ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
   ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
              պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սահակյան


Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-972-31.03.2016-ՍՀ-010/0) վերաբերյալ:

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-972-31.03.2016-ՍՀ-010/0) վերաբերյալ:

Օրենքի նախագծով նախատեսվում է 2016 թվականի հուլիսի 1-ից «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանել 65000 դրամ՝ գործող 55000 դրամի փոխարեն, եւ, դրա հետ կապված, վերանայել ու սահմանել օրենքի 2-րդ հոդվածով սահմանված գործավարձով ու ժամավճարով վարձատրվող աշխատողների համար ժամային տարիֆային դրույքների նոր նվազագույն չափերը:

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության միջնաժամկետ եւ երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի հիմնական նպատակներից: Մասնավորապես, 2014 թվականի մայիսի 22-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հավանությանն արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով նախատեսված է հաշվետու ժամանակահատվածում նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացում` մինչեւ 65000 դրամ: Նույնատիպ դրույթներ են նախատեսված նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով:

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրած բարձրացումները մեկնարկել են 2013 թվականից, որին համապատասխան՝ 2013-2015 թվականների ընթացքում նվազագույն ամսական աշխատավարձի չափը 32500 դրամից աստիճանաբար հասել է 55000 դրամի (2013 թ. հունվարի 1-ից` 35000 դրամ, 2013 թ. հուլիսի 1-ից` 45000 դրամ, 2014 թ. հուլիսի 1-ից` 50000 դրամ, 2015 թ. հուլիսի 1-ից` 55000 դրամ): Արդյունքում 2013-2015 թվականներին նվազագույն ամսական աշխատավարձի աճը կազմել է 64.3 տոկոս:

Միեւնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի N 755-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված էր 2016 թվականի հուլիսի 1-ից  նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել 60000 դրամ, սակայն, Հայաստանի Հանրապետության տնտեսության հիմնական ցուցանիշներից ելնելով, այն հետաձգվել է:

Օրենքի նախագծի ընդունումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի անհրաժեշտության (մոտավոր գնահատմամբ՝ տարեկան հաշվարկով կկազմի առնվազն շուրջ 13 մլրդ դրամ), ուստի, ներկայացված օրենքի նախագիծը պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Օրենքի նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեների ծախսերի գծով նույնպես կարող է առաջացնել լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության, որի չափը որոշել հնարավոր չէ՝ համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:
 

Հարգանքով`
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա  ազդեցություն չի ունենա:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

Եզրակացություն
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեuանկյունից ունի չեզոք ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բնապահպանության  բնագավառում   կարգավորման

1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը բնապահպանության  ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է բարձրացնել նվազագույն աշխատավարձի չափը` սահմանելով այն 65.000 դրամ:

Համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած տվյալների` ՀՀ-ում աշխատողների ընդհանուր թիվը կազմում է 595.730, որից 1-80.000 ՀՀ դրամ միջին ամսական եկամուտ ունեցողների թիվը 255.216 է` նշված տվյալներում բացակայում է այն աշխատողների թիվը, որոնց գործատու է համարվում ՓՄՁ սուբյեկտը:

Միեւնույն ժամանակ, եթե վերոգրյալ տվյալներում դիտարկենք, որ աշխատողների գերակշիռ մասի գործատու համարվեն ՓՄՁ սուբյեկտները` նվազագույն աշխատավարձի բարձրացումը վերջիններիս համար կավելացնի աշխատավարձերի վճարման հետ կապված ծախսերը եւ կարող է հանգեցնել չձեւակերպված աշխատողների թվաքանակի ավելացմանը:

Ուստի, Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցության գնահատական տալն առավել իրատեսական կլինի ՓՄՁ սուբյեկտների մոտ նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողների թվային հստակ տվյալներին տիրապետելու պարագայում:

Միեւնույն ժամանակ, ինչպես հայտնի է, ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ներկա փուլում նվազագույն աշխատավարձի բարձրացումը դիտարկվում է աղքատության մակարդակի կրճատման առանցքային մեխանիզմ եւ ուղղված է երկրում տնտեսական աճի նպաստմանը:

Նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ հնարավոր է նաեւ արձանագրել աշխատողների կողմից աշխատանքի որակի բարձրացմանն ու կատարելագործմանն ուղղված շահագրգռվածություն:

Հարկ ենք համարում նշել նաեւ, որ Նախագծով առաջարկվող փոփոխությունն ուղղված է ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրերով նախատեսված նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացման ապահովմանը, մասնավորապես` այն բխում է «Հայաստանի Հանրապետության 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի ? 1207-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշումներից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագծի) ընդունմամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձը սահմանել 65.000 դրամ:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՈՒՆ
 
««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է 2016 թվականի հուլիսի 1-ից «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանել 65000 դրամ գործող 55000 դրամի դիմաց եւ դրա հետ կապված վերանայել եւ սահմանել Օրենքի 2-րդ հոդվածով սահմանված գործավարձով եւ ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքների նոր նվազագույն չափերը:

Նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի անհրաժեշտության, որը մոտավոր գնահատմամբ 2016 թվականի երկրորդ կիսամյակի համար կկազմի առնվազն շուրջ 7 մլրդ դրամ (այլ հավասար պայմաններում տարեկան հաշվարկով` առնվազն շուրջ 13 մլրդ դրամ):

Նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կլինի դրական, ընդ որում եկամուտների աճը եկամտային հարկի մասով 2016 թվականի  երկրորդ կիսամյակի համար կկազմի շուրջ 3.5 մլրդ դրամ (այլ հավասար պայմաններում տարեկան հաշվարկով` շուրջ 6 մլրդ դրամ):

Միաժամանակ Նախագծի ընդունումը ՀՀ համայնքների բյուջեների ծախսերի գծով կարող է առաջացնել լրացուցիչ հատկացումների անհրաժեշտություն (որի չափը որոշել հնարավոր չէ համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով), իսկ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների վրա կունենա չեզոք ազդեցություն: