ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արա Նռանյանի եւ Կարեն Վարդանյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

1. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով ներկայացված լրացման 11-րդ մասի վերաբերյալ առաջարկում ենք`

1) առաջին պարբերությունում «ներմուծել եւ» բառերից հետո պարբերությունը լրացնել  «(կամ)» բառով եւ «uննդային հավելումներ, սննդամթերքի հետ շփվող նյութեր, uննդամթերքի բաղադրիչ մաuեր,  պարենային հումքեր, ինչպես նաեւ սննդամթերք եւ հատուկ նշանակության uննդամթերք» բառերը փոխարինել «սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող  նյութերը եւ սննդային հավելումները, ինչպես նաեւ պարենային հումքը» բառերով` «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եզրույթներին համապատասխան: Նույնը վերաբերում է նաեւ 12-րդ մասին.

2) «ա» ենթակետից  հանել «Հայաստանի Հանրապետություն ներմուծելու պահին» բառերը, որպեսզի պիտանիության ժամկետն անցած ապրանքի իրացման արգելքը տարածվի նաեւ  տեղական արտադրության թվարկված արտադրատեսակների վրա.

3) «բ» ենթակետը հանել, քանի որ նշված ժամկետային սահմանափակումը լրացուցիչ վարչարարական խոչընդոտ կհանդիսանա ներմուծողների համար եւ կնշանակի, որ մաքսային հսկողություն իրականացնելու ընթացքում պետք է ստուգվի պիտանիության ժամկետը, ինչը հակասում է Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած` ներմուծման ընթացակարգի պարզեցման քաղաքականությանը: Բացի դրանից, պիտանիության ժամկետի մնացած 1/4 մասը կոնկրետ ապրանքի համար կարող է մեծ ժամանակահատված լինել, որի ընթացքում ներմուծողն իրավունք ունի իրացնելու իր կողմից ներմուծված ապրանքը.

4) երկրորդ պարբերությունը հանել, որպեսզի ժամկետանց արտադրանքի ներմուծման  եւ (կամ) իրացման արգելման պահանջը տարածվի նաեւ արտադրական վերամշակման չենթարկված  գյուղատնտեսական մթերքի վրա, քանի որ դրանք նույնպես կարող են լինել վտանգավոր:

2. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ հայտնում ենք, որ նման փոփոխության անհրաժեշտությունը չկա, քանի որ, համաձայն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի, «Արգելվում է ապրանքի վաճառքը (աշխատանքի կատարումը) սահմանված պիտանիության ժամկետի ավարտից հետո, ինչպես նաեւ այն ապրանքի վաճառքը (աշխատանքի կատարումը), որի համար պետք է սահմանված լիներ ծառայության կամ պիտանիության ժամկետ, բայց չի սահմանվել:»: Ինչ վերաբերում է պիտանիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, արտադրողի կողմից բնօրինակի վրա նշված պիտանիության ժամկետը ջնջված եւ նոր ժամկետի նշումով սննդամթերքին, ապա դա համարվում է մակնշման փոփոխություն եւ, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի, որակավորվում է որպես «կեղծված սննդամթերք», որի վաճառքի համար սահմանված է համապատասխան վարչական պատասխանատվություն:

3. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասը, սակայն նույն մասի սանկցիան մնում է անփոփոխ: Այդ առումով նպատակահարմար է վերանայել եւ խստացնել նշված հոդվածի 1-ին մասի սանկցիաները:

4. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում սպառողներին խաբելու համար: Նշված հոդվածի 1-ին մասում նախատեսվում են դրույթներ, որոնք, ըստ էության, վերաբերում են նախագծով առաջարկվող 207.1-ին հոդվածին, մասնավորապես, նշված օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն քրեական պատասխանատվություն է նախատեսվում ապրանքի (ծառայության) uպառողական հատկանիշների կամ որակի վերաբերյալ uպառողներին թյուրիմացության մեջ գցելու կամ այլ ձեւով խաբելու համար: Ուստի, առաջարկում ենք ոչ թե Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 207.1-ին հոդվածով, այլ լրամշակել եւ խմբագրել այդ օրենսգրքի 212-րդ հոդվածը:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ  ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում

1. Նախագծերի կարգավորման արդյունքները

Առաջարկվող նախագծերի ընդունման դեպքում կարգավորման արդյունքները կլինեն հետեւյալը` ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը հանրային առողջության վրա կունենա դրական ազդեցություն, քանի որ կսահմանվեն ՀՀ ներմուծվող եւ իրացվող սննդամթերքի անվտանգության իրավական հիմքերը, կկանխվեն մարդու կողմից ժամկետանց սննդամթերքի օգտագործումը, որի արդյունքում կնվազեն սննդային գործոնով պայմանավորված հիվանդությունների եւ սննդային թունավորումների առաջացման դեպքերը:

2. Նախագծերը չընդունելու դեպքում առողջապահության բնագավառի վրա ազդեցության գնահատման արդյունքները

Նախագծերը չընդունելու դեպքում չեն բացառվի ՀՀ ժամկետն անց սննդամթերի ներմուծումը եւ դրանց օգտագործումը բնակչության կողմից, որն էլ կարող է պատճառ հանդիսանալ սննդային գործոնով պայմանավորված հիվանդությունների եւ սննդային թունավորումների առաջացմանը:

3. Առողջապահության համապատասխան բնագավառի քաղաքականության, ինչպես նաեւ համեմատական վիճակագրական տվյալները

Համեմատական վիճակագրական տվյալներ կարգավորվող հարաբերությունների վերաբերյալ առկա չեն:

4. Նախագծերի կիրարկման արդյունքում կանխատեսվող հետեւանքները գնահատելու ժամանակացույցը

Օրենքն ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո:

5. Նախագծերի կարգավորման վերաբերյալ առաջարկվող տարբերակ (առաջարկություններ)

Նախագծերի այլ տարբերակ չի առաջարկվում: 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայասատնի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայասատնի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է բացասական ազդեցություն, մասնավորապես` կվատանա «Գործարարությամբ զբաղվելը» համաթվի «Արտաքին առեւտուր» ցուցանիշը: Օրենքի նախագծով ներկայացված ապրանքների պիտանելիության ժամկետը մաքսային հսկողության առարկա դարձնելը ենթադրում է մաքսային մարմիններին լրացուցիչ վերահսկողության իրավասության վերապահում, ինչը կստեղծի մաքսային հսկողության վարչարարական լրացուցիչ խոչընդոտ, որը կարող է դրսեւորվել ներմուծվող ապրանքների զննմամբ կամ ոչ սակագնային կարգավորման լրացուցիչ փաստաթղթի ներկայացման պահանջի սահմանմամբ: 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր) մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է`
Նախագծերով կարգավորվող շրջանակները առնչվում են սննդային հավելումների, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդամթերքի բաղադրիչ մասերի, պարենային հումքերի, սննդամթերքի եւ հատուկ նշանակության սննդամթերքի շուկաների հետ:
Ազդեցության գնահատման բուն գործընթացի փուլում  առանցքային ուղղություններով կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Նախագծերի ընդունմամբ համապատասխան ապրանքային շուկայում մատակարարների քանակի ուղղակի, անուղղակի սահմանափակում կամ վերջինիս հնարավորություն, միմյանց հետ մրցելու մատակարարների հնարավորության սահմանափակում կամ սահմանափակման հնարավորություն, միմյանց հետ մրցելու մատակարարների շարժառիթների սահմանափակում եւ դրա հնարավորություն չի առաջանում:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ  ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` օրենքներ) միտված է ժամկետանց սննդամթերքի, պարենային հումքի, սննդային հավելումների օգտագործման եւ իրացման բացառմանը ու սպառողների իրավունքների պաշտպանությանը:   Օրենքների ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3.  Օրենքների  նախագծերը  բնապահպանության ոլորտին չեն առնչվում, ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Հաշվի առնելով, որ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» նախատեսվում է կատարել լրացում, որի արդյունքում պիտանելիության ժամկետն անցած ապրանքների իրացման համար սահմանվում են տուգանքներ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, ինչպես նաեւ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ ավելացվում է տուգանքների կիրառումը պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, պիտանիության ժամկետի կրկնակի մշակմամբ եւ այլ խախտումների հետ կապված դեպքերի համար, ուստի ներկայացված նախագծերի ընդունման դեպքում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ավելացում:

Միաժամանակ, «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության կոնկրետ գնահատում հնարավոր է իրականացնել օրենքը խախտողների քանակի վերաբերյալ տեղեկատվության առկայության պայմաններում:
 


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետի ենթակետերով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
 


Եզրակացություն

«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,  «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»  եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր)`  սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման համաձայն:

Գնահատման արդյունքում Նախագծերը`

1. սոցիալական պաշտպանության ոլորտի վրա ունեն դրական ազդեցություն.

2. բնագավառի շահառուների վրա ազդեցության տեսանկյունից ենթակա չեն լրամշակման: