ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-1102-19.10.2016-ՍՀ-010/0) վերաբերյալ:

Օրենքի նախագծով նախատեսվում է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց ցանկում կատարել լրացում` մեկից ավելի երկրներում պաշտոնավարած դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների մասով (ներկայումս կենսաթոշակի իրավունք ունեն օրենքի N 1 հավելվածով նախատեսված պաշտոններում, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների պաշտոններում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում):

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմիններն են`

1) Հայաստանի Հանրապետության դեսպանությունները.

2) միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները.

3) Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկները:

Գործող օրենքով սահմանված չէ որեւէ պահանջ, ըստ որի կենսաթոշակը նշանակվում է այն դեպքում, երբ անձը 10 տարի զբաղեցրել է դիվանագիտական ծառայության միեւնույն մարմնի ղեկավարի պաշտոնը: Հարկավոր է նկատի ունենալ այն, որ, համաձայն «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի, դեսպանին ու մշտական ներկայացուցչին նշանակում եւ ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը, նշանակում է մինչեւ 4 տարի ժամկետով, որն անհրաժեշտության դեպքում կարող է երկարացվել:

Գործող օրենքի դրույթների վերլուծությունը ցույց է տալիս, որ անձին օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվում է նաեւ այն դեպքում, երբ անձը պաշտոնավա-
րել է տարբեր երկրներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների պաշտոններում՝ առնվազն 10 տարի:

Գործող օրենքով սահմանված կենսաթոշակը, որպես անձի համար սահմանված արտոնություն, նշանակվում եւ վճարվում է 10 տարի պետական պաշտոններ զբաղեցնելու համար՝ բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ պաշտոնում պաշտոնավարման ժամկետը սահմանված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպան):

Օրենքի նախագծով առաջարկվող մեկից ավելի երկրներում պաշտոնավարած` դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներին, անկախ 10 տարի պետական պաշտոն զբաղեցնելու հանգամանքից, օրենքով կենսաթոշակի իրավունք տալու դեպքում, ըստ էության, կենսաթոշակ կնշանակվի միայն պետական պաշտոնն զբաղեցնելու փաստի հիման վրա, ինչը չի բխում օրենքի տրամաբանությունից, ոլորտում վարվող քաղաքականության սկզբունքներից, նպատակներից եւ համահունչ չէ միջազգային պրակտիկային:

Հարկավոր է նկատի ունենալ նաեւ այն, որ գործնականում Հայաստանի Հանրապետության դեսպանները նշանակվում են նաեւ համատեղության կարգով՝ մեկից ավելի երկրներում:

Օրենքի նախագծի ընդունումը կհանգեցնի օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակի ընդլայնման եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության, որի գծով Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի նախագծով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության 2017-2019 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսված չեն:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի «Պետական կենuաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը կընդունվի օրենքի ընդունումից հետո 3 ամսվա ընթացքում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:


Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:



ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում՝ փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)՝ գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է սահմանել դրույթ, համաձայն որի «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք ունեն նաեւ մեկից ավելի երկրներում պաշտոնավարած դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները:

Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է կենսաթոշակային ապահովություն եւ այլ սոցիալական երաշխիքներ տրամադրել դիվանագիտական առաքելությունն ավարտած կենսաթոշակային տարիքի դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներին, որոնք պաշտոնավարել են մեկից ավելի պետություններում:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

Եզրակացություն

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` սոցիալական պաշտպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1-րդ հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեuանկյունից ունի չեզոք ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով նախատեսվում է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց ցանկում կատարել լրացում` մեկից ավելի երկրներում պաշտոնավարած դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների մասով:

Նախագծի ընդունումը ՀՀ պետական եւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ՀՀ համայնքների բյուջեների ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:

Նախագծի ընդունումը կհանգեցնի Օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակի ընդլայնման եւ, հետեւապես, ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհարժեշտության, որի չափը որոշել հնարավոր չէ համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով: