ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-413-09.12.2013-ՊԻ-010/0) վերաբերյալ:

1. Առաջարկում ենք 2-րդ հոդվածով լրացվող 721 -րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) օգտվել ինքնաշեն էլեկտրասարքերից, սարքավորումներից.»:

2. Անհրաժեշտ է հանել 3-րդ հոդվածը, քանի որ այդ հարցն արդեն իսկ կարգավորված է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասով:

3. 4-րդ հոդվածի կապակցությամբ հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ`

1) ուղղիչ հիմնարկը չի կարող ապահովել իր տարածքի սահմաններում գտնվող բնակելի տարածքում դատապարտյալ անձանց բնակվելն իրենց ընտանիքների հետ.

2) դատապարտյալները պարտավոր են ներկայանալ վարչակազմի հաշվառման` ամեն օր, այլապես անհասկանալի է հիմնարկում նրանց պահելու իմաստը:

4. Անհրաժեշտ է հանել 5-րդ հոդվածը, քանի որ այդ հարցերն արդեն իսկ կարգավորված են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի 9-րդ գլխով:

5. 7-րդ հոդվածի կապակցությամբ հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ դրա դրույթների կիրառումը կապված է մեծ ֆինանսական ծախսերի հետ:

6. Անհրաժեշտ է հանել 9-րդ հոդվածը, քանի որ այդ հարցերն արդեն իսկ կարգավորված են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2008 թվականի մայիսի 30-ի N 44-Ն հրամանով:

7. Առաջարկում ենք 10-րդ հոդվածով լրացվող ցանկի 10-րդ եւ 11-րդ կետերը լրացնել «բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների» բառերով:

Ինչ վերաբերում է նախագծի հիմնավորման մեջ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 2-րդ կետի հղմանը, ապա հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ, համաձայն Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի, ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը սահմանվում է սույն օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Այսինքն, այդ հարցն օրենսգրքով կարգավորված է եւ համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, սակայն դա չի բացառում, ելնելով զուտ նպատակահարմարությունից եւ դատապարտյալների իրավունքներն առավել ամբողջական պաշտպանելու անհրաժեշտությունից, օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները կատարելը:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագիծն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկությունների եւ դիտողությունների ընդունման դեպքում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:


Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է քրեակատարողական օրենսդրության որոշ դրույթների հստակեցմանը, ինչպես նաեւ պատշաճ վարքագիծ դրսեւորող դատապարտյալների համար որոշակի արտոնություններ սահմանելուն եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է քրեակատարողական օրենսդրության մեջ հստակեցումներ մտցնելու, ինչպես նաեւ պատշաճ վարքագիծ դրսեւորող դատապարտյալների համար որոշակի արտոնություններ սահմանելու անհրաժեշտությամբ:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենքի) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 9-րդ հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրքը լրացնել 92'-րդ հոդվածով, որի 3-րդ կետով առաջարկվում է դատապարտյալների ու նրանց` ազատության մեջ եւ պետական հատուկ հաստատություններում պահվող երեխաների միջեւ տեսակցություններն իրականացնել ուղղիչ հիմնարկի եւ այն պետական հաստատության հետ համատեղ, որտեղ պահվում է երեխան, եւ, դատապարտյալի անձնական հաշվի վրա պահանջվող գումարի բացակայության դեպքում, տեսակցության համար ճանապարհածախսը տրամադրել պետության հաշվին:

Ելնելով վերոգրյալից` հայտնում ենք, որ վերը նշված օրենքի նախագծի ընդունումը կառաջացնի ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման, որը հնարավոր չէ գնահատել` վերը նշված տեսակցությունների եւ դրանց համար նախատեսվող ճանապարհածախսերի վերաբերյալ քանակական տվյալների բացակայությամբ պայմանավորված: