ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության  կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-988-31.05.2021.ՖՎ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                       ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

09.06.2021թ.
 
 




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Ուսումնասիրելով Նախագիծը՝ կարծում ենք՝ Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց կարգավորումներ առկա չեն: 

Միաժամանակ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածում, ըստ էության, երկու լրացում է կատարվում՝ N1 Աղյուսակի եւ N 2 Աղյուսակի 4-րդ կետերում, առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված «ԼՐԱՑՈՒՄ» բառը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառով՝ ապահովելով Նախագծի վերնագրի եւ հոդվածի բովանդակության համապատասխանությունը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից: 

 Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց կարգավորումներ առկա չեն:

Միաժամանակ ներկայացված առաջարկության հիմա անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

09.06.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին 

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

09.06.2021թ





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից որդեգրված քաղաքականության համատեքստում նախատեսվում է առանձնացնել ՀՀ-ում շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ցանցերի ներդրման համար անհրաժեշտ ռադիոհաճախականությունների տիրույթների (այդ թվում` 700ՄՀց) համապատասխան հատվածները եւ դրանք տրամադրել առեւտրային նպատակով օգտագործման համար, ինչն էլ լրացուցիչ մուտքեր կապահովի ընթացիկ տարվա պետական բյուջեի համար: 

Նախագծով նախատեսվում է անլար հասանելիության լայնաշերտ կապի ցանցերի համար սահմանված ռադիոհաճախականությունների ցանկում ավելացնել 703-733ՄՀց եւ 758-788ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածները, որի արդյունքում ակնկալվում է ստանալ լրացուցիչ բյուջետային մուտքեր, մասնավորապես` առնվազն 1.5 մլրդ դրամի միանվագ (տրամադրման մասով) եւ մոտ 1 մլրդ դրամ տարեկան կտրվածքով:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

Կատարող՝  Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

01.06.2021թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարվում է 703-733ՄՀց եւ 758-788ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածները ներառել անլար հասանելիության լայնաշերտ կապի ցանցերի համար սահմանված ցանկում, որով տվյալ ռեսուրսի 1ՄՀց ռադիոհաճախականության գոտու համար տրամադրման պարտադիր վճարը (միանվագ) 25,0 մլն դրամ է, իսկ տարեկան օգտագործման վճարը՝  16,8 մլն դրամ:

Հեռահաղորդակցության շուկայում 700ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի նկատմամբ գոյություն ունեցող հետաքրքրվածությունը հաշվի առնելով, անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքով սահմանել ռադիոհաճախականությունների տվյալ տիրույթի համապատասխան հատվածների տրամադրման եւ օգտագործման վճարները՝ հիմք ընդունելով, որ նշված ռադիոհաճախականությունները նախատեսված են անլար հասանելիության լայնաշերտ կապի (5G) ցանցերի համար:

Վերոհիշյալ ռադիոհաճախականությունների տիրույթի ազատականացումն ու մրցութային հիմունքներով տրամադրումը, հեղինակի կարծիքով, կնպաստի շարժական կապի լայնաշերտ ցանցերի զարգացմանն ու կապահովի առնվազն 1,5 մլրդ դրամի միանվագ եւ մոտ 1,0 մլրդ դրամ տարեկան  ՀՀ պետական բյուջեի լրացուցիչ մուտք:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

01.06.2021