ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-935-15.04.2021-ՊԻ-011/0)  (այսուհետ` Նախագիծ)  մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

               ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                                   ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

  29.04.2021թ.
 







ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Ուսումնասիրելով Նախագիծը՝ կարծում ենք առկա չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք)  4.1-րդ հոդվածում «Մայիսի 1-ը շաբաթ» բառերը փոխարինել «Սույն օրենքով սահմանված տոնական կամ հիշատակի» բառերով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքում չի կիրառվում «տոնական օր» ձեւակերպումը՝ առաջարկվում է «տոնական» բառը փոխարինել «տոն» բառով, որը կիրառվում է Օրենքում «տոներ եւ հիշատակի օրեր» ձեւակերպման մեջ՝ առաջնորդվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով. «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»:

Հարկ ենք համարում նշել նաեւ, որ Նախագծի 1-ին հոդվածում առկա է վրիպակ: Օրենքի 4.1-րդ հոդվածին հղում կատարելիս հոդվածի համարի փոխարեն նշված է «4?1»: Առաջարկվում է շտկել վրիպակը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց կարգավորումներ չի պարունակում:

Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 
 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.՝ 011-513-248)

28.04.2021






ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.՝ 011-513-248)

28.04.2021







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածում, մասնավորապես՝ «Մայիսի 1-ը շաբաթ» բառերը փոխարինել «Սույն օրենքով սահմանված տոնական կամ հիշատակի» բառերով:

Նախագծով առաջարկված փոփոխությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածում ամրագրված իրավական նորմը պարզեցնելու, հստակեցնելու, ինչպես նաեւ իրավական որոշակիություն ապահովելու անհրաժեշտությամբ:

Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը, Օրենքով սահմանված այլ տոնական կամ հիշատակի օրերի հետ համընկնելու դեպքում, կնշվի դրան հաջորդող կիրակի օրը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.՝ 011-513-343) 

29.04.2021թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածում «Մայիսի 1-ը շաբաթ» բառերը փոխարինել «Սույն օրենքով սահմանված տոնական կամ հիշատակի» բառերով:

Նման մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ապրիլի 27-ը որպես ՀՀ քաղաքացու օր ֆիքսված օր չէ, այլ շարժական է, եւ գործնականում կարող են լինել համընկնումներ օրենքով սահմանված այլ տոնական կամ հիշատակի օրերի հետ: 

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի օրենքով սահմանված այլ տոնական կամ հիշատակի օրերի համընկնելու դեպքում ՀՀ քաղաքացու օրը նշել դրան հաջորդող կիրակի օրը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Ա. Հարությունյան  (հեռ.՝ 011-513-339)

21.04.2021թ.