ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                        ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
                                                                            պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-876-21.10.2015-ՊԻ-010/0 եւ Պ-8761 -21.10.2015-ՊԻ-010/0) վերաբերյալ:

1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում օգտագործվում են «տեղամասային կենտրոնների բացում» եւ «տեղամասային կենտրոնների փակում» արտահայտությունները, մինչդեռ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում նման հասկացություններ սահմանված չեն: Տեղին է նշել, որ համաձայն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի՝

1) 54-րդ հոդվածի՝ քվեարկությունն անցկացվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում կազմավորված տեղամասային կենտրոններում` ժամը 8.00-ից մինչեւ 20.00-ը.

2) 62-րդ հոդվածի՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքը քվեարկության օրն սկսվում է ժամը 07.00-ին.

3) 67-րդ հոդվածի՝ ժամը 20.00-ին հայտարարվում է քվեարկության ավարտի մասին եւ արգելվում ընտրողների մուտքը քվեարկության սենյակ, ինչից հետո հանձնաժողովի նախագահը փակում է քվեատուփի ճեղքը, սակայն հանձնաժողովի աշխատանքները չեն դադարում, քանի որ սկսվում է քվեարկության արդյունքների ամփոփման նիստը:

Այսպիսով՝ նախագծից պարզ չէ, թե որ պահից են տեղամասային կենտրոնները համարվում բացված եւ փակված:

Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածին:

2. «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:

3. Օրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահպանված չեն: Այսպես`

1) «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին՝

ա. հոդվածից անհրաժեշտ է հանել «(այսուհետ՝ Օրենսգիրք)» բառերը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծի տեքստում այլեւս չեն օգտագործվում «ընտրական օրենսգիրք» բառերը,

բ. հոդվածում «կետով» բառն անհրաժեշտ է փոխարինել «մասով» բառով` նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի դրույթները.

2) «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝

ա. վերնագիրը եւ 1-ին հոդվածը «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» բառերից հետո անհրաժեշտ է լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի դրույթները,

բ. 1-ին հոդվածում «կետը» եւ «ենթակետով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «մասը» եւ «կետով» բառերով` նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի դրույթները:

Ամփոփելով՝ ներկայացված օրենքների նախագծերի՝

ա. 1-ին հոդվածներն անհրաժեշտ է հստակեցնել եւ խմբագրել՝ համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի դրույթներին,

բ. դրույթների գործնական կիրառման համար անհրաժեշտ է բոլոր տեղամասային կենտրոններն ապահովել համապատասխան սարքավորումներով:

Գտնում ենք, որ նախագծերի դրույթները համադրելի չեն «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների հետ, մասնավորապես, նշված հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետության օրհներգը պարտադիր կատարվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի մասնակցությամբ պաշտոնական եւ հանդիսավոր արարողությունների ժամանակ, օտարերկրյա պետությունների նախագահների, օրենսդիր մարմինների ղեկավարների, վարչապետների, պաշտոնական ներկայացուցիչների՝ Հայաստանի Հանրապետություն պետական եւ պաշտոնական այցերի ժամանակ, Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող զորահանդեսների ժամանակ եւ այլն: Մինչդեռ, նախագծի համաձայն, օրհներգը պետք է պարտադիր կատարվի տեղամասային կենտրոններում, որտեղ ներկա են գտնվում միայն տեղամասային հանձնաժողովի անդամները, վստահված անձինք եւ դիտորդները: Այդ առումով նախագծի դրույթները համահունչ չեն նշված հոդվածում ամրագրված դրույթներին:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմանը:

Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 
 

Հարգանքով`
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Հայաuտանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մաuին» եւ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Հայաuտանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մաuին» եւ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 


Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:
 
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության  ոլորտին չեն առնչվում,  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն  հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է համապետական ընտրությունների ժամանակ տեղամասային կենտրոնների բացումը եւ փակումը ՀՀ օրհներգով ազդարարելու պարտադիր պահանջ եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում համապետական ընտրությունների ժամանակ տեղամասային կենտրոնների բացումը եւ փակումը նախատեսվում է ազդարարել ՀՀ օրհներգով:

 Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 


Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

Վերոնշյալ օրենքների նախագծերը ընդունվելու դեպքում ՀՀ պետական եւ համայնքային բյուջեների մուտքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չեն հանգեցնում, սակայն կարող են հանգեցնել պետական բյուջեի ելքերի ավելացման, որոնց կոնկրետ չափը հնարավոր չէ հաշվարկել` համապատասխան տվյալների բացակայության պատճառով: