ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
   ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
              պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի եւ Հեղինե Բիշարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-895-11.11.2015-ՊԻ-010/0) վերաբերյալ:

Օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ օբյեկտիվության առումով բավականին դժվար է ապացուցել, որ կոչը նպատակաուղղված է կոնկրետ գործողությունների, թե պարզապես համեմատականության մեջ ազատ խոսք կամ կարծիք է, որը որեւէ գործողություն չի հետապնդում, մինչդեռ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տվյալ դեպքում կոչերը դրսեւորվում են այնպիսի գործողություններով, մարդկանց նկատմամբ այնպիսի ազդեցությամբ, որոնց արդյունքում նրանց մեջ ցանկություն է առաջանում բռնությամբ զավթել իշխանությունը: Այդպիսի գործողություններ կարող են հանդիսանալ մարդկանց դիմելը, նրանց համոզելը, հրահրելը եւ այլն: Կոչերի նպատակը մեկն է՝ համախմբել մարդկանց, ուղղություն տալ նրանց արարքներին, մղել պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, սահմանադրական կարգը տապալելուն ուղղված արարքների կատարման: Քննարկվող հանցակազմի իմաստով կոչեր չեն կարող համարվել իշխանության քննադատությունը, իշխանությունների հրաժարականի անհրաժեշտության հիմնավորումը, հրաժարականի պահանջը, ցույցերի, միտինգների կոչը կամ կազմակերպելը, փոխաբերական իմաստով արված արտահայտությունները:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնպես իր վճիռներում բազմիցս անդրադարձել է այս հարցին եւ նշել, որ խոսքի ազատությունը ենթարկվում է բացառությունների, որոնք, սակայն, պետք է մեկնաբանվեն խիստ, եւ ցանկացած միջամտության անհրաժեշտությունը պետք է համոզիչ կերպով սահմանված լինի: Միաժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից բխում է, որ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչերը կարող են արգելվել համաձայն այն բացառությունների, որոնք նախատեսված են «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետով: Նշված հոդվածի վերլուծությունից հետեւում է, որ «հրապարակային կոչ» արտահայտությունը անորոշ չէ, այն դուրս է անձանց մասնավոր հաղորդակցությունից եւ տարբեր ձեւերով ուղղված է հանրության անդամներին:

Նման պարագայում միայն տուգանքի կամ կալանքի կիրառումը խիստ անհամաչափ է արարքի վտանգավորությանը եւ չի բխում կատարված հանրորեն վտանգավոր արարքի համար համաչափ պատիժ նշանակելու՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով ամրագրված արդարության սկզբունքից, որի համաձայն հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը եւ քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի, համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ ու բավարար լինեն նրան ուղղելու եւ նոր հանցագործություն կանխելու համար: Այդ առումով  պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի Հատուկ մասի 28-րդ գլխում նախատեսված բոլոր հոդվածների սանկցիաներում նախատեսված է «ազատազրկում որոշակի ժամկետով» պատժատեսակը:

Բացի դրանից, ներկայացված օրենքի նախագծի հիմնավորման մեջ բացակայում են դատական վիճակագրության տվյալները, նշված հոդվածի կիրառման պրակտիկային վերաբերող վերլուծությունը, միջազգային փորձը: Մինչդեռ միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ շատ երկրներում նման հանցագործության համար կիրառվում է «ազատազրկում որոշակի ժամկետով» պատժատեսակը: Այսպես՝

1) Լատվիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածը որպես պատժատեսակ տուգանքի եւ հանրային աշխատանքների հետ մեկտեղ նախատեսում է նաեւ մինչեւ 5 տարի ազատազրկում.

2) Լիտվայի Հանրապետության քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածը որպես պատժատեսակ նախատեսում է մինչեւ 5 տարի ազատազրկում.

3) Ալբանիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածը որպես պատժատեսակ նախատեսում է մինչեւ 3 տարի ազատազրկում:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները: 
  

Հարգանքով`
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության  քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի  նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության  քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի  նախագծով (այսուհետ` Նախագիծ) առաջարկվում է` իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված գործողությունների համար նախատեսված առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկման պատիժը փոխարինել կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար կալանքի ժամկետ սահմանել երկուսից երեք ամիս ժամանակահատվածը` ներկայիս 3 տարվա փոխարեն, եւ Նախագծի ընդունման արդյունքում, դրա կիրարկման դեպքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի  Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության  բնագավառում  կարգավորման

1. «Հայաստանի  Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության  ոլորտին չի առնչվում,  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեյի եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: