ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-434-21.11.2022-ՊԻ-011/0)  եւ «,Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ`Պ-4341 -21.11.2022-ՊԻ-011/0), «Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին » օրենքի նախագծի(փաստաթղթային կոդ` Պ-4342 -21.11.2022-ՊԻ-011/0) , « Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ`Պ-4343 -21.11.2022-ՊԻ-011/0), «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասինե օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին » օրենքի նախագծի(փաստաթղթային կոդ` Պ-4344 -21.11.2022-ՊԻ-011/0), «Տեղական հանրաքվեի մասին օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին » օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ`Պ-4345 -21.11.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Ալխաս Ղազարյանի եւ Արփինե Դավոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-434-21.11.2022-ՊԻ-011/0)  եւ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-4341 -21.11.2022-ՊԻ-011/0), «Հանրաքվեի մասինե սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասինե սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին » օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-4342 -21.11.2022-ՊԻ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը(փաստաթղթային կոդ` Պ-4343 -21.11.2022-ՊԻ-011/0), «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասինե օրենքում լրացումներ կատարելու մասինե օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը(փաստաթղթային կոդ` Պ-4344 -21.11.2022-ՊԻ-011/0), «Տեղական հանրաքվեի մասինե օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասինե օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը(փաստաթղթային կոդ` Պ-4345 -21.11.2022-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական փորձաքննության: 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                      ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

24.11.2022թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքում, «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում,  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում, «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում: Նախագծերի փաթեթով առաջարկվում է երկարացնել օրենսդրական որոշակի կարգավորումների գործողության ժամկետը` սահմանելով, որ նոր կարգավորումներն ուժի մեջ են մտնելու 2024 թվականի հունվարի 1-ից: 

Նախագծերի փաթեթը  ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ                                             

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                        ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ                                    

Կատարող՝  առաջատար մասնագետ Անի Գյոզալյան 

23.11.2022թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ մի շարք հարակից օրենքներում: 

Ըստ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման՝ Նախագծերի փաթեթի նպատակն է պահպանել գործող կանոնակարգերը: 

Նախագծերի փաթեթով առաջարկվում է մինչեւ 2024 թականի հունվարի 1-ը ընթացիկ գործունեության ֆինանսավորման նկատմամբ վերահսկողությունը իրականացվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, իսկ նախընտրական քարոզչության ֆինանսավորման նկատմամբ վերահսկողությունը՝ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից:

2. Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ  չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի: 
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                                                  Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

24.11.2022թ.