2021-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-8771 -25.02.2021-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-8772 -25.02.2021-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-8773 -25.02.2021-ՊԻ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-8774 -25.02.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ 

Ազգային ժողովի պատգամավորներ Վ. Վարդանյանի, Ա. Կարապետյանի, Ա. Դավթյանի, Վ. Հովակիմյանի եւ Ս. Ատոմյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական  դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է դատական սանկցիայի առանձին տեսակ նախատեսել իրավունքի իրականացման սահմանափակումը, որն առաջարկվում է դատարանի կողմից կիրառելի դարձնել այն դեպքում , երբ դատավարության մասնակիցը, իր դատավարական իրավունքներից օգտվելիս, պարբերաբար չարաշահում է դրանք՝ վտանգելով դատավարության մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանության երաշխավորումն ու արդարադատության շահի ապահովումը: Փաթեթով առաջարկվում է նաեւ Բարձրագույն դատակն խորհրդին (այսուհետ՝ ԲԴԽ) օժտել դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու լիազորությամբ՝ նախատեսելով, որ վերջինիս իրացման ուղղությամբ ԲԴԽ իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր, ինչպես նաեւ դատավորին կարգապահական պատախանատվության ենթարկելու հարցով ԲԴԽ ներկայացվող դիմումի համար պետական տուրքի դրույքաչափը սահմանել բազային տուրքի տասնապատիկի չափով: 

2. Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

3. Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից  լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

Կատարող՝  Ն. Առաքելյան (հեռ.՝ 011-513-217)

09.03.2021թ.






ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-877-25.02.2021-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-8771 -25.02.2021-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի փաստաթղթային կոդ՝ Պ-8772 -25.02.2021-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ( փաստաթղթային կոդ՝ Պ-8773 -25.02.2021-ՊԻ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ( փաստաթղթային կոդ՝ Պ-8774 -25.02.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Արթուր Դավթյանի, Վահագն Հովակիմյանի, Սերգեյ Ատոմյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»  օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական եւ առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նախատեսել դատական սանկցիայի առանձին տեսակ, այն է՝ իրավունքի իրականացման սահմանափակում, որը դատարանի կողմից կկիրառվի այն դեպքում, երբ դատավարության մասնակիցը իր դատավարական իրավունքներից օգտվելիս, պարբերաբար կչարաշահի դրանք՝ վտանգելով դատավարության մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանության երաշխավորումն ու արդարադատության շահի ապահովումը, Բարձրագույն դատական խորհրդին (այսուհետ՝ ԲԴԽ) օժտել դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու լիազորությամբ՝ նախատեսելով, որ վերջինիս իրացման ուղղությամբ ԲԴԽ իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաեւ Արդարադատության նախարարից եւ  Ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ-ին դիմելու իրավունք ունենան նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործով, եթե առերեւույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք եւ պահպանված են սահմանված ժամկետները, ինչպես նաեւ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով ԲԴԽ-ին դիմելու համար սահմանել պետական տուրք՝  բազային տուրքի տասնապատիկի չափով:

Նախագծերի փաթեթով նախատեսվում է ԲԴԽ-ին լիազորություն վերապահել առանձնակի բարդություն ունեցող քրեական գործերի քննության արդյունավետությունը եւ դատավարության մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պահպանումն ապահովելու նպատակով տվյալ դատարանի կազմից ընտրել այդ գործերի քննության համար վիճակահանության մասնակից դատավորների՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից նախկինում նմանատիպ գործեր քննած լինելու հանգամանքը եւ այդ ընթացքում դատական նիստի բնականոն ընթացքը ապահովելու դրսեւորած հմտությունները, ինչպես նաեւ գործը վերցնելու այն դատավորներից, ովքեր դրսեւորել են նման գործեր քննելու իրենց մոտ անհրաժեշտ հմտությունների բացակայությունը:

Նախագիծը սոցիալ, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական եւ առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360) 

09.03.2021թ.