ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
   ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
              պարոն ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի եւ Հեղինե Բիշարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված` ավանդի փոխհատուցման իրավունք ունեցող անձանց մահվան դեպքում փոխհատուցման գումարն ավանդատուի ժառանգին (ժառանգներին) տալու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-872-16.10.2015-ՍՀ-010/0) վերաբերյալ:

Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման գործընթացը Հայաստանի Հանրապետությունում սկսվել է 2006 թվականից` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 13-րդ հոդվածին եւ N 8 հավելվածին համապատասխան ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի N 352-Ն որոշմամբ (այսուհետ` որոշում):

Օրենքի N 8 հավելվածի համաձայն` ավանդների փոխհատուցման տրամադրումը կրում է հաuցեական բնույթ, ուստի, ավանդատուի` փոխհատուցում uտանալու պահանջի իրավունքը համարվել է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, որը չի կարող անցնել այլ անձի (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքի 398-րդ հոդված), լինել գրավի առարկա (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքի 230-րդ հոդվածի առաջին մաu), մտնել ժառանգության զանգվածի մեջ (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքի 1186-րդ հոդվածի երկրորդ մաu):

Որոշմամբ նախատեսված ավանդի փոխհատուցման գումարը պետության կողմից տրամադրվող դրամական օգնություն է անապահով ընտանիքների անդամներին, որոնց մահվան դեպքում ավանդի փոխհատուցման գումարի` ժառանգներին տրամադրումը դուրս է օրենքի, որոշման, ինչպես նաեւ 2014 թվականի մայիսի 22-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հավանությանն արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի դրույթների պահանջներից (նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց սոցիալապես խոցելի ավանդատուներին օգնության տրամադրման շարունակական ծրագրերի իրականացում):

Միաժամանակ հայտնում ենք, որ որոշմամբ որեւէ «տարեկան ամփոփ ցուցակ» չի սահմանվել, իսկ որոշմամբ նախատեսված ավանդների փոխհատուցման վճարումներն ավարտվել են դեռեւս 2013 թվականին:

Հարկ է նշել նաեւ, որ օրենքի նախագծում չի կարող կատարվել հղում ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին, եւ այդ առումով օրենքի նախագծի 1-ին հոդվածը չի համապատասխանում ?Իրավական ակտերի մասին? Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի պահանջներին:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները: 
  

Հարգանքով`
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված ավանդի փոխհատուցման իրավունք ունեցող անձանց մահվան դեպքում փոխհատուցման գումարը ավանդատուի ժառանգին (ժառանգներին) տալու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում

«ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված ավանդի փոխհատուցման իրավունք ունեցող անձանց մահվան դեպքում փոխհատուցման գումարը ավանդատուի ժառանգին (ժառանգներին) տալու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքով հաստատված՝  ավանդի փոխհատուցման իրավունք  ունեցող  անձանց  մահվան  դեպքում  փոխհատուցման  գումարը ավանդատուի  ժառանգին (ժառանգներին) տալու մասին»  Հայաստանի  Հանրապետության օրենքի նախագծի  բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված՝ ավանդի փոխհատուցման իրավունք ունեցող անձանց մահվան դեպքում փոխհատուցման գումարը ավանդատուի ժառանգին (ժառանգներին) տալու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության  ոլորտին չի առնչվում,  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված ավանդի փոխհատուցման իրավունք ունեցող անձանց մահվան դեպքում փոխհատուցման գումարը ավանդատուի ժառանգին (ժառանգներին) տալու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված ավանդի փոխհատուցման իրավունք ունեցող անձանց մահվան դեպքում փոխհատուցման գումարը ավանդատուի ժառանգին (ժառանգներին) տալու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված ավանդի փոխհատուցման իրավունք ունեցող անձանց մահվան դեպքում փոխհատուցման գումարը ավանդատուի ժառանգին (ժառանգներին) տալու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված ավանդի փոխհատուցման իրավունք ունեցող անձանց մահվան դեպքում փոխհատուցման գումարը ավանդատուի ժառանգին (ժառանգներին) տալու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) փոխհատուցման ցուցակում ներառված ավանդատուի մահվան դեպքում ժառանգը պարտադիր պետք է ստանա փոխհատուցման գումարը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված ավանդի փոխհատուցման իրավունք ունեցող անձանց մահվան դեպքում փոխհատուցման գումարը ավանդատուի ժառանգին (ժառանգներին) տալու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված ավանդի փոխհատուցման իրավունք ունեցող անձանց մահվան դեպքում փոխհատուցման գումարը ավանդատուի ժառանգին (ժառանգներին) տալու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ցուցակում հաշվառված ավանդատուի մահվան դեպքում` նախատեսված փոխհատուցման գումարը ստանալու իրավունքը վերապահել ավանդատուի ժառանգներին` անկախ նրանից այդ գումարը համապատասխան մարմիններին փոխանցվել է թե ոչ, եւ Նախագծի ընդունման արդյունքում, դրա կիրարկման դեպքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
««ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված ավանդի փոխհատուցման իրավունք ունեցող անձանց մահվան դեպքում փոխհատուցման գումարը ավանդատուի ժառանգին (ժառանգներին) տալու մասին» ՀՀ օրենքի  նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

««ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված ավանդի փոխհատուցման իրավունք ունեցող անձանց մահվան դեպքում փոխհատուցման գումարը ավանդատուի ժառանգին (ժառանգներին) տալու մասին» ՀՀ օրենքի  նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ  ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի  թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի  սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման  ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՈՒՆ
 
««ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված ավանդի փոխհատուցման իրավունք ունեցող անձանց մահվան դեպքում փոխհատուցման գումարը ավանդատուի ժառանգին (ժառանգներին) տալու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

««ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված ավանդի փոխհատուցման իրավունք ունեցող անձանց մահվան դեպքում փոխհատուցման գումարը ավանդատուի ժառանգին (ժառանգներին) տալու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) առաջարկվում է «ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածով հաստատված ծրագրով եւ ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 16-ի N352-Ն որոշմամբ հաստատված կարգով նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող անձանց տարեկան ամփոփ ցուցակում հաշվառված ավանդատուի մահվան դեպքում նրա ժառանգին (ժառանգներին) իրավունք վերապաhել ստանալու նշված փոխհատուցման գումարը:

Նախագծի ազդեցության կոնկրետ չափը ՀՀ պետական բյուջեի ծախսերի վրա որոշել հնարավոր չէ համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով:

Նախագծի ընդունումը ՀՀ համայնքների բյուջեների ծախսերի, ՀՀ պետական եւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների վրա կունենա չեզոք ազդեցություն: