ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Աբրահամյան


Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արա Բաբլոյանի եւ Մկրտիչ Մինասյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-175-11.12.2012-ԱՄ-010/0 - Պ-1756 -11.12.2012-ԱՄ-010/0) վերաբերյալ:

«Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ՝

1. Ամբողջ տեքստում «սնուցման» բառն իր համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «կերակրելու» բառով` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հետ տերմինաբանական միասնականությունն ապահովելու նպատակով:

Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում «երեխաներին կրծքով սնուցման» բառերը փոխարինել «երեխաներին կրծքով կերակրելու» բառերով:

2. 1-ին հոդվածում «գովազդի» բառից հետո հանել «խրախուսման» բառը:

3. 3-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 1-ին, 2-րդ եւ 7-րդ կետերից հանել «աջակցել» բառը.

2) 1-ին կետում եւ ամբողջ տեքստում «ադեկվատ» բառը փոխարինել «համարժեք» բառով.

3) 2-րդ կետն առաջարկում ենք հանել, քանի որ այն իմաստային առումով կրկնում է առաջին կետը:

4. 4-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 2-րդ կետում հստակեցման կարիք ունի «որեւէ այլ ձեւով խրախուսման» արտահայտությունը.

2) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) հավելյալ սնունդ` 6 ամսականից բարձր մանուկների եւ վաղ տարիքի երեխաների սնունդ` նախատեսված ի հավելումն կրծքի կաթի կամ վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների օգտագործմանը».

2) 6-րդ կետը «ցուցումներով» բառից հետո լրացնել «կամ» շաղկապով.

3) 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8) Հարակից ապրանքներ` մանկական սնունդն սպառողին հասցնելու եւ (կամ) երեխային սնուցելու համար նախտեսված միջոցներ եւ պարագաներ, այդ թվում՝ կերակրման շշեր, ինչպես նաեւ երեխաներին սնուցելու եւ հանգստացնելու նպատակով օգտագործվող արհեստական ծծակներ, ինչպես նաեւ թեյ եւ ջուր` նախատեսված մանուկների համար»:

5. 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վերապահված է նաեւ լիազոր մարմնին: Առաջարկում ենք նշված դրույթները, ինչպես նաեւ 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթը հանել, քանի որ դրանք նախագծի 10-րդ հոդվածով նախատեսված Կրծքով սնուցման խրախուսման ազգային ծրագրի մաս են հանդիսանում:

6. 7-րդ հոդվածն առաջարկում ենք հանել, քանի որ «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխանության պարտադիր հավաստման մասին դրույթն ուժը կորցրած է ճանաչվել:

7. 9-րդ հոդվածը հանել, քանի որ ստուգում իրականացնող անձանց իրավունքները սահմանված են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։

8. 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում չի նշվում, թե որ «լիազոր մարմնի» մասին է խոսքը: Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ նախագծի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, 20-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին, 22-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին:

9. 13-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող մթերքը վաճառել կամ ներկայացնել որպես պիտանի` 6 ամսականից փոքր մանուկների սնուցման համար».

2) 4-րդ կետում պարզ չէ, թե «համապատասխան պայմաններն» ինչ չափանիշների պետք է բավարարեն, իսկ վերջիններս ում կողմից եւ ինչ կարգով պետք է սահմանվեն։

10. 14-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ կետով.

«5) մինչեւ 6 ամսական մանուկների համար նախատեսված, սակայն մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի գովազդը եւ խրախուսումը:»:

Հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«3. Հավելյալ սննդի գովազդը թույլ է տրվում միայն այն դեպքում, եթե՝

1) այդ գովազդը տեղի չի ունենում առողջապահական հաստատություններում.

2) հավելյալ սնուցման մասին տրամադրվող ցանկացած տեղեկություն խրախուսում է բացառապես կրծքով սնուցումը կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում եւ շարունակվող կրծքով սնուցումը մինչեւ երկու տարեկան հասակը։»:

11. 15-րդ հոդվածի 1-ին մասում «Մանկական սննդի» բառերը փոխարինել «Մանկական սննդի եւ վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների» բառերով:

12. 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը հանել:

13. 18-րդ հոդվածի`

1) 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում «մանկական կաթնախառնուրդներ» բառերը փոխարինել «մանկական եւ վաղ տարիքի երեխաների» բառերով.

2) 2-րդ մասը լրացնել նոր կետով.

«5) մանկական սննդի պիտակների վրա տեղադրել ցանկացած գրառում, որը հավաստիացնում կամ հնարավոր է համարում կապը տվյալ արտադրանքի կամ նրա բաղադրիչ մասերի եւ առողջության, աճի կամ զարգացման միջեւ:».

3) 2-րդ մասի 2-րդ կետում պարզաբանման կարիք ունի «նմանականացում ենթադրող» արտահայտությունը:

14. 20-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 2-րդ կետում պարզաբանման կարիք ունի «աջակցել համապատասխան հավելյալ սնուցման կազմակերպումը» արտահայտությունը: Արդյոք այն ենթադրում է լրացուցիչ բյուջետային միջոցների նախատեսում, թե ոչ: Նույն դիտողությունը վերաբերում է 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին.

2) 7-րդ կետը մանկական սնունդ արտադրողների եւ (կամ) բաշխողների կողմից ցանկացած առաջարկի դեպքում կամ օրենքի նորմերի այլ խախտումների դեպքում լիազոր մարմնին տեղեկացնելու պարտականություն է նախատեսում բժշկական հաստատության համար, մինչդեռ պարզ չէ, թե այդ պարտականությունը վերջինիս կողմից չկատարելու դեպքում ինչ իրավական հետեւանքներ կարող են առաջանալ:

15. 22-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում պարզ չէ, թե ինչ միջոցների հաշվին է նախատեսվում մանկական սնուցման, մանկական սննդի եւ հարակից ապրանքների մասին տեղեկատվական եւ ուսուցողական նյութերի հրապարակումը.

2) 3-րդ մասի դրույթը եւ հղումը օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասին իրար չեն համապատասխանում: Նույն դիտողությունը վերաբերում է 23-րդ հոդվածի 1-ին մասում նշված՝ 12-րդ հոդվածին հղմանը:

16. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 10-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ եւ 20-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերը ենթադրում են բյուջետային լրացուցիչ հատկացումների անհրաժեշտություն, ինչը նախատեսված չէ ինչպես Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով, այնպես էլ Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով, եւ նախագծի ընդունման դեպքում դրանք կմնան առանց ֆինանսական ապահովման:

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ՝

1-ին հոդվածում «կետը» բառն անհրաժեշտ է փոխարինել «մասը» բառով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի պահանջները:

Բացի դրանից՝ հայտնում ենք, որ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրված է առանձին կետերի տեսքով: Այդ առումով նախագծով ներկայացված լրացումն առաջարկում ենք ամրագրել նշված մասի առանձին կետի տեսքով, քանի որ նշված մասը նոր նախադասությամբ լրացնելու դեպքում կխաթարվի վերջինիս իմաստային նշանակությունը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ՝

1. Նախագծի վերնագիրը «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառերով, քանի որ նախագծի տեքստում նախատեսված են նաեւ փոփոխություններ:

2. 1-ին եւ 2-րդ հոդվածներով նախատեսված տուգանքների չափերին վերաբերող դրույթները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Այսպես` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, իսկ իրավական պետության կարեւորագույն սկզբունքներից մեկը պատասխանատվության համաչափության սկզբունքն է: Այդ կապակցությամբ նախագծի նշված հոդվածներով նախատեսված տուգանքների չափերն անհրաժեշտ է վերանայել եւ համապատասխանեցնել նշված սկզբունքի պահանջներին:

3. 4-րդ հոդվածում «թվերը» բառն անհրաժեշտ է փոխարինել «բառերը» բառով, իսկ «թվերով» բառը՝ «բառերով» բառով:

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկություններ չունենք։

«Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթում առկա են դրույթներ, որոնք օրենսդրական կարգավորման տեսանկյունից առավել հիմնավորման կարիք ունեն:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի: Այդ կապակցությամբ առաջարկում ենք նախագծերի փաթեթի վերաբերյալ կազմակերպել խորհրդարանական լսումներ շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, ինստիտուտների, ինչպես նաեւ մանկական կաթնախառնուրդների արտադրման, ներկրման, մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության ոլորտում գործող կազմակերպությունների լայն մասնակցությամբ:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

Ներկայացնում ենք օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում ընդունումից հետո դրանց կատարումն ապահովող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների կամ այլ իրավական ակտերի ցանկը եւ ժամանակացույցը`

«Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝

1) 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, 12 ամիս.

2) 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, 8 ամիս.

3) 10-րդ հոդվածի 1-ին մաս` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, 10 ամիս.

4) 11-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասեր` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, 4 ամիս.

5) 18-րդ հոդվածի 3-րդ մաս` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, 12 ամիս.

6) 19-րդ հոդվածի 3-րդ մաս` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, 10 ամիս.

7) 22-րդ հոդվածի 2-րդ մաս` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, 6 ամիս:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատականը:

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ

«Երեխաների կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրեսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի

1. Նախագծի կարգավորման արդյունքները.

առաջարկվող նախագծերի ընդունման դեպքում կարգավորման արդյունքները կլինեն հետեւյալը.

1) Նախագծերի փաթեթի ընդունումը կնպաստի կրծքով սնուցման ցուցանիշի բարձրացմանը եւ դրան խոչընդոտող գործոնների ազդեցության նվազեցմանը, ինչը վերջնական արդյունքում կհանգեցնի վաղ հասակի երեխաների հիվանդացության եւ մանկական մահացության ցուցանիշի նվազեցմանը:

2) Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում երկիրը լիարժեք կիրականացնի «Կրծքի կաթի փոխարինիչների վաճառահանման միջազգային օրենսգրքին» միանալու վերաբերյալ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության առաջարկը, կապահովի երեխայի առողջ աճի եւ զարգացման նախադրյալ հանդիսացող կրծքի կաթով սնվելու նրա իրավունքը:

2. Նախագիծը չընդունելու դեպքում առողջապահության բնագավառի վրա ազդեցության գնահատման արդյունքները.

նախագիծի չընդունման արդյունքում հավանաբար նույն մակարդակին կմնա կամ կնվազի կրծքով սնուցման ցուցանիշը, ինչը կարող է նպաստել վաղ հասակի երեխաների հիվանդացության ու մանկական մահացության մակարդակի որոշակի աճին:

3. Մոր եւ մանկան առողջության պահպանման բնագավառում վարվող քաղաքականության, ինչպես նաեւ համեմատական վիճակագրական տվյալները.

մոր եւ մանկան առողջության պահպանման ոլորտում իրականացվող քաղաքականությունը հենվում է ՀՀ Կառավարության կողմից 10.09.2009թ. N37 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Երեխաների եւ դեռահասների առողջության ու զարգացման ազգային ռազմավարության» վրա, որտեղ որպես կաեւորագույն խնդիր ամրագրված է կրծքով սնուցման խրախուսումը: Այն որպես գերակա խնդիր կարեւորված է նաեւ երկրի հիմնական ռազմավարական փաստաթղթում` «Կայուն զարգացման ծրագրում»:

1995թ. ի վեր «Կրծքով սնուցման խրախուսման ծրագրի» շրջանակներում իրականացվող միջոցառումների շնորհիվ մինչեւ 4 ամսական երեխաների կրծքով կերակրման ցուցանիշը բարձրացել է ավելի քան 3,5 անգամ, հասնելով 2004 թ. 72%-ի, սակայն վերջին տարիներին այն պարբերաբար դրսեւորել է նվազման միտում, ինչը կապված է նաեւ կաթնախարնուրդ արտադրող եւ/կամ բաշխող կազմակերպությունների կողմից իրենց արտադրանքի սպառման խրախուսման արգելված ձեւերի ակտիվացման հետ: Այս դաշտի օրենսդրական կարգավորումը մեծապես կնպաստի բուժաշխատողների գործելակերպի բարելավմանը, մանկան սնուցման հարցերում հանրային իրազեկման եւ մայրերի/խնամողների գիտելիքների եւ հմտությունների բարձրացմանը:

4. Նախագծի կիրարկման արդյունքում կանխատեսող հետեւանքները գնահատելու ժամանակացույցը.

Նախագծերի ընդունումից հետո կանխատեսվող հետեւանքները հնարավոր կլինի գնահատել օրենքներից բխող իրավական ակտերի մշակումից եւ կիրարկումից հետո մեկից երեք տարի անց:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների (այսուհետ` օրենքներ) նախագծերի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Երեխաների կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Երեխաների կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է բացասական ազդեցություն:

«Երեխաների կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով սահմանվում են վերահսկողության նպատակով մանկական սննդի եւ հարակից ապրանքների ներմուծման, արտադրության, պահեստավորման, վաճառքի, խրախուսման գործունեություն իրականացնող ցանկացած տնտեսվարող սուբյեկտի տարածք առանց նախապես զգուշացնելու մուտք գործելու, փաստաթղթեր պահանջելու իրավասութուններ, ինչը հակասում է տեսչական գործընթացների ոլորտում ՀՀ կառավարության կողմից վարվող ներկայիս քաղաքականությանը եւ կհանգեցնի վարչարարության ավելացմանը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
մի շարք օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Երեխաների կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) խրախուսվում է երեխաների կրծքով սնուցումը, եւ արգելվում է մանկական սննդի եւ հարակից ապրանքների գովազդը:

Նախագծերի մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է, որ Նախագծերով կարգավորվող շրջանակները առնչվում են մանկական սննդի եւ հարակից ապրանքների շուկաների հետ:

Ազդեցության գնահատման բուն գործընթացում պարզվել է, որ վերոնշյալ ապրանքների գովազդի լիակատար արգելքը բասացաբար է անդրադառնում մանկական սննդի եւ հարակից ապրանքների շուկաներում մրցակցային միջավայրի վրա` սահմանափակելով մատակարարների միմյանց հետ մրցելու հնարավորությունը: Սակայն հաշվի առնելով, որ ներկայումս «Գովազդի մասին» ՀՀ օրենքով մանկական սննդի եւ հարակից ապրանքների գովազդի նկատմամբ գործում են մի շարք սահմանափակումներ, Նախագծերի ընդունմամբ ներկայիս մրցակցային միջավայրի վրա բացասական ազդեցությունը զգալի չի լինի:

Հաշվի առնելով վերոգրյալը` արձանագրվել է Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ոչ զգալի բասացական ազդեցություն հայտնաբերվելու եզրակացություն:


Եզրակացություն

«Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի /այսուհետ` նախագծեր/ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում։
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒ Ն
«Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի թե ընդունումը, թե չընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա ազդեցություն չի թողնում:

Իսկ ինչ վերաբերում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, ապա վերջինիս ընդունումը կարող է հանգեցնել վարչական իրավախախտումների գծով պետական բյուջեի մուտքերի ավելացմանը, ինչի չափը հնարավոր չէ գնահատել ելնելով եկամտատեսակի բնույթից:

Միաժամանակ, «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի ընդունումը ենթադրում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների զգալի ավելացում, որի գնահատումը հնարավոր կլինի տալ ՀՀ կառավարության 05.04.2012թ. կայացած նիստի N 13-րդ արձանագրության 1-ին կետով հաստատված` «Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներ» Հավելվածի 14.4-րդ կետի պահանջներին համապատասխան տեղեկանքի առկայության պայմաններում: