ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի, Արման Սահակյանի, Գրիգոր Մարգարյանի եւ Ալեքսան Պետրոսյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություններ չունենք:

Միաժամանակ առաջարկում ենք նախագծի առաջին հոդվածը ներկայացնել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի 5-րդ հոդվածի աղյուսակի 2206 ծածկագիրը «խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք)» բառերից հետո լրացնել «, բացառությամբ պտղային եւ հատապտղային գինենյութի» բառերով:

Հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանը։

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը: 
   

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆ
          

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Ակցիզային հարկի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է ակցիզային հարկից ազատել ԱՏԳ ԱԱ 2206 ծածկագրին  դասվող պտղային եւ հատապտղային գինենյութը:

Նախագծի մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է,  որ Նախագծով կարգավորվող շրջանակները առնչվում են  ԱՏԳ ԱԱ 2206  ծածկագրին դասվող պտղային եւ հատապտղային գինենյութի, հետեւաբար նաեւ գինու ապրանքային շուկաների հետ:

Գործող օրենսդրությամբ ակցիզային հարկից ազատված է խաղողի գինենյութը, իսկ վերջինս ու պտղային եւ հատապտղային գինենյութը, ինչպես նաեւ դրանցից պատրաստված գինիները փոխադարձ փոխարինելի ապրանքներ են:

Հաշվի առնելով վերոգրյալը` ազդեցության գնահատման բուն գործընթացում պարզվել է, որ նախագծերի ընդունմամբ վերանում է խաղողի եւ պտղային, հատապտղային գինենյութի, ինչպես նաեւ վերջինից պատրաստված գինիների ապրանքային շուկաներում մատակարարների քանակի անուղղակի սահմանափակման հնարավորությունը, քանի որ անհավասար հարկային դաշտը բերում է մատակարարների միջեւ հարկերի գծով անհավասար ծախսերի:

Հիմք ընդունելով վերոնշյալը` արձանագրվել է նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա զգալի դրական ազդեցություն հայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ վերոնշյալ օրենքի նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում դրական ազդեցություն է նախատեսվում` հաշվի առնելով հետեւյալը.

Օրենքի նախագծի ընդունմամբ նախատեսվում է պտղային եւ հատապտղային գինենյութ արտադրող եւ ներմուծող տնտեսվարող սուբյեկտներին ազատել ակցիզային հարկի վճարումից: Արդյունքում վերոնշյալ տնտեսվարող սուբյեկտների մոտ կնվազեն ակցիզային հարկի մասով հարկային պարտավորությունների կատարման հետ կապված ծախսերը: 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` օրենքի) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանում:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանում:

3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: 

Եզրակացություն
«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)`  սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման համաձայն:

Գնահատման արդյունքում Նախագիծը`

1. սոցիալական պաշտպանության ոլորտի վրա ունի դրական ազդեցություն.

2. բնագավառի շահառուների վրա ազդեցության տեսանկյունից ենթակա չէ լրամշակման:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է ակցիզային հարկով հարկվող` ենթաակցիզային ապրանքների ցանկից հանել պտղային եւ հատապտղային գինենյութը:

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» ենթակետի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետությունում բանկային վճարմամբ ձեռք բերված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարը, բացառությամբ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդվածի 8-րդ հոդվածի 6-րդ կետում նշված դեպքի, պակասեցվում է հաշվետու ժամանակաշրջանում վճարման ենթակա ակցիզային հարկի ընդհանուր գումարից: Հետեւաբար, պտղային եւ հատապտղային գինենյութի ակցիզային հարկից ազատման հետեւանքով, նույն հումքից ստացված գինիների համար հաշվարկված ակցիզային հարկից պակասեցման ենթակա չեն լինի հումքի համար վճարված ակցիզային հարկի գումարները: Վերջինս նշանակում է, որ պտղային եւ հատապտղային գինենյութի հիմքով գինիներ արտադրող հարկ վճարողները հաշվետու ժամանակաշրջանում կհաշվարկեն եւ պետական բյուջե կվճարեն պտղային եւ հատապտղային գինենյութի համար ներկայումս սահմանված ակցիզային հարկի գումարի չափով ավել ակցիզային հարկի գումարներ:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ նախագծի պետական բյուջեի եկամուտների վրա ազդեցությունը չեզոք է: