ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ  Վահրամ Բաղդասարյանի, Սամվել Ֆարմանյանի, Խոսրով Հարությունյանի, Էդուարդ Շարմազանովի, Արփինե Հովհաննիսյանի, Մարգարիտ Եսայանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  (Պ-732-05.03.2015-ՊԻ-010/0) վերաբերյալ:

Սկզբունքորեն չառարկելով ներկայացված առաջարկությանը, այնուամենայնիվ, հաշվի առնելով խնդրո առարկա կարգավորումների վերաբերյալ Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաեւ այլ երկրների իրավակիրառ պրակտիկան՝ խնդրի ամբողջական կարգավորման նպատակով առաջարկում ենք՝

1) անգործունակ ճանաչված անձի գործունակությունը վերականգնելու համար, բացի անձամբ եւ փաստաբանի միջոցով դատարան դիմելու իրավունքից, հնարավորություն նախատեսել ընտրելու այն անձին, ով նման հարցով կդիմի դատարան.

2) նախատեսել տվյալ անձի համար որոշումների կայացմանն աջակցող սուբյեկտների ցանկ, ինչը սահմանափակված չի լինի միայն տվյալ անձի ընտանիքի անդամներով.

3) հաշվի առնել դատարանների ծանրաբեռնվածությունը եւ մշակել որոշակի մեխանիզմներ՝ բազմաթիվ անհիմն դիմումներից խուսափելու համար.

4) կարգավորել դիմումները ներկայացնելու եւ քննելու ընթացակարգեր՝ խուսափելու համար անգործունակ ճանաչված անձի խնամակալների եւ բժիշկների լիազորությունների չարաշահումից:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն օրենքի նախագիծն ընդունելի կհամարի ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը:

Հայտնում ենք նաեւ, որ օրենքի նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

Հարգանքով`                            ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ  Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով հստակեցվում են անձին անգործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննության հետ կապված որոշ դրույթներ եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) կարգավորվում են քաղաքացուն անգործունակ եւ գործունակ ճանաչելու վերաբերյալ գործերի քննության հետ կապված իրավահարաբերությունները:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   դրական ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  չեզոք ազդեցություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չի առաջանա:

3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի`  բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ անձին անգործունակ ճանաչելու գործերով դատական նիստին քաղաքացու մասնակցությունը պարտադիր է, եթե նրա մասնակցությունը դատական նիստին վտանգ չի ներկայացնում քաղաքացու կամ այլ անձանց կյանքի եւ առողջության համար, իսկ այն դեպքում, եթե դատարանում դատական նիստին քաղաքացու մասնակցությունը վտանգ է ներկայացնում քաղաքացու կամ այլ անձանց կյանքի եւ առողջության համար, գործը քննվում է քաղաքացու գտնվելու վայրում, այդ թվում` հոգեբուժական հաստատությունում: Սա նշանակում է, որ Նախագծի ընդունումը ենթադրում է նաեւ արտադատարանական դատական նիստերի անցկացում, ինչը կարող է հանգեցնել դատական լրացուցիչ ծախսերի, հետեւաբար նաեւ ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության:

Ելնելով վերոգրյալից գտնում ենք, որ օրենքի նախագծի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման, ինչի չափը գնահատել հնարավոր չէ`  պայմանավորված տվյալների բացակայությամբ:

Միաժամանակ գտնում ենք, որ  օրենքի նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների, ինչպես նաեւ համայնքների բյուջեների եկամուտների ու ծախսերի վրա կլինի չեզոք:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: