ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-882-01.03.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծի մշակումը եւ ներկայացումը պայմանավորված է նրանով, որ Օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1.1 կետով սահմանված է, որ օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունը տրամադրվում է` հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի պաշարների վերագնահատման համար մինչեւ 3 տարի ժամկետով, եթե հանքավայրի պաշարները գնահատվել են երկրաբանական ուսումնասիրության համար հայցվող դիմումին նախորդող օրվանից՝ ոչ մետաղական օգտակար հանածոյի դեպքում` 10 եւ ավելի տարի առաջ: Օրենսգրքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե երկու կամ ավելի անձ դիմում են ներկայացրել ընդերքի միեւնույն տեղամասի համար, ապա նախապատվություն է տրվում այն դիմումատուին, որի դիմումն առաջինն է գրանցվել: Սակայն շատ հաճախ լինում են դեպքեր, երբ երկրորդ (կամ երրորդ եւ ավելի) դիմած դիմումատուի ներկայացրած երկրաբանական ուսումնասիրության ծրագրի կամ օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման եզրակացությունը կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը ստացվում է ավելի շուտ, քան առաջինը դիմումատուինը: Օրենսգրքի համաձայն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման դրական եզրակացությունն ստանալուց հետո 20 օրվա, իսկ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ փորձաքննական եզրակացությունը ստանալուց հետո մինչեւ 25-օրյա ժամկետում լիազոր մարմինը պետք է որոշում է ընդունի դիմումի վերաբերյալ:

Նշված դեպքերում առաջացած բացթողումը կարգավորելու նպատակով առաջարկվում է հետեւյալ իրավակարգավորումը՝ «Եթե երկու կամ ավելի անձ դիմում են ներկայացրել ընդերքի միեւնույն տեղամասի համար՝ անկախ հայցվող իրավունքի տեսակից, ապա նախապատվություն է տրվում այն դիմումատուին, որի դիմումն առաջինն է գրանցվել: Այն դեպքում, երբ առաջին դիմումատուի դիմումի վերաբերյալ որոշման կայացման համար բոլոր փուլերը դեռ չեն ավարտվել, իսկ մյուս դիմումատուի դեպքում՝ ավարտվել են, մյուս դիմումատուի դիմումի վերաբերյալ որոշման կայացման ժամկետը կասեցվում է մինչեւ առաջին դիմումատուի դիմումի վերաբերյալ որոշման ընդունումը»:

2. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում եւ գլխավորապես լուծում է տարբեր ընթացակարգերի եւ ժամկետների հստակեցման խնդիր:

3. Նախագծի որոշ դրույթների հստակեցման նպատակով առաջարկում ենք դրա ամբողջ տեքստում «2021 թվականը» բառերը (դրա բոլոր հոլովաձեւերով) փոխարինել «2021 թվականի հունվարի 1-ը» բառերով (համապատասխան հոլովաձեւերով):

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

(հեռ.` 011 513-668)

04.03.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-882-01.03.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: 

Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծի մշակումը եւ ներկայացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի» (այսուհետ՝ Օրենսգիրք) 27-րդ հոդվածի 1-ին մասի 1.1 կետով օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունը տրամադրվում է` հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի պաշարների վերագնահատման համար մինչեւ 3 տարի ժամկետով, եթե հանքավայրի պաշարները գնահատվել են երկրաբանական ուսումնասիրության համար հայցվող դիմումին նախորդող օրվանից՝ ոչ մետաղական օգտակար հանածոյի դեպքում` 10 եւ ավելի տարի առաջ: 

Այնուհետեւ, Օրենսգրքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե երկու կամ ավելի անձ դիմում են ներկայացրել ընդերքի միեւնույն տեղամասի համար, ապա նախապատվություն է տրվում այն դիմումատուին, որի դիմումն առաջինն է գրանցվել: Սակայն շատ հաճախ լինում են դեպքեր, երբ երկրորդ (կամ երրորդ եւ ավելի) դիմած դիմումատուի ներկայացրած երկրաբանական ուսումնասիրության ծրագրի կամ օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման եզրակացությունը կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը ստացվում է ավելի շուտ, քան առաջինը դիմումատուինը: 

Գործող իրավակարգավորմամբ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման դրական եզրակացությունն ստանալուց հետո 20 օրվա, իսկ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ փորձաքննական եզրակացությունը ստանալուց հետո մինչեւ 25-օրյա ժամկետում լիազոր մարմինը պետք է որոշում ընդունի դիմումի վերաբերյալ:

Վերոնշված խնդիրը շտկելու նպատակով Կառավարությունն առաջարկում է հետեւյալ իրավակարգավորումը՝ «Եթե երկու կամ ավելի անձ դիմում են ներկայացրել ընդերքի միեւնույն տեղամասի համար՝ անկախ հայցվող իրավունքի տեսակից, ապա նախապատվություն է տրվում այն դիմումատուին, որի դիմումն առաջինն է գրանցվել: Այն դեպքում, երբ առաջին դիմումատուի դիմումի վերաբերյալ որոշման կայացման համար բոլոր փուլերը դեռ չեն ավարտվել, իսկ մյուս դիմումատուի դեպքում՝ ավարտվել են, մյուս դիմումատուի դիմումի վերաբերյալ որոշման կայացման ժամկետը կասեցվում է մինչեւ առաջին դիմումատուի դիմումի վերաբերյալ որոշման ընդունումը»:

2. Առավել հստակեցման նպատակով առաջարկում ենք Նախագծի ամբողջ տեքստում հանդիպող «2021 թվականը» բառերը՝ հոլովաձեւերով հանդերձ, փոխարինել «2021 թվականի հունվարի 1-ը» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:

3. Նախագիծը սոցիալական, կրթական եւ առողջապահական առումով հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

05.03.2021