ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
  պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Սահակյան


Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հայկ Բաբուխանյանի, Ռուզաննա Մուրադյանի, Կարինե Աճեմյանի եւ Լեռնիկ Ալեքսանյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի
(Պ-795-22.05.2015-ՊԻ-010/0 եւ Պ-7951 -22.05.2015-ՊԻ-010/0) վերաբերյալ:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Նախագծի ընդունման անհրաժեշտությունն առկա չէ:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10. Եթե վիրավորանքը կամ զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա անձը կարող է օգտվել սույն հոդվածի 7-րդ եւ 8-րդ կետերով սահմանված պաշտպանության միջոցներից, եթե նա մինչեւ դատարան դիմելը «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դիմել է լրատվական գործունեություն իրականացնողին հերքում եւ (կամ) պատասխան հրապարակելու պահանջով եւ վերջինս մերժել է հերքման եւ (կամ) պատասխանի հրապարակման պահանջը կամ խախտել է հերքում եւ (կամ) պատասխան տարածելու` օրենքով սահմանված կարգն ու ժամկետը` բացառությամբ մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը խախտելու, նախկինում նույն լրատվամիջոցի կողմից նույն անձի վերաբերյալ հերքում եւ (կամ) պատասխան տարածելու, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված դեպքերում»:

Ըստ էության, նշված կարգավորմամբ առաջարկվում է ներդնել պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության վերաբերյալ գործերով վեճերի լուծման պարտադիր արտադատական կարգ: Այդ առումով նախագծով առաջարկվող կարգավորումը խնդրահարույց է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի տեսանկյունից:

Ներկայիս կարգավորման պայմաններում անձի կողմից տվյալ բնույթի գործերով վեճի լուծման արտադատական կարգին դիմելը կրում է հայեցողական բնույթ: Ինչպես նշել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը N ԼԴ/0749/02/10 գործով 2012 թվականին կայացրած իր որոշմամբ, ներկայումս իրավունքի պաշտպանության միջոցի ընտրությունը կատարում է տուժողը: Վերջինս կարող է մի դեպքում նախապատվություն տալ անմիջապես զանգվածային լրատվության միջոցին հերքման պահանջ ներկայացնելուն, մյուս դեպքում իրավունքի պաշտպանության հայց ներկայացնելուն: Նախագծով, սակայն, քաղաքացիներին պարտադրվում է՝ հերքման կամ պատասխանի պահանջով դիմելու վիրավորանք կամ զրպարտություն կատարած  զանգվածային լրատվության միջոցին:

Նշված հիմքերով գտնում ենք, որ նախագծով առաջարկվող կարգավորումներն ընդունելի չեն:

«Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Գտնում ենք, որ ներկայացված նախագիծն ընդունելի է այն առումով, որ այն կարգավորում է ցանցային լրատվամիջոցների ելքային տվյալների հետ կապված հարաբերությունները, սակայն անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ներկայացված նախագծի որոշ դրույթներ չեն բխում մի շարք օրենքների պահանջներից:

Այսպես, նախագծի 1-ին հոդվածով լրացվող չորրորդ պարբերության 2-րդ կետի համաձայն՝ ցանցային լրատվության միջոցը պետք է մշտապես ներառի՝

1) «լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը»: Սակայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, իրավաբանական անձն ունի իր անվանումը, որը ցուցում է պարունակում նրա կազմակերպական-իրավական ձեւի մասին: Այսինքն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքն արդեն իսկ նախատեսում է իրավաբանական անձի անվանման մեջ դրա կազմակերպաիրավական ձեւը ներառելու պահանջ: Ուստի լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձեւը նշելու անհրաժեշտությունը բացակայում է: Բացի դրանից՝ օրենսգրքի նույն հոդվածի համաձայն իրավաբանական անձն ունի անվանում եւ ոչ թե՝ լրիվ անվանում: Հետեւաբար նախագծից անհրաժեշտ է հանել «լրիվ» բառը.

2) «այլ պահանջների հետ մեկտեղ նաեւ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի համարը»: Մինչդեռ, «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն, ֆիզիկական անձի՝ որպես անհատ ձեռնարկատիրոջ իրավունակությունն ու գործունակությունը ծագում են նրա պետական հաշվառման պահից: Իսկ նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը, նրան հաշվառումից հանելն իրականացվում են օրենքով սահմանված կարգով: Ուստի նախագծում անհատ ձեռնարկատերերի առնչությամբ «գրանցման» բառն անհրաժեշտ է փոխարինել «հաշվառման» բառով:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմանը, իսկ  «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը:

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքների նախագծերի փաթեթի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները: 
 

Հարգանքով`
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 


Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն  չեզոք ազդեցություն:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) փոփոխվում են պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները, ինչպես նաեւ Նախագծերով հստակեցվում են այն պարտադիր պահանջները, որոնք պետք է պարունակի ցանցային լրատվության միջոցը:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն: 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:  Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով հստակեցվում են զանգվածային լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության արդյունքում պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցմանը վերաբերող դրույթները, ինչպես նաեւ սահմանվում է ելքային տվյալների ցանկ ցանցային լրատվամիջոցների համար` նյութական կրիչի վրա թողարկված լրատվության միջոցի համար արդեն իսկ ամրագրված ելքային տվյալների ցանկի օրինակով եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների  նախագծերը  բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» եւ  «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ  «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության  2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական  օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ


Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

1. սահմանել, որ, եթե անձը լրատվամիջոցի կողմից ենթարկվել է զրպարտանքի կամ վիրավորանքի, դատական կարգով կարող է պահանջել հերքում կամ փոխհատուցում, եթե մինչեւ դատարան դիմելը «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով դիմել է լրատվական գործունեություն իրականացնողին հերքում եւ (կամ) պատասխան հրապարակելու պահանջով եւ վերջինս մերժել է հերքման եւ (կամ) պատասխանի պահանջը կամ խախտել է հերքում եւ (կամ) պատասխան տարածելու՝ օրենքով սահմանված կարգն ու ժամկետը,

2. սահմանել, թե ինչ տվյալներ պետք է ներառի ցանցային լրատվության միջոցը :

Ելնեով վերոգրյալից` գտնում ենք, որ օրենքների նախագծերի ընդունումը ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: