ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                        ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
                                                                            պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի եւ Վահե Հովհաննիսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-1011-18.05.2016-ՍՀ-010/0) վերաբերյալ:

Օրենքի նախագծում հստակեցման կարիք ունի «պարտադիր պետական սոցիալական ապահովագրություն» եզրույթը եւ խնդրո առարկան՝ ապահովագրությունը 3 տարի ժամկետով սահմանելու հանգամանքը: Հարկ է նկատի ունենալ, որ ապահովագրության հիմքում ընկած է ապահովագրական պատահարը (այն դեպքը կամ իրադարձությունը, որը տեղի ունենալու հետեւանքով առաջանում է ապահովագրական գումարն ստանալու իրավունքը): Այնինչ, ներկայացվող նախագծում, ըստ էության, որպես ապահովագրական դեպք դիտարկվում է մարտական գործողություններին մասնակցելը, ինչն ինքնին չի կարող հատուցում ստանալու իրավունք առաջացնել: Արդյունքում, օրենքով ապահովագրական գումարը, ըստ էության, վերածվում է մարտական գործողությունների մասնակիցներին տրամադրվող դրամական նպաստների, ինչն ընդհանուր ոչինչ չունի ապահովագրության հետ:

Խնդրո առարկա է նաեւ այն հանգամանքը, որ ապահովագրության իրավունքը սահմանվում է ծառայության ավարտից հետո, ինչպես նշված է հիմնավորման մեջ՝ մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով ձեռք բերած առողջական խնդիրները լուծելու համար: Տեղին է նշել, որ անձը կարող է զինծառայությունն ավարտել մարտական գործողություններին մասնակցելուց շատ տարիներ անց, ինչը կասկածի տակ է դնում խնդրո առարկա գումարի արդյունավետությունը:

Ուշադրության է արժանի նաեւ այն հանգամանքը, որ մարտական գործողություններին մասնակցելը միանշանակորեն չի նշանակում առողջության խաթարում, իսկ առողջության` զինվորական ծառայության հետ կապված (այդ թվում՝ մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով) երկարաժամկետ խաթարման` հաշմանդամ ճանաչվելու դեպքում անձի համար սահմանված են համապատասխան երաշխիքներ:

Մասնավորապես, այս դեպքում զինծառայողին տրվում է ապահովագրական գումար՝

ա. առաջին խմբի հաշմանդամներին՝ 500 000 դրամ,

բ. երկրորդ խմբի հաշմանդամներին՝ 400 000 դրամ,

գ. երրորդ խմբի հաշմանդամներին՝ 300 000 դրամ:

Միաժամանակ, այս դեպքում անձը, զինվորական կենսաթոշակից բացի, ձեռք է բերում համապատասխան ամենամսյա պարգեւավճարի իրավունք, որի չափը, ըստ հաշմանդամության խմբերի, կազմում է 55000 դրամ, 48000 դրամ եւ 36000 դրամ:

Հարկ է նաեւ նկատի ունենալ, որ նախագծով նախատեսվում է ապահովագրական գումար ստանալու իրավունք սահմանել միայն 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններ են տեղի ունեցել նաեւ նախկինում՝ 1988-94 թվականներին, ինչպես նաեւ դրանից հետո՝ մինչեւ 2016 թվականի ապրիլի 1-ը, որոնց մասնակիցներն այլեւս զինվորական ծառայության մեջ չեն: Չի բացառվում նաեւ ապագայում նման մարտական գործողությունների հնարավորությունը, որոնց մասնակիցները սակայն չեն օգտվի խնդրո առարկա երաշխիքից:

Օրենքի նախագիծը պետք է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված օրենսդրական տեխնիկայի պահանջներին, մասնավորապես, նախագծի՝

1) 1-ին հոդվածում «նոյեմբերի 30-ի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հոկտեմբերի 27-ի» բառերով.

2) 1-ին հոդվածում «հետեւյալ պարբերությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «նոր մասով՝ հետեւյալ բովանդակությամբ» բառերով:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նախագծի ընդունման դեպքում եռամսյա ժամկետում համապատասխան փոփոխություններ կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրակումն ապահովող միջոցառումների մասին» N 778 որոշման մեջ:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

Հարգանքով`
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն
 
««Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` սոցիալական պաշտպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

««Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1-րդ հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի  սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեuանկյունից ունի չեզոք ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում,  այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

««Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է սահմանել դրույթ, ըստ որի մարտական գործողությունների մասնակից զինծառայողները ենթակա են պարտադիր պետական սոցիալական ապահովագրության, ծառայության ավարտից հետո առնվազն երեք տարի ժամկետով:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով սահմանվում են դրույթներ մարտական գործողությունների մասնակից զինծառայողների` ծառայության ավարտից հետո առնվազն երեք տարի ժամկետով պարտադիր պետական սոցիալական ապահովագրության ենթակա լինելու վերաբերյալ, եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ մարտական գործողությունների մասնակից զինծառայողները ծառայության ավարտից առնվազն երեք տարի ժամկետով ենթակա են պարտադիր սոցիալական ապահովագրության, իսկ սոցիալական ապահովագրության եւ ապահովագրական գումարների չափերը, վճարման կարգը եւ պայմանները սահմանում է ՀՀ կառավարությունը:

Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կլինի չեզոք, իսկ ծախսերի մասով կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտության, որի գնահատականը հնարավոր չէ տալ, պայմանավորված համապատասխան տեղեկատվության բացակայությամբ:

Միաժամանակ հայտնում ենք, որ Նախագծի ընդունումը համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: