ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                        ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
                                                                            պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ   

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ  Էլինար Վարդանյանի եւ  Ստեփան Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բռնադատվածների մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-1039-18.07.2016-ՄԻ-010/0 եւ Պ-10391 -18.07.2016-ՄԻ-010/0) վերաբերյալ:

Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ՝

1) վերլուծված չեն 1994 թվականի հունիսի 14-ին ընդունված եւ առ այսօր գործող «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ դրույթների կիրառման արդյունավետությունը, առանձին կարգավորումներում տեղ գտած բացթողումները, խնդիրները, ներկայացված չեն նաեւ վիճակագրական տվյալներ այն մասին, թե օրենքի գործողության պահից սկսած քանի բռնադատված է օգտվել օրենքով նախատեսված արտոնություններից եւ կան արդյոք բռնադատվածներ, որոնք չեն կարողացել օգտվել նշված արտոնություններից՝ տարբեր պատճառներով: Հարկ է նկատի ունենալ, որ օրենքի հիման վրա ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որն զբաղվում է բռնադատվածների կողմից ներկայացված դիմումներով, նրանց տրամադրում է համապատասխան տեղեկանքներ, վկայականներ եւ այլն: Հիմնավորման մեջ արտացոլված չեն նշված հանձնաժողովի աշխատանքի պրակտիկ արդյունքները.

2) ներկայացված չեն նախագծի ֆինանսական ապահովվածության հաշվարկները: Մինչդեռ, նախագծի ընդունումը կպահանջի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից զգալի հատկացումներ:

Միայն նշված վերլուծությունների եւ տեղեկատվության առկայությունը հնարավորություն կտար լիարժեք ձեւով պատկերացնելու գործող օրենքի կիրառման արդյունավետությունը եւ ներկայացված նախագծի հիմնավորվածությունը:

 Հարկ ենք համարում նշել, որ «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում առկա են մի շարք դրույթներ, որոնք՝

- առկա են գործող օրենքում: Մասնավորապես, բռնադատված հասկացության սահմանումը, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրման գործընթացի կարգավորումը, կենսաթոշակային ապահովության իրավունքը (մասնակի), բնակարանային ֆոնդի տների սեփականաշնորհման հետ կապված` փաստաթղթերի ձեւակերպման նպատակով գանձվող վարձավճարից ազատվելու արտոնությունը եւ բռնադատվածներին սեփականության իրավունքով անհատույց հողամասերի տրամադրումը,

- գործող օրենքում լրացվել եւ հետագայում ճանաչվել են ուժը կորցրած,

- կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի N 251 եւ 2004 թվականի մարտի 4-ի N 318 որոշումներով:

Այդուհանդերձ՝

 1. «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում՝

1) 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի վերջին պարբերության մեջ անհրաժեշտ է հստակեցնել «հատուկ բնակավայրեր» հասկացությունը, քանի որ պարզ չէ, թե ինչի մասին է խոսքը.

2) համաձայն 9-րդ հոդվածի 4-րդ մասի՝ բռնադատվածներին սեփականության իրավունքով հողամասերն անհատույց տրամադրվում են մինչեւ 2017 թվականի հունիսի 30-ը: Մինչդեռ, նախագծին կից ներկայացված հիմնավորումից պարզ չէ, թե ինչով է պայմանավորված բռնադատվածներին սեփականության իրավունքով հողամասերի անհատույց տրամադրելը տվյալ ժամկետով սահմանափակելը.

3) համաձայն 16-րդ հոդվածի՝ սույն օրենքի դրույթների խախտումն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով: Այս առումով անհրաժեշտ է հստակեցնել, թե նախագծի որ դրույթների խախտումների եւ ինչ պատասխանատվու-թյան մասին է խոսքը.

4) հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները՝

ա. 5-րդ հոդվածում «Կառավարության» բառն անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով: Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասին, 10-րդ, 11-րդ եւ 12-րդ հոդվածներին.

բ. 8-րդ հոդվածում «մտցվում են» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հաշվարկվում են» բառերով,

գ. 13-րդ հոդվածի վերնագիրն անհրաժեշտ է համապատասխանեցնել հոդվածի բովանդակությանը,

դ. 14-րդ հոդվածի 2-րդ մասում «օրենսդրությամբ» բառն անհրաժեշտ է փոխարինել «օրենքով» բառով,

ե. 17-րդ հոդվածում անհրաժեշտ է՝

-  3-րդ մասում «իրավաբանական» բառը փոխարինել «իրավական» բառով,

- վերջին պարբերությունը համարակալել 5-րդ մասով:

2. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի դրույթները չեն բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածի (որոշակիության սկզբունքը) դրույթներից, համաձայն որոնց հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ: Մասնավորապես, հստակ չեն սահմանված բռնադատվածների արդարացման ընթացակարգերը, բացակայում են համապատասխան ժամկետները եւ այլն:

Միեւնույն ժամանակ, հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի ապրիլի 26-ի ՆԿ-58 կարգադրության հիման վրա կազմավորված աշխատանքային խմբի կողմից մշակված եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում առկա չեն բռնադատվածների արդարացման հետ կապված դրույթներ, եւ այդ առումով ներկայացված նախագծի դրույթներն անհրաժեշտ է դիտարկել նշված օրենսգրքի նախագծի հայեցակարգային մոտեցումների շրջանակներում:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմանը:

 Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Կից ներկայացվում են օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 
 
 

Հարգանքով`
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի ընդունման դեպքում

«Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բռնադատվածների մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

Oրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
 


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բռնադատվածների մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Բռնադատվածների մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն  հակասում:

Օրենքների նախագծերի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

    
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի  (այսուհետ` Նախագիծ)` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է կարգավորել խորհրդային կարգերի ժամանակաշրջանում քաղաքական դրդապատճառներով անձի իրավունքների եւ ազատությունների կոպիտ ոտնահարմամբ, քաղաքական, կրոնական եւ այլ համոզմունքերի համար, սոցիալական, ազգային խտրականության դրսեւորմամբ բռնադատված անձանց անօտարելի իրավունքների վերականգնման եւ բռնադատման հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման կարգերը:

Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բռնադատվածների մասին» եւ « Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Բռնադատվածների մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) կարգավորվում է բռնադատվածների մասին օրենսդրությունը, մասնավորապես` հստակեցվում են արդարացման սահմանափակումները, կարգը, կանոնակարգվում են բռնադատվածների, նրանց ընտանիքի անդամների կամ առաջին հերթին ժառանգների հաշվառումը, իրավունքներն ու արտոնությունները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը լրացվում է նոր` «Բռնադատվածների արդարացման իրականացումը» գլխով:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

Եզրակացություն

«Բռնադատվածների մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Բռնադատվածների մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր)` կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունը կազմվել է` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 271 եւ 28-րդ հոդվածների պահանջները:

Նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բռնադատվածների մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Բռնադատվածների մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի թե ընդունումը, թե չընդունումը ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի, ՀՀ պետական բյուջեի եկամուտների, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխման չի հանգեցնում: Ինչ վերաբերվում է ՀՀ պետական բյուջեի ծախսերին, ապա վերոհիշյալ նախագծերի փաթեթի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման, որի գնահատումը հնարավոր չէ տալ` տվյալների բացակայության պատճառով: