ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
   ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
              պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սահակյան


Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի եւ Նաիրա Զոհրաբյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-773-04.05.2015-ՏՀ-010/0) վերաբերյալ:

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի եւ Նաիրա Զոհրաբյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-773-04.05.2015-ՏՀ-010/0) վերաբերյալ:

1. Օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով առաջարկվում է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ամրագրել հանձնաժողովի գործունեության մասին տարեկան ծրագրի եւ գործունեության մասին հաշվետվության կառուցվածքին ներկայացվող կոնկրետ պահանջներ: Այդ առումով հարկ ենք համարում նշել, որ առաջարկվող կառուցվածքն ամբողջությամբ նույնական է հանձնաժողովի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացվող գործունեության ծրագրի եւ մամուլում հրապարակվող հաշվետվության կառուցվածքի հետ: Այդուհանդերձ, գտնում ենք, որ նշված պահանջների՝ օրենքով ամրագրումը կարող է վտանգել նշված փաստաթղթերին բնորոշ եւ ժամանակի պահանջներին համահունչ ճկունությունը: Խնդիրն այն է, որ ինչպես հանձնաժողովի գործունեության տարեկան ծրագիրը, այնպես էլ՝ դրա արդյունքում կազմվող գործունեության մասին հաշվետվությունը կառուցվում են այն հիմնարար առաջնահերթությունների եւ մարտահրավերների հիման վրա, որոնք պահան-
ջում են տվյալ ժամանակահատվածում կարգավորման որոշակի մեխանիզմների ու գործիքակազմի կիրառում: Ուստի, օրենքով այդ փաստաթղթերի կառուցվածքին ներկայացվող պահանջների սահմանումն ինչպես բովանդակային, այնպես էլ՝ գործառնական առումով նպատակահարմար չէ:

2. Օրենքի նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է հանձնաժողովի կիսամյակային հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով՝ դրանում ներառելով լիցենզավորման ու լիցենզավորված գործունեության եւ սպառողների սպասարկման որակի ցուցանիշների մշտադիտարկման, ինչպես նաեւ իր գործունեության ֆինանսական հաշվետվության մասին տեղեկությունները:

Այդ առումով հարկ ենք համարում նշել, որ հանձնաժողովի գործունեությունը պլանավորվում է տարեկան կտրվածքով, ինչն էլ իր հերթին կարգավորվող անձանց աշխատանքային գործունեության տարեկան պլանավորման հետեւանք է: Օրենքով կիսամյակային հաշվետվություններ ներկայացնելու պահանջի սահմանումը հանձնաժողովի համար լրացուցիչ ռեսուրսների եւ աշխատանքների կատարման անհրաժեշտություն կառաջացնի. այն բացասաբար կանդրադառնա վերջինիս բնականոն գործունեության վրա եւ  չի ծառայի իր նպատակին: Ավելին, հստակեցման կարիք ունի այն, թե հանձնաժողովի կողմից իրականացվող լիցենզավորման ու լիցենզավորված գործունեության եւ սպառողների սպասարկման որակի ցուցանիշների մշտադիտարկման մասին տեղեկությունների ներառումը հանձնաժողովի կիսամյակային հաշվետվության մեջ ինչպես է բարելավելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում հաշվետվողականությունը եւ վերջինիս վերահսկողական գործառույթների արդյունավետությունը: Հարկ ենք համարում նաեւ նշել, որ հանձնաժողովի կողմից կարգավորվող բնագավառներում իրականացվող մշտադիտարկումը խիստ մասնագիտական, անընդհատ իրականացվող գործընթաց է, դրա իրականացման արդյունքների մասին տեղեկատվությունը հրապարակային է եւ յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ տեղադրվում է հանձնաժողովի էլեկտրոնային կայքում:

Բացի դրանից, խնդրահարույց է նաեւ յուրաքանչյուր կիսամյակ` մինչեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նստաշրջանի ավարտը, կիսամյակային հաշվետվությունները ներկայացնելու ժամկետի վերաբերյալ դրույթը, քանի որ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ՝ սեպտեմբերի երկրորդ երկուշաբթի օրվանից մինչեւ դեկտեմբերի երկրորդ հինգշաբթին եւ փետրվարի առաջին երկուշաբթի օրվանից մինչեւ հունիսի երկրորդ հինգշաբթին:

Միեւնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշման, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը  կազմակերպում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման գործընթացը: Այդ նպատակով ապահովում է բյուջեների կատարման մասին ստացված ֆինանսական հաշվետվությունների հիման վրա դրանցում արտացոլված տեղեկությունների արժանահավատությունը գնահատելու, ամփոփելու եւ ներկայացնելու գործընթացները: Համաձայն «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը յուրաքանչյուր տարի ֆինանսական հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին, որն այդ հաշվետվության հավաստիության ճշտման նպատակով կարող է անցկացնել հանձնաժողովի ֆինանսական գործունեության աուդիտ:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի ընդունումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները: 

Հարգանքով`
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է գործող՝ տարեկան հաշվետվությանը զուգահեռ օրենքով սահմանել նաեւ կիսամյակային հաշվետվություններ, ինչպես նաեւ տարեկան եւ կիսամյակային հաշվետվություններում ներառվող տեղեկատվության նկատմամբ անհրաժեշտ պահանջներ։

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է հանրային ծառայությունները կարգավորող մարմնի կողմից կիսամյակային հաշվետվությունների ներկայացում, ինչպես նաեւ սահմանվում են պահանջներ տարեկան եւ կիսամյակային հաշվետվություններում ներառվող տեղեկատվության նկատմամբ։

Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում: 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Ներկայացված օրենքի նախագիծը ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ համայնքների բյուջեների մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը  չի հանգեցնում: