ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
   ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
              պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-846-14.08.2015-ՊԻ-010/0) վերաբերյալ:

Ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ  բովանդակությամբ նոր՝ 3-րդ մասով.

«3. Եթե սույն օրենքով նախատեսված կարգով արձանագրված խախտումն իրականացվել է առնվազն 15 տարվա գործարանային թողարկման կամ առնվազն 10 տարվա գործարանային թողարկման եւ 250-ից 350 ձիաուժ հզորությամբ շարժիչով, կամ մինչեւ 120 ձիաուժ հզորությամբ շարժիչով թեթեւ մարդատար ավտոմոբիլով, կամ ավտոբուսով, վարչական ակտով տուգանքները նշանակվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված տուգանքների 50 տոկոսի չափով»:

Օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն` օրենքի նախագծի ընդունման պարագայում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքներ նշանակելիս որոշակի տարբերակում կդրվի: Սոցիալապես պակաս ապահովված վարորդների տուգանքի չափերը կնվազեն 50 տոկոսով, ինչի արդյունքում կթեթեւանա երթեւեկությանը հետեւող տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերի գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուսերին ծանրացող ֆինանսական բեռը:

Այս առումով գտնում ենք, որ հիշյալ դրույթը խնդրահարույց կարող է լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1-ին հոդվածի տեսանկյունից եւ, ըստ էության, մեկնաբանվել որպես խտրականություն:

Այդ մոտեցման արգելքն ամրագրված է նաեւ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում (հոդվածներ 2, 7), Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում (հոդվածներ 2, 26), Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայում (հոդված 14) եւ բազմաթիվ այլ փաստաթղթերում:

Միեւնույն ժամանակ կարծում ենք, որ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունը, պայմանավորված տրանսպորտային միջոցի շարժիչի հզորությամբ եւ արտադրման տարեթվով, չի կարող արտացոլել վարորդների իրական գույքային եւ սոցիալական դրությունը եւ գնահատման օբյեկտիվ չափորոշիչ հանդիսանալ: Արդյունքում վարորդների համար կարող են ստեղծվել անհավասար պայմաններ:

Բացի դրանից, օրենքով որեւէ պատժամիջոցի սահմանման համար հիմք է ծառայում իրավախախտման վտանգավորության աստիճանը եւ ոչ թե իրավախախտի գույքային վիճակը:

Ներկայացված օրենքի նախագծով փոփոխություն է առաջարկվում «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, որը, սակայն, չի կարգավորում վարչական իրավախախտման համար ինչպես պատասխանատվության, այնպես էլ՝ վերջինս մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների վերաբերյալ որեւէ իրավահարաբերություն:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Օրենքի նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները: 
   

Հարգանքով`
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

                                                                       

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

««Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  դրական ազդեցություն:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ  Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման


1. «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտներից հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա, իսկ մթնոլորտի վրա կունենա բացասական ազդեցություն, քանի որ օրենքի նախագծով, ըստ էության, խթանվում է հին ավտոմեքենաների ներկրումը եւ շահագործումը:

2. Նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3.    Նախագիծը բնապահպանության ոլորտին առնչվում է,  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին հակասում է` հաշվի առնելով 1-ին կետում նշված  դիտողությունը:

Օրենքի նախագծի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է ճանապարհային կանոնների խախտման համար տուգանքի նշանակման տարբերակցված մոտեցում ցուցաբերել` ելնելով մեքենայի հզորությունից եւ մեքենայի գործարանային թողարկման տարեթվից:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ընդհանուր առմամբ ազդեցություն չի նախատեսվում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով առաջարկվում է վարչական ակտով տուգանքները վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված տուգանքների 50 տոկոսի չափով նշանակել այն դեպքերում, երբ խախտումն իրականացվել է առնվազն 15 տարվա գործարանային թողարկման, կամ առնվազն 10 տարվա գործարանային թողարկման  եւ 250-350 ձիաուժ հզորությամբ շարժիչով, կամ առնվազն 5 տարվա գործարանային թողարկման եւ 120-250 ձիաուժ հզորությամբ շարժիչով, կամ մինչեւ 120 ձիաուժ հզորությամբ շարժիչով թեթեւ մարդատար ավտոմոբիլով, բեռնատար ավտոմոբիլով,  միկրոավտոբուսով կամ ավտոբուսով:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կաննոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի բյուջետային բնագավառում  կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է` Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար տուգանքներ նշանակելիս որոշակի տարբերակում դնել սոցիալապես պակաս ապահովված վարորդների համար` տուգանքի չափը նվազեցնել 50 տոկոսի չափով:

Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ օրենքի նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական, սակայն ազդեցության կոնկրետ չափը հնարավոր չէ հաշվարկել, համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով:

Միաժամանակ, հայտնում ենք, որ օրենքի նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի ծածսերի վրակ կունենա չեզոք ազդեցություն: