ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) եւ Տնտեսական համագործակցության խթանման եւ մասնակցության ընկերության (Պրոպարկո) հիմնադրման եւ գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-121-14.12.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված  «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) եւ Տնտեսական համագործակցության խթանման եւ մասնակցության ընկերության (Պրոպարկո) հիմնադրման եւ գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-121-14.12.2021-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ): մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:
Նախագծերի փաթեթը ենթարկվել է ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական փորձաքննության: 
Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 
           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                             ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

 16.12.2021թ.
 

       
 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության Կառավարության միջեւ Հայաստանում զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) եւ Տնտեսական համագործակցության խթանման եւ մասնակցության ընկերության (ՊՐՈՊԱՐԿՈ) հիմնադրման եւ գործունեության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2018թ. մայիսի 28-ին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի կողմից` Հայաստան կատարված այցի շրջանակներում`   հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ընդլայնման ու զարգացման, Ֆրանսիայի կողմից ֆինանսավորվող ծրագրերի քանակն ընդլայնելու եւ Հայաստանում ներդրումային ծրագրերում Ֆրանսիական կապիտալով ընկերությունների մասնակցությունն  ակտիվացնելու նպատակով:
Համաձայնագրով սահմանվում է, որ ԶՖԳ-ին եւ ՊՐՈՊԱՐԿՈ-ին պաշտոնապես թույլատրվում է տրամադրել ֆինանսական եւ տեխնիկական օժանդակություն Հայաստանի Հանրապետությանը:  Համաձայնագրի նպատակն է  հստակեցնել ԶՖԳ-ի եւ ՊՐՈՊԱՐԿՈ-ի` ՀՀ-ում հիմնադրման եւ գործունեության կանոնները, մասնավորապես` թույլատրված գործունեության շրջանակները, բանկային կանոնակարգը, փոխարկելիության եւ փոխանցումների կանոնները, հարկերը, հատուկ նպատակներով հարկերը եւ մաքսային առավելությունները, տեղական ներկայացուցչություն ստեղծելու կանոնները, ՀՀ քաղաքացիություն եւ մշտական բնակության իրավունք չունեցող եւ/կամ ՀՀ քաղաքացիություն կամ մշտական բնակության իրավունք ունեցող աշխատակիցներին աշխատանքի ընդունման կանոնները, Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր առաքելություններ գործուղելու եւ/կամ խորհրդատուներ նշանակելու կանոնները: 
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Համաձայնագրի վավերացումը բխում է երկու երկրների ընդհանուր շահերից: Համաձայնագրի վավերացումը թույլ կտա ԶՖԳ-ին եւ ՊՐՈՊԱՐԿՈ-ին ցուցաբերել ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն` Հայաստանի տնտեսական, քաղաքական եւ սոցիալական զարգացման նպատակներին համապատասխան:
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից   լրամշակման կարիք չունի:
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
Կատարող՝  Ա.Գյոզալյան 
16.12.2021թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2018 թվականի մայիսի 28-ին Երեւան քաղաքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանում Զարգացման Ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) եւ Տնտեսական համագործակցության խթանման եւ մասնակցության ընկերության (Պրոպարկո) հիմնադրման եւ գործունեության մասին» համաձայնագիրը, որի նպատակն է հստակեցնել  ԶՖԳ-ի եւ Պրոպարկո-ի՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնադրման, ինչպես նաեւ դրանց գործունեության հիմնադրման նկատմամբ կիրառելի կանոնները, մասնավորապես՝ իրավաբանական, հարկային, ֆինանսական կամ այլ պայմանները՝ Համաձայնագրի, Կողմերի պետությունների օրենսդրության եւ համապատասխան միջազգային պարտավորությունների համաձայն: 
Ֆրանսիան հանդիսանում է Եվրոպայում Հայաստանի ամենակարեւոր գործընկերներից մեկը, ինչը պայմանավորված է Ֆրանսիայի հետ պատմական, տնտեսական եւ մշակութային առնչություններով, միջազգային ասպարեզում Ֆրանսիայի ծանրակշիռ դերով, երկրի հզոր տնտեսությամբ, ֆրանսահայ խոշոր եւ ազդեցիկ համայնքի առկայությամբ, ինչպես նաեւ Ֆրանսիայի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ լինելու փաստով:
Հայաստանը կարեւորում է Զարգացման ֆրանսիական գործակալության (այսուհետ՝ ԶՖԳ) կողմից 2013թ.-ից ի վեր Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնք մեծապես նպաստում են ՀՀ սոցիալ-տնտեսական առաջընթացին՝ զարգացման հնարավորություններ ստեղծելով երկրի առավել խոցելի խմբերի համար:
Համաձայնագրի վավերացումը էական նշանակություն ունի հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ընդլայնման ու զարգացման համար, այն թույլ կտա ընդլայնելու Ֆրանսիայի կողմից ֆինանսավորվող ծրագրերի քանակն ու Հայաստանում ներդրումային ծրագրերում ֆրանսիական կապիտալով ընկերությունների ավելի ակտիվ մասնակցությունը:
Համաձայնագրով ԶՖԳ-ին եւ ՊՐՈՊԱՐԿՈ-ին պաշտոնապես թույլատրվում է տրամադրել ֆինանսական եւ տեխնիկական օժանդակություն Հայաստանի Հանրապետությանը:
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339)
15.12.2021թ.