ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-750-21.12.2023-ՊԻ-011/0), «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7501 -21.12.2023-ՊԻ-011/0), «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7502 -21.12.2023-ՊԻ-011/0), «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7503 -21.12.2023-ՊԻ-011/0), «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7504 -21.12.2023-ՊԻ-011/0), «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7505 -21.12.2023-ՊԻ-011/0), «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7506 -21.12.2023-ՊԻ-011/0), «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7507 -21.12.2023-ՊԻ-011/0), «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7508 -21.12.2023-ՊԻ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7509 -21.12.2023-ՊԻ-011/0), «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-75010 -21.12.2023-ՊԻ-011/0), «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-75011 -21.12.2023-ՊԻ-011/0) եւ «Մաքսային կարգավորման մասին»  օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-75012 -21.12.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-750-21.12.2023-ՊԻ-011/0), «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7501 -21.12.2023-ՊԻ-011/0), «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7502 -21.12.2023-ՊԻ-011/0), «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7503 -21.12.2023-ՊԻ-011/0), «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7504 -21.12.2023-ՊԻ-011/0), «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7505 -21.12.2023-ՊԻ-011/0), «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7506 -21.12.2023-ՊԻ-011/0), «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7507 -21.12.2023-ՊԻ-011/0), «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7508 -21.12.2023-ՊԻ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-7509 -21.12.2023-ՊԻ-011/0), «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-75010 -21.12.2023-ՊԻ-011/0), «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-75011 -21.12.2023-ՊԻ-011/0) եւ «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-75012 -21.12.2023-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է ֆինանսատնտեսագիտական փորձաքննության: 
 




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է`

- տարբերակել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ինտերնետի միջոցով ծանուցումը անհատ ձեռնարկատերերի եւ իրավաբանական անձանց համար,

- իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի համար սահմանել բացառապես ինտերնետի միջոցով անհատական ծանուցման եղանակը, որը իրականացվելու է էլեկտրոնային ծանուցման եղանակով,

- սահմանել, որ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը  համարվում է պատշաճ ծանուցված հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում տրամադրման ենթակա տեղեկատվությունը տեղադրելու օրվանից 3 աշխատանքային օր հետո, որը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից,

- սահմանել, որ տեղեկատվության տեղադրման մասին տվյալ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը տեղեկացվում է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում լրացված էլեկտրոնային փոստի հասցեով:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն հարկ ենք համարում նշել, որ առաջարկվող կարգավորումներում հաշվի չի առնված այն հանգամանքը, որ հնարավոր են էլեկտրոնային կապի գլոբալ խափանման դեպքեր, որի արդյունքում իրավաբանական անձինք ժամանակին չեն կարող ծանուցվել, ինչն էլ հնարավոր է հանգեցնի որոշ պարտավորությունների չկատարման կամ ոչ ժամանակին կատարման՝ դրանից բխող այլ հետեւանքներով (տույժեր, տուգանքներ եւ այլն): Այս կապակցությամբ առաջարկում ենք հատուկ նշել, որ իրազեկման համակարգի խափանումներով պայմանավորված ուշացումները իրազեկվող իրավաբանական անձանց համար իրավական եւ ֆինանսական  հետեւանքներ չեն կարող առաջացնել: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի, սակայն որոշ հստակեցման անհրաժեշտություն է զգում:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

22.12.2023թ.