ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-938-16.04.2021-ՊԻ-011/0), «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9381 -16.04.2021-ՊԻ-011/0), «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9382 -16.04.2021-ՊԻ-011/0), «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9383 -16.04.2021-ՊԻ-011/0), «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9384 -16.04.2021-ՊԻ-011/0), «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9385 -16.04.2021-ՊԻ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9386 -16.04.2021-ՊԻ-011/0), «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9387 -16.04.2021-ՊԻ-011/0), «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9388 -16.04.2021-ՊԻ-011/0), «Քաղաքական ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9389 -16.04.2021-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-93810 -16.04.2021-ՊԻ-011/0), «Նույնականացման քարտերի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-93811 -16.04.2021-ՊԻ-011/0), «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-93812 -16.04.2021-ՊԻ-011/0), «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-93813 -16.04.2021-ՊԻ-011/0), «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-93814 -16.04.2021-ՊԻ-011/0), «Ոստիկանության զորքերի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-93815 -16.04.2021-ՊԻ-011/0), «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-93816 -16.04.2021-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-93817 -16.04.2021-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-93818 -16.04.2021-ՊԻ-011/0), «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-93819 -16.04.2021-ՊԻ-011/0), «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-93820 -16.04.2021-ՊԻ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-93821 -16.04.2021-ՊԻ-011/0) (այսուհետեւ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                       ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 

07.05.2021թ.
 




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (այսուհետեւ նաեւ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալը.

«2. Սույն օրենքի ուժով Միգրացիոն ծառայությունն անվանափոխվում է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության եւ փոփոխվում է ենթակայությունը:

3. Սույն օրենքի ուժով վարչապետին ենթակա մարմին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը վերակազմավորվում է  նախարարությանը ենթակա մարմնի եւ գործում է որպես Ոստիկանություն:

4. Սույն օրենքի ուժով Ոստիկանության ենթակայության տակ գտնվող Ոստիկանության զորքերը վերակազմավորվում է նախարարությանը ենթակա մարմնի:

5. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նշված մարմինների ենթակայությունը  համապատասխան նախարարությանը սահմանվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

6. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը, Միգրացիոն ծառայության պետը, Ոստիկանության զորքերի հրամանատարը եւ նրանց տեղակալները շարունակում են իրենց պաշտոնավարումը՝ մինչեւ Ոստիկանության պետի, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) պետի,  Ոստիկանության զորքերի հրամանատարի եւ նրանց տեղակալների պաշտոններում նոր նշանակումներ կատարելը:

7. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Ծառայության կանոնադրության փոփոխությամբ պայմանավորված գործառույթների եւ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում Ծառայության հիմնական մասնագիտական ստորաբաժանումների պաշտոնների անձնագրերում նոր պահանջներ նախատեսվելու դեպքում Միգրացիոն ծառայության քաղաքացիական ծառայողները վերանշանակվում են հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշմամբ սահմանած կարգով վերապատրաստումը հաջողությամբ անցնելուց հետո: Վերապատրաստումը հաջողությամբ անցած Միգրացիոն ծառայության քաղաքացիական ծառայողները տասն աշխատանքային օրվա ընթացքում վերանշանակվում են միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի հիմնական մասնագիտական ստորաբաժանումների քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոններում: Սույն մասով նախատեսված վերանշանակումներն իրականացվում են վերապատրաստման անցկացման կարգի ուժի մեջ մտնելուց հետո՝ տասն ամսվա ընթացքում:

8. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված մարմինների կանոնադրությունները հաստատվում են դրանց՝ համապատասխան նախարարության ենթակայությունը սահմանելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

9. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված վերապատրաստման կարգը սահմանվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 20 օրվա ընթացքում:»:

Այսպիսով՝ Ծառայության կանոնադրության փոփոխությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջանում Միգրացիոն ծառայության քաղաքացիական ծառայողների վերանշանակման, սակայն վերանշանակումը հնարավոր է միայն հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշմամբ սահմանած կարգով վերապատրաստումը հաջողությամբ անցնելու դեպքում: Հարկ է նկատել, որ վերապատրաստմանը ներկայացվող պահանջները, այն հաջողությամբ անցնելու վերաբերյալ կարգավորումներն օրեսնդրական նորմատիվ ակտով չեն կարգավորվում, այլ հղում է կատարվում հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշմանը:

Սահմանադրության` օրինականության սկզբունքին վերաբերող 6-րդ հոդվածի համաձայն` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:

Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը , լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ:

Սահմանադրության՝ վերը նշված դրույթների ուսումնասիրությունից բխում է, որ բոլոր դեպքերում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքը կամ իրավունքի սահմանափակումը կարող է նախատեսված լինել կամ Սահմանադրությամբ, կամ օրենքով, կամ միջազգային պայմանագրով, այլ ոչ թե այլ իրավական ակտով։ Այլ նորմատիվ, ինչպես նաեւ անհատական իրավական ակտերով չեն կարող ամրագրվել կամ սահմանվել իրավունքներ կամ իրավունքի սահմանափակումներ (ՍԴՈ–1137, 4 փետրվարի, 2014 թ.): 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իրենց վարքագծի իրավական հետեւանքները: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը: Բացի այդ, օրենքը պետք է ձեւակերպվի այնպես, որ մասնավոր անձինք օժտված լինեն հանրային իշխանության կամայական միջամտությունների դեմ արդյունավետ պաշտպանության հնարավորությամբ (տե՛ս Olsson v. Sweden (No. 1), (10465/83) գործով Եվրոպական դատարանի 24.03.1988 թվականի վճիռը, կետ 61): 

Իրավական որոշակիության սկզբունքի կապակցությամբ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում արձանագրել է, որ որեւէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք» եթե ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը (ՍԴՈ-630), վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու, թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում (ՍԴՈ-753): Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս Սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը):

Իրավական որոշակիության, իրավական անվտանգության եւ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքները հանդիսանում են իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերը: Առավել եւս իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները :  Իրավակարգավորումների եւ իրավակիրառ պրակտիկայի հիմքում պետք է դրվի այն հիմնարար մոտեցումը, որ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքը հանդիսանում է իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի մասը։

Այսպիսով` իրավական պետության կարեւորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի: Իրավական որոշակիության սկզբունքին անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետեւանքները եւ վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների եւ պարտավորությունների հարցում։

Օրենքները որոշակիացնում են սահմանադրական իրավունքների իրականացման կարգը, սահմանում են լրացուցիչ երաշխիքներ դրանց համար: Օրենսդիր իշխանության դերը այս հարցում հատկապես կարեւոր է, քանի որ մարդու իրավունքների ապահովման, պաշտպանության հետ կապված գրեթե բոլոր հարցերի կարգավորումը վերապահված է օրենքներին: Ընդ որում, որպես կանոն, բացառապես օրենքներով են սահմանվում մարդու իրավունքներն իրականացնելու, պաշտպանելու պայմանները եւ կարգը, իրավունքների սահմանափակումները: Այս համատեքստում Սահմանադրությունը ամրագրում է հանրային իշխանության պարտականությունը, որը առաջին հերթին վերաբերում է օրենսդիր մարմնին. հիմնական իրավունքները եւ ազատությունները կարգավորելիս օրենքները պետք է սահմանեն դրանց արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր:  

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք վերապատրաստամանը ներակայացվող նվազագույն պահանջները, այն հաջողությամբ անցնելու կարգավորումները նախատեսել օրենսդրական մակարդակում, իսկ ենթաօրեսդրական նորմատիվ իրավական ակտի կարգավորմանը թողնել միայն վերապատրաստման անցկացման կարգին ներակայացվող պահանջները:

2. «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «մասով» բառն առաջարկում ենք փոխարինել «կետով» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի»:

3.  «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող նոր՝ 6.1-ին կետի «նախարարությունը.» ձեւակերման մեջ առաջարկում ենք միջակետը փոխարինել ստորակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին)»:

4.   «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն՝ «2. Մինչեւ սույն հոդվածի առաջին մասում նշված օրը Սահմանադրության 158-րդ հոդվածով նախատեսված իրադրության առկայության դեպքում, սույն օրենքն ուժի մեջ է մտնում նոր Կառավարության կազմավորմանը հաջորդող տասներորդ օրը: 3. Մինչեւ Հանրապետության նախագահի կողմից ներքին գործերի նախարար նշանակվելը Սահմանադրության 158-րդ հոդվածով նախատեսված իրադրության առկայության դեպքում, ներքին գործերի նախարարի թեկնածության վերաբերյալ առաջարկությունը ներկայացվում է նոր Կառավարության կազմավորումից հետո՝ տասնօրյա ժամկետում»: Նշված նախագծով Կառավարության հրաժարականի հետ համապատասխան կարգավորումների ուժի մեջ մտնելու ժամկետը կապելը, կարծում ենք, կարող են արհեստականորեն բարդացնել գործընթացը: Այսպես՝ Սահմանադրության 150-րդ հոդվածի համաձայն՝  «Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին »: Նշված անցումային դրույթի պարագայում  նոր Կառավարության կազմավորումից 10 օր անց նշված նախագիծն ուժի մեջ  կմտնի , որից հետո արդեն իսկ կազմավորված Կառավարության մեջ նշված նախագծի հիման վրա կնշանակվի ներքին գործերի նախարար, հետեւաբար, կարծում ենք, առավել նպատակահարմար է Սահմանադրության 158-րդ հոդվածով սահմանված հրաժարականի դեպքում տվյալ նախագիծն ուժի մեջ մտնելու ժամկետը կապել ոչ թե նոր Կառավարության կազմավորման հետ, այլ ընդհանուր կանոնով՝ հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, որը մեխանիկորեն կգործի նոր Կառավարության կազմավորման ժամանակ, ինչի արդյունքում  Վարչապետի նշանակումից հետո վերջինս կարող է 5-օրյա ժամկետում առաջարկել նաեւ ներքին գործերի նախարարի թեկնածությունը: Միաժամանակ նշենք, որ տվյալ պարագայում համապատասխան նախագծի 3-րդ հոդվածի 6-րդ մասում անհրաժեշտ է կարգավորում նախատեսել նաեւ Սահմանադրության 158-րդ հոդվածով նախատեսված իրադրության առկայության դեպքում ներքին գործերի նախարարության կանոնադրության, կառուցվածքի եւ հաստիքացուցակի հաստատման ժամկետ սահմանելու վերաբերյալ՝ այն կապելով նոր Կառավարության կազմավորման հետ:

5.  «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի, «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 16-րդ հոդվածի, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետեւ նաեւ՝ Նախագիծ) 29-րդ հոդվածի, «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածի, «Քաղաքական ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածի, «Նույնականացման քարտերի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածի, «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 15-րդ հոդվածի, «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածի, «Ոստիկանության զորքերի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 13-րդ հոդվածի, «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 11-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ըստ հաջորդականության 3-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածի, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի վերնագրերին:

6.  «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի «հրապարակմանը հաջորդող» բառերն առաջարկում ենք փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական այն ակտը, որով ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսված չէ, ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածին, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածին:

7.  «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածով, Ներքին գործերի նախարարի կողմից փոխնախարարների եւ ենթակա մարմինների ղեկավարների թեկնածության վերաբերյալ վարչապետին առաջարկություններ ներկայացնելու ժամկետ սահմանվում է Հանրապետության նախագահի կողմից տվյալ նախարարի նշանակման վերաբերյալ հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետը: Մինչդեռ, նշենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի  5-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Նախարարի (...) տեղակալի պաշտոնում նոր նշանակումը կատարվում է համապատասխանաբար նախարարի նշանակման, (...) դեպքում՝ պաշտոնի ստանձնման օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում: Տվյալ պարագայում հասկանալի չէ Ներքին գործերի փոխնախարարի նշանակման ժամկետը սահմանող ընդհանուր կանոնի, մասնավորապես՝ ժամկետի տարբերակված կարգավորումը:

8.  «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետի «բառը» բառն առաջարկում ենք փոխարինել «կետադրական նշանը եւ բառը» բառերով:

9.  «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ կետով լրացվող կետերի տեքստից առաջ դրված «3)» եւ «4)» համարակալումն առաջարկում ենք հանել:

10.  «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 6-րդ մասում կիրառվող Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն արտահայտությանը փակագծերում տրվում է կրճատ տարբերակ: Մինչդեռ, հարկ է նկատել, որ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն արտահայտության առաջին կիրառումը կատարվում է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետում: Հետեւաբար առաջարկում ենք Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն արտահայտությանը փակագծերում տրվող կրճատ տարբերակը նշել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում առաջին իսկ կիրառումից հետո՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը»:

11.  «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում կիրառվող ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին արտահայտությանը տրվում է կրճատ տարբերակ: Մինչդեռ, հարկ է նկատել, որ «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացման մեջ եւս կիրառվում է ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին արտահայտությունը: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը՝ առաջարկում ենք արտահայտության փակագծերում տրվող կրճատ տարբերակը նշել «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում առաջին իսկ կիրառումից հետո:

12.  «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում հղումները կատարվում են հոդվածների մասերին: Մինչդեռ, հարկ ենք համարում նշել, որ համապատասխան հոդվածները բաղկացած են կետերից կամ պարբերություններից: Հետեւաբար առաջարկում ենք հստակեցնել «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում կատարված հղումները՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի» եւ 17-րդ հոդվածի 4-րդ մասը՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի»: 

13.  «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետում հղում է կատարվում «Ոստիկանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, մինչդեռ «Ոստիկանության մասին» օրենքի 16-րդ հոդվածում բացակայում է 4-րդ կետը: Առաջարկում ենք հստակեցնել հղումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի»:

14.   «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված է «Ոստիկանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասում «երեք ժամվա ընթացքում» բառերը փոխարինել «անհապաղ» բառով:

«Ոստիկանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Ոստիկանությունը պարտավոր է ձերբակալված անձանց իրական հնարավորություն ընձեռել օգտվելու իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից, ոստիկանություն բերելու պահից սկսած` երեք ժամվա ընթացքում , տեղյակ պահել նրանց հարազատներին, իսկ նրանց բացակայության դեպքում` աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմին՝ նրանց գտնվելու վայրի մասին (…)»: 

Մեջբերված նորմի վերլուծությունից պարզ է դառնում, որ վերջնաժամկետի սահմանումը անձի համար ապահովում է իր իրավունքից օգտվելու հնարավորության կանխատեսելիությունը: Ուստի առաջարկում ենք տվյալ փոփոխությունը կատարելիս «անհապաղ» բառի կիրառմանը զուգահեռ սահմանել վերջնաժամկետ «, սակայն ոչ ուշ, քան …» սկզբունքով:

15.  «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 8-րդ հոդվածով նախատեսված է «Ոստիկանության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից «, ինչպես նաեւ արդյունաբերական կիրառման պայթուցիկ նյութերի» բառերը հանել:

«Ոստիկանության մասին» օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ «Ոստիկանությունը պարտավոր է՝

(…)

վերահսկել քաղաքացիական եւ ծառայողական զենքի, դրա փամփուշտների, ինչպես նաեւ արդյունաբերական կիրառման պայթուցիկ նյութերի շրջանառության՝ օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանումը»:

Կատարվող փոփոխության արդյունքում ոստիկանության պարտականությունների շրջանակից դուրս է մնում արդյունաբերական կիրառման պայթուցիկ նյութերի շրջանառության՝ օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանումը վերահսկելը: Հետեւաբար անհասկանալի է դառնում՝ ո՞ր մարմինը պետք է այսուհետ իրականացնի նշված գործառույթը: Առաջարկում ենք վերանայել քննարկվող կարգավորումն օրենքի բացից խուսափելու միտումով:

16.  «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ  կատարելու մասին» օրենքի նախագծի 16-րդ հոդվածի 1-ին մասով, որպես տվյալ Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետի ընդհանուր կանոն, սահմանված է՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի ուժի մեջ մտնելու օրը (...)։ Մինչդեռ, նշենք, որ Սահմանադրությամբ նախարարի նշանակման հնարավորություն է նախատեսվում նաեւ իրավունքի ուժով՝ առանց Նախագահի հրամանագրի: Այսպես՝ Սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ «Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, փոփոխություններ է կատարում Կառավարության կազմում»: Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասի բովանդակությունից բխում է՝ եթե Հանրապետության նախագահը չի կատարում Սահմանադրության 131-րդ հոդվածով սահմանված պահանջը, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով ։

 Այսինքն՝ Սահմանադրությամբ նախատեսված կարգավորումներով Հանրապետության նախագահը Վարչապետի առաջարկը (անձին նախարարի պաշտոնում նշանակելու մասի) ստանալուց հետո կարող է չընդունել համապատասխան հրամանագիրը։ Նման  իրավիճակում նշանակումը կկատարվի իրավունքի ուժով։ Սա է վկայում նաեւ Սահմանդրական դատարանի 2020 թվականի մարտի 31-ի թիվ ՍԴՈ-1518 որոշումը, ըստ որի՝ «Սահմանադրությամբ սահմանված հիմքերով (կարգով) Հանրապետության նախագահն իրականացնում է հետեւյալ հայեցողական լիազորությունները. (...) գ) Կառավարության կազմում փոփոխություններ կատարելը (Սահմանադրության 131-րդ հոդված) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով  սահմանված այլընտրանքային լիազորությունները, (...)  ժբ) փոխվարչապետներին եւ նախարարներին նշանակելը (Սահմանադրության 150-րդ հոդվածի երրորդ նախադասություն) կամ Սահմանադրության 150-րդ հոդվածի հինգերորդ նախադասությամբ սահմանված այլընտրանքային լիազորությունը:»։ Սահմանադրական դատարանի որոշումից նույնպես պարզ է դառնում, որ Հանրապետության Նախագահի կողմից նշանակման հրամանագիրը ընդունելը հայեցողական լիազորություն է։

Այսպիսով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նախարարի նշանակում կարող է իրականացվել առանց նախագահի հրամանագրի՝ իրավունքի ուժով, առաջարկում ենք Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանող ձեւակերպումը վերաշարադրել:

 Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ նախագծերի փաթեթում առկա համանման այլ կարգավորումներին։

17.  Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 1-ի հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ.

«Սույն օրենքը կարգավորում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնում եւ վերջինիս ենթակայությամբ գործող ոստիկանության գործառույթներ իրականացնող միասնական համակարգ համարվող պետական կառավարման մարմնում (այսուհետ` ոստիկանություն), այլ ենթակա մարմիններում եւ ենթակայությանը հանձնված կազմակերպություններում ծառայության հիմնական սկզբունքները , ոստիկանությունում ծառայություն անցնելու կարգը եւ ծառայության պայմանները, ծառայության հետ կապված` ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները, ոստիկանության պաշտոններն ու կոչումները, ծառայության հետ կապված այլ հիմնական հարաբերություններ:»:

Նախագծի 1-ին հոդվածով կատարվող փոփոխության արդյունքում, կարծում ենք, հանգում ենք նորմատիվ իրավական ակտի վերնագրի եւ բովանդակության անհամապատասխանության: Մասնավորապես՝ Օրենքը վերնագրված է «Ոստիկանությունում ծառայության մասին», ինչպես նաեւ Նախագծերի փաթեթում ներառված նախագծերով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» եւ «Ոստիկանության մասին» օրենքներում կատարվող լրացումների եւ փոփոխությունների արդյունքում ոստիկանությունը ներառվում է նախարարությանը ենթակա մարմինների շարքում: Մինչդեռ, Նախագծի 1-ին հոդվածով կատարվող փոփոխության արդյունքում Օրենքի կարգավորման առարկայի մեջ ներառվում է նաեւ ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնում եւ դրան ենթակա այլ մարմիններում ծառայությանը վերաբերելի կարգավորումներ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծով կատարվող փոփոխությունները եւ լրացումները համապատասխանենցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին՝ նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:

18.  Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետում կիրառվող ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին արտահայտությանը տրվում է կրճատ տարբերակ: Մինչդեռ, հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով «Ոստիկանությունում ծառայության մասին» (այսուհետեւ նաեւ՝ Օրենք) օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին հոդվածում եւս կիրառվում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին արտահայտությունը: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը՝ այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը»,  առաջարկում ենք արտահայտության փակագծերում տրվող կրճատ տարբերակը Նախագծում նշել առաջին իսկ կիրառումից հետո:

19.   Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փոփոխության արդյունքում բաց է մնում ոստիկանության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների անվանացանկի սահմանմանը վերաբերող կարգավորումները: Ուստի, հիմք ընդունելով ոստիկանության պաշտոնների անվանացանկին վերաբերող ամբողջական կարգավորում նախատեսելու անհրաժեշտությունը, առաջարկում ենք ոստիկանության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների անվանացանկին վերաբերող կարգավորումները եւս սահմանել Նախագծում:

20.   Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսված կարգավորման արդյունքում Ոստիկանության կոչումները շնորհվելու են անհատական կարգով` ցմահ, բացառությամբ նույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքի, որն էլ իր հերթին հղում է կատարում Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված փորձաշրջանի ընթացքին, ինչի արդյունքում Ոստիկանության կոչումները ցմահ շնորհելու կանոնից բացառություն է նախատեսված փորձաշրջանի ընթացքում ոստիկանությունում ծառայությունից ազատվելու դեպքին : Մինչդեռ, Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի բավանդայությունից պարզ չէ, թե ինչպես է փորձաշրջանի ընթացքում անձն ազատվելու ոստիկանությունում ծառայությունից, եթե Օրենքով փորձաշրջանում գտնվող ոստիկանության ծառայողի՝ տվյալ պաշտոնին համապատասխանությունը ստուգվում է ոստիկանության ուսումնական հաստատությունում եռամսյա վերապատրաստման արդյունքներով եւ ուղղակի ղեկավարի դրական բնութագրի հիման վրա : Այսինքն՝ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու հիմք կարող է հանդիսանալ ոչ թե փորձաշրջանի ընթացքը, այլ փորձաշրջանի ավարտից հետո վերապատրաստման արդյունքը: Իրավական շփոթից խուսափելու նպատակով` առաջարկում ենք կարգավորումները համապատասխանեցնել վերը նշված դիտարկմանը:

21.  Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ կետով հղում է կատարվում Օրենքի 7-րդ հոդվածի «21 եւ 22-րդ» մասերին, հարկ ենք համարում նշել, որ Օրենքի 7-րդ հոդվածում բացակայում են 21-րդ եւ 22-րդ մասեր: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի», առաջարկում ենք հստակեցնել հղումները: 

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 19-րդ հոդվածով Օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ պարբերության 2-րդ նախադասությանը կատարված հղմանը եւ Նախագծի 28-րդ հոդվածով Օրենքի 111-րդ գլխին կատարված հղմանը:

22.  Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին կետի հայերենի այբուբենի փոքրատառերով համարակալված ենթակետերի  համարներն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը՝ «Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով »:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ կետի, 14-րդ հոդվածի 1-ին, 3-րդ եւ 6-րդ կետերի ենթակետերին, ինչպես նաեւ «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ կետի ենթակետերին:

23.   Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետով Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասում լրացվում է 3.1-րդ եւ 3.2-րդ կետեր,մինչդեռ հարկ է նկատել, որ լրացվող տեքստում առկա են նաեւ 3.3-րդ եւ 3.4-րդ կետեր:

24.  Նախագծի 13-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է օրենքի 13.1-ին հոդվածի 2-7-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել: Նշված փոփոխության արդյունքում անհրաժեշտ է նախատեսել Ոստիկանության պետի նշանակման ընթացակարգը, ժամկետները, այլ թեկնածու առաջարկելու ժամկետը եւ ընթացակարգը:

25.   Նախագծի 20-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված լրացմամբ, որպես Ոստիկանությունում ծառայությունից ազատման հիմք, նախատեսվում է երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելը: Օրենքի գործող կարգավորմամբ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելը, որպես Ոստիկանությունում ծառայությունից ազատման հիմք, նախատեսված է բացառապես ոստիկանի գրավոր զեկուցագրի հիման վրա՝ անձնական նախաձեռնությամբ: Նման փոփոխության նախատեսումը, կարծում ենք, լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:

26.   Նախագծի 23-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ Ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցվում են նաեւ Օրենքի 13.1-ին հոդվածով սահմանված կարգով պաշտոնից ազատված՝ ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողները: Մինչդեռ, նշենքն որ նույն նախագծի 13-րդ հոդվածով նախատեսված փոփոխության արդյունքում Օրենքի 13.1-ին հոդվածը սահմանում է պաշտոնից ազատման ընդհանուր կարգը, ուստի հասկանալի չէ նշված դրույթին հղում կատարելը, քանզի պաշտոնից ազատման ցանկացած դեպք իրականացվելու է 13.1-ին հոդվածի նոր խմբագրությամբ շարադրված 8-րդ մասով նախատեսված կարգավորումների հիման վրա: Հետեւաբար նշված հոդվածին հղում կատարելու անհրաժեշտությունը, կարծում ենք, բացակայում է:

27.   «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառն առաջարկում ենք փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ» բառերով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով կատարվում է լրացում:

28.   «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «մասում» բառն առաջարկում ենք փոխարինել «պարբերության» բառով, քանի որ հոդվածի մաս կարող է լինել միայն համարակալված պարբերությունը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի «մասի» բառին:

29.  «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով հղում է կատարվում ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգին: Հարկ ենք համարում նշել, որ «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում բացակայում է կարգավորումները ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգի ընդունման ժամկետների վերաբերյալ:  Հետեւաբար առաջարկում ենք անցումային դրույթում սահմանել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը:

30.  «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի «Ոստիկանություն» բառն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերով՝ հիմք ընդունելով «Զենքի մասին» օրենքում կիրառվող ձեւակերպումը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»:

31.  «Քաղաքական ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ  հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է հետեւյալը.

«2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենքով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը վերապահված գործառույթներն իրականացնող համապատասխան ստորաբաժանման ոստիկանության ծառայողները եւ քաղաքացիական հատուկ ծառայողները շարունակում են պաշտոնավարել եւ իրականացնել Օրենքով սահմանված գործառույթները մինչեւ հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշմամբ սահմանած կարգով վերապատրաստումը հաջողությամբ անցնելը: Վերապատրաստումը հաջողությամբ անցած ոստիկանության ծառայողները եւ քաղաքացիական հատուկ ծառայողները տասն աշխատանքային օրվա ընթացքում վերանշանակվում են միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի հիմնական մասնագիտական ստորաբաժանումների քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոններում : Վերապատրաստումը հաջողությամբ չանցած ոստիկանության ծառայողները ազատվում են զբաղեցրած պաշտոններից եւ օրենքով սահմանված կարգով կարող են գրանցվել Ոստիկանության կադրերի ռեզերվում: Սույն մասով նախատեսված վերանշանակումներն իրականացվում են հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի՝ վերապատրաստման կարգը սահմանող որոշման ուժի մեջ մտնելուց հետո՝ տասն ամսվա ընթացքում:»:

Հարկ է նկատել, որ մեջբերված կարգավորման մեջ որոշակիացված չէ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով նախատեսվող կարգի վերաբերելիության շրջանակը , ինչպես նաեւ դրա ընդունման նախատեսվող ժամկետը: Միաժամանակ, եթե խոսքը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված՝ հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշմամբ սահմանած կարգի մասին է, ապա անհրաժեշտ է դրա վերաբերյալ հստակ նշում կատարել նաեւ «Քաղաքական ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում:

Սույն եզրակացության 1-ին կետում ներկայացված իրավական դիրքորոշումները վերաբերելի են նաեւ «Քաղաքական ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ  հոդվածի 2-րդ մասով նախատեսվող կարգավորմանը:

Եզրակացության սույն կետում կատարված դիտարկումները վերաբերելի են նաեւ «Քաղաքական ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգավորմանը նույնական՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի, «Նույնականացման քարտերի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի, «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի, «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի եւ  «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի անցումային դրույթներում նախատեսված կարգավորումներին:

32.   «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 17-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի նորմատիվ» բառերը փոխարինել «լիազոր մարմնի ղեկավարի» բառերով:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 17-րդ մասի համաձայն՝ «Անձնագրի, վերադարձի վկայականի ձեւը եւ վերադարձի վկայականի տրամադրման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ սույն հոդվածի 9-րդ եւ 10-րդ մասերով նախատեսված դիմումների ձեւերը` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի նորմատիվ հրամանով»:

Նախատեսված փոփոխության արդյունքում ստացվում է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ եւ 10-րդ մասերով նախատեսված դիմումների ձեւերը սահմանվում են լիազոր մարմնի ղեկավարի հրամանով, ինչի ընդունման ժամկետի վերաբերյալ առաջարկում ենք նշում կատարել անցումային դրույթում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը, որի համաձայն՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ մասին:

33.  «Ոստիկանության զորքերի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նախատեսված է՝ «Ոստիկանության զորքերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում «Ոստիկանության» բառը փոխարինել «ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ ներքին գործերի լիազոր մարմին)» բառերով:

«Ոստիկանության զորքերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ոստիկանության զորքերը (այսուհետ՝ ոստիկանության զորքեր) Ոստիկանության ենթակայության տակ գտնվող հիմնարկ է, որը կոչված է օրենքին համապատասխան պաշտպանելու մարդու իրավունքները եւ ազատությունները հանցավոր եւ այլ հակաիրավական ոտնձգություններից, ապահովելու հասարակության եւ պետության անվտանգությունը»։

Նշենք, որ հոդվածում փոփոխվող բառը կիրառվում է 2 անգամ, հետեւաբար հստակեցման անհրաժեշտություն է առաջ գալիս «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի հաշվառմամբ՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի»:

34.  «Ոստիկանության զորքերի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածում նախատեսված է հետեւյալը՝ «Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը՝

1) «պետական» բառերից հետո լրացնել «կառավարման» բառը.

2) «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել»:

«Ոստիկանության զորքերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն՝ 

«2. Պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմինն իրականացնում է քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչը եւ զորահավաքը՝ ոստիկանության զորքերում ծառայելու համար, եւ օժանդակում է ոստիկանության զորքերի սպայական կազմի պատրաստմանը եւ վերապատրաստմանը, ինչպես նաեւ շարքային կազմով համալրմանը։

3. Ոստիկանության զորքերի աջակցմանն ուղղված պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի եւ ոստիկանության զորքերի հարաբերությունները կարգավորվում են Ոստիկանության պետի եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի ղեկավարի համատեղ հրամանով»:

«Ոստիկանության զորքերի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված փոփոխության արդյունքում ստացվում է, որ «Ոստիկանության զորքերի մասին» օրենքում միտում կա կիրառելու «պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին» հասկացությունը: Մինչդեռ, 8-րդ հոդվածի 2-րդ մասում, որտեղ կիրառվում է «պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմին » ձեւակերպումը, փոփոխություն կատարելու վերաբերյալ քննարկվող նախագծում նշում կատարված չէ: Սակայն, կարծում ենք, կա վերջինիս անհրաժեշտությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի հաշվառմամբ՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»:

35.  «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 8-րդ հոդվածում նախատեսված է հետեւյալը՝ «Օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասում «ոստիկանության» բառից առաջ «Ճանապարհային» բառը հանել»:

Նշենք, որ կատարվող փոփոխության արդյունքում անհրաժեշտություն է առաջանում «ոստիկանության» բառը գրել մեծատառով:

36.  «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 10-րդ հոդվածում նախատեսված է հետեւյալը՝ «Օրենքի 81-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել»: Նկատենք, որ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում նման գլուխ չկա: Ուստի առաջարկում ենք վերանայել տվյալ կարգավորումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի»:

37.  «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նախատեսված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 4-րդ հոդվածում լրացնել 2-րդ մաս, այն է՝ «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը (ձեւը) հաստատում է Կառավարությունը»:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ «Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր (այսուհետ` անձնագիր) տրամադրելու, փոխանակելու, անվավեր ճանաչելու, վերցնելու հիմքերը եւ դրանց հետ կապված այլ իրավահարաբերությունների կարգավորման հիմունքները»:

Հաշվի առնելով տվյալ օրենքի կարգավորման առարկայի շրջանակը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտի կարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակներից, կարծում ենք, որ կատարվող լրացումը նպատակահարմար է կատարել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում:

Միաժամանակ առաջարկում ենք տվյալ օրենքի անցումային դրույթում նշում կատարել ակտի ընդունման նախատեսվող ժամկետի վերաբերյալ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը:

38.  «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում առկա է երկու 2-րդ հոդված: Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում պահպանել հոդվածների համարակալման հաջորդականությունը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը՝ օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով: 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի անցումային դրույթներին վերաբերող՝ ըստ հաջորդականության 3-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսվում է հետեւյալը.

«4. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կատարվում են Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմի փոփոխությունները :»:

Հարկ է նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի՝ նորմատիվ իրավական ակտի կառուցվածքին վերաբերող 13-րդ հոդվածի 4-6-րդ մասերի համաձայն՝ «4. Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե`

1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ

2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ

3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր:

5. Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ , կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:

6. Նորմատիվ իրավական ակտը պարունակում է անցումային դրույթներ, եթե անձի իրավական վիճակը բարելավող նորմատիվ իրավական ակտին նախատեսվում է տալ հետադարձ ուժ, կամ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ տալու համար անհրաժեշտ է սահմանել համապատասխան նորմեր : Այս դեպքում նորմատիվ իրավական ակտի անցումային դրույթներով սահմանվում են`

1) նորմատիվ իրավական ակտը կամ դրա այն մասերը, որոնց տրվում է հետադարձ ուժ.

2) հետադարձ ուժ տալու իրավակարգավորումների (ժամկետների, պայմանների, անձանց շրջանակի) համար անհրաժեշտ համապատասխան նորմեր:»:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 27-րդ հոդվածում՝ Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի վերաբերյալ որեւէ փոփոխություն չի կատարվում: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի անցումային դրույթներին վերաբերող՝ ըստ հաջորդականության 3-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումը չնախատեսել եզրակացության սույն կետում քննարկվող նախագծում:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորումներն անհրաժեշտ է համապատասխանեցնել  Սահմանադրության 6-րդ եւ 79-րդ հոդվածներին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» եւ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248),

Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

07.05.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով կատարվող փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն կատարել «Մեղվաբուծության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում:

Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248),

Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

07.05.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է ՀՀ կառավարության կառուցվածքում ստեղծել Ներքին գործերի նախարարություն, որի կազմի մեջ պետք է մտնեն Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը (գործող` Միգրացիոն ծառայությունը), «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը եւ Ոստիկանության զորքերը։ 

Նախագծերի փաթեթով լուծվող խնդիրը, բնականաբար, զուտ քաղաքական բնույթի է, սակայն ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում նշել, որ Նախագծերի փաթեթի ընդունումը պետական բյուջեում որոշակի վերաբաշխումների կատարման անհրաժեշտություն կառաջացնի, քանի որ ստեղծվող նախարարությունը ՀՀ ընթացիկ տարվա պետական բյուջեում արտացոլված չէ, իսկ Նախագծերի տվյալ փաթեթը նախատեսվում է ուժի մեջ մտցնել դրա պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: Ընդ որում, եթե վերաբաշխումների իրականացման միջոցով հնարավոր չլինի լուծել նորաստեղծ նախարարության լիարժեք ֆինանսավորման խնդիրը, ապա անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ կատարել 2021 թվականի պետական բյուջեում: 

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

(հեռ.` 011 513-668)

28.04.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ կատարել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում, համաձայն որի՝ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների համակարգում կազմավորել ներքին գործերի բնագավառում պետական քաղաքականությունը մշակող եւ իրականացնող պետական կառավարման մարմին՝ Ներքին գործերի նախարարություն:

Ըստ Նախագծերի փաթեթի՝ Նախարարության ենթակա մարմիններ են համարվելու Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը եւ ոստիկանության զորքերը: 

Նախարարության ենթակայությանն է հանձնվելու ներկայիս Ոստիկանության ենթակայությամբ գործող «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ը: Վերջինս հիմնավորվում է նրանով, որ նախարարությունն է այսուհետ մշակելու ոստիկանությունում ծառայության կադրային քաղաքականությունը, ուստի մասնագիտական կրթության ոլորտի քաղաքականությունը պետք է շաղկապված լինի եւ բավարարի ծառայության փոփոխվող շահերը: 

Ինչ վերաբերում է Նախարարության ենթակայությամբ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տեղակայումը, ապա վերջինս պայմանավորված է միգրացիոն իրավիճակի շարունակական փոփոխությամբ եւ միգրացիոն քաղաքականության գերակայությունների վերագնահատմամբ, որոնք, ըստ Նախագծերի փաթեթի հեղինակի, այսօր արդիական են դարձնում միգրացիայի կառավարման պետական համակարգի բարեփոխումների եւ արդյունավետության բարձրացման խնդիրը:

Թվարկված խնդիրների հաղթահարման եւ միգրացիայի կառավարման արդյունավետության եւ համապարփակության մեծացման նպատակով՝ Նախագծերի փաթեթով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունը միավորել ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության հետ՝ ինտեգրված մոտեցում ցուցաբերելով միգրացիոն շղթայի բոլոր բաղադրիչների կառավարմանը: 

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

26.04.2021թ.