ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-377-23.09.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ
Ազգային ժողովի պատգամավոր Գեւորգ Պապոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ՝ Պ-377-23.09.2022-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 


Ազգային ժողովի պատգամավոր Գեւորգ Պապոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ՝ Պ-377-23.09.2022-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

14.10.2022թ. 





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարողներ`  Վ. Հարությունյան  (հեռ.` 011-513-248),

                                    Մ. Վասիլյան (հեռ.` 011-513-616)

05.10.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարողներ` Վ. Հարությունյան (հեռ.` 011-513-248),

                               Մ. Վասիլյան (հեռ.` 011-513-616)

05.10.2022թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով  առաջարկվում է «Օտարերկրացիների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետում, ըստ որի՝  առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում կարող են աշխատել. «օտարերկրյա պետության առեւտրային կազմակերպությունների աշխատակիցները՝ Հայաստանի Հանրապետությունում տեղակայված այդ կազմակերպությունների ներկայացուցչություններում աշխատելու նպատակով.», առաջարկվում է կատարել լրացում, այն է՝ տվյալ կետի «այդ կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «մասնաճյուղերում կամ» բառերը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

04.10.2022թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.Նախագծով առաջարկվում է «Օտարերկրացիների մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարել լրացում:

Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետի համաձայն՝ առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում կարող են աշխատել օտարերկրյա պետության առեւտրային կազմակերպությունների աշխատակիցները՝ Հայաստանի Հանրապետությունում տեղակայված այդ կազմակերպությունների ներկայացուցչություններում:

Նախագծին կից ներկայացված հիմնավորման (այսուհետ՝ Հիմնավորում) մեջ նշվում է, որ օտարերկրյա իրավաբանական անձի Հայաստանի Հանրապետությունում տեղակայված մասնաճյուղի եւ ներկայացուցչության միջեւ տարբերակված մոտեցում է ցուցաբերվում: Մասնավորապես՝ մասնաճյուղը, ի տարբերություն ներկայացուցչության, զրկվում է օտարերկրյա իրավաբանական անձի աշխատակիցներին առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի ընդունելու իրավունքից:

Նախագծի հեղինակը հղում կատարելով խտրական վերաբերմունքի արգելքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներին եւ Քաղաքացիական օրենսգրքի 61-րդ հոդվածին, գտնում է, որ «Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետի տառացի մեկնաբանման արդյունքում խտրական մոտեցում է ցուցաբերվում օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղի եւ ներկայացուցչության նկատմամբ՝ վերջինիս համար սահմանելով ավելի բարենպաստ պայմաններ իրավաբանական անձի աշխատակիցներին ՀՀ-ում աշխատանքի ներգրավելու հարցում:»: 

Ըստ Հիմնավորման` ներկայիս կարգավորումը «...անհարկի բարդություններ է առաջացնում օտարերկրյա իրավաբանական անձանց համար Հայաստանի Հանրապետությունում ստեղծված մասնաճյուղերի միջոցով գուրծունեություն իրականացնելու համար, ինչն իր հերթին խոչընդոտ է հանդիսանում ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների ներգրավվման եւ արդեն իսկ գոյություն ունեցողների խթանման համար:»:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծով առաջարկվում է Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետում կատարել լրացում, ըստ որի՝ առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում կարող են աշխատել օտարերկրյա պետության առեւտրային կազմակերպությունների աշխատակիցները՝ Հայաստանի Հանրապետությունում տեղակայված այդ կազմակերպությունների ոչ միայն  ներկայացուցչություններում այլ նաեւ մասնաճյուղերում: 

2. Նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել օտարերկրյա իրավաբանական անձի Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ներկայացուցչության եւ մասնաճյուղի  միջեւ տարբերակված մոտեցումը:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ  չկան:

Եզրահանգում


Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի: 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝         Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360) 

07.10.2022թ.