ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
   ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
              պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Վահե Հովհաննիսյանի եւ Ստեփան Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-1113-09.11.2016-ՊԻ-010/0) վերաբերյալ:

Ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է նվազեցնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված՝ ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա կցորդի՝ համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու համար սահմանված սանկցիայի չափը՝ հինգ հազար դրամի փոխարեն սահմանելով հազար դրամ: Օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված է, որ առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ առկա կարգավորումը Երեւան քաղաքի ավագանու որոշմամբ հաստատված դրույքաչափերի առկայության պարագայում հանգեցնում է տվյալ իրավախախտման համար անհամաչափ մեծ պատասխանատվության: 

Բերված հիմնավորումը հարկ ենք համարում քննարկել վարչական պատասխանատվության միջոցների կիրառման նպատակների հետ համակարգային կապի մեջ՝ համաչափության սահմանադրական սկզբունքի լույսի ներքո: Վարչական պատասխանատվությունը, որպես իրավախախտի նկատմամբ ներգործության միջոց, ունի իրավախախտին դաստիարակելու, ինչպես նաեւ վարչական իրավախախտումները կանխելու նպատակ: Այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է, որ վարչական պատասխանատվության միջոցը բխի համաչափության սահմանադրական սկզբունքի էությունից, այսինքն՝ լինի բավարար եւ համաչափ՝ իր նպատակին ծառայելու համար: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, անդրադառնալով համաչափության սկզբունքի բովանդակությանը, նշել է. «համաչափության սկզբունքն առաջին հերթին պահանջում է ապահովել արդարացի հավասարակշռություն սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի եւ պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջեւ» (ՍԴՈ-924): 

Նշվածից ելնելով՝ գտնում ենք, որ, ցանկացած հակաիրավական արարքի համար պատասխանատվության միջոց ու չափ նախատեսելիս, նախ եւ առաջ անհրաժեշտ է համոզվել, որ դրանք հնարավորություն են տալու հասնելու վարչական պատասխանատվության նպատակների իրականացմանը: Այդ առումով՝ օրենքի նախագծով առաջարկվող սանկցիայի չափի նվազեցումը կարող է հանգեցնել քննարկման առարկա իրավախախտումների թվի ավելացման, ինչպես նաեւ կանխարգելիչ եւ դաստիարակչական գործառույթի բովանդակազրկման: Տուգանքի չափը սահմանելիս՝ անհրաժեշտ է նկատի ունենալ նաեւ հնարավոր կորուստներն ու վարչարարության իրականացման ծախսերը: 

Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ, ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի »Իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը եւ ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին« ՆԿ-96-Ա կարգադրության 5-րդ կետի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անմիջական համակարգմամբ՝ աշխատանքային խմբի կողմից մշակվել եւ վերջնական ամփոփման փուլում է գտնվում վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը, ըստ որի այդ նախագծով փոփոխվող հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանվել է երեք հազարից մինչեւ  հինգ հազար դրամի չափով տուգանք: Նոր օրենսգրքի նախագիծը, ելնելով համաչափության սկզբունքից, պատասխանատվության տարբերակված չափ է սահմանել՝ ելնելով կատարված արարքի հանրային վտանգավորությունից, պատճառված վնասից, մեղքի աստիճանից եւ այլ հանգամանքներից: Նոր օրենսգրքի նախագծով սահմանված են անհրաժեշտ իրավական մեխանիզմներ՝ համաչափության սկզբունքի պահպանմամբ պատասխանատվություն նախատեսող դրույթների կիրառման համար: 

Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը: Միաժամանակ, օրենքի նախագծի հեղինակներին առաջարկում է օրենքի նախագծով ներկայացված առաջարկությանն անդրադառնալ վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծի հայեցակարգային մոտեցումների շրջանակներում:

Հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:  
 

Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ  

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  բնապահպանության   բնագավառում  կարգավորման

1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը բնապահպանության  ոլորտին  չի առնչվում  եւ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում: 

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային   բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու համար սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով տուգանքը փոխարինել նվազագույն աշխատավարձի չափով տուգանքով: 

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ Նախագծի ընդունումն այլ հավասար պայմաններում կարող է հանգեցնել ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների նվազման, իսկ ՀՀ պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի, ՀՀ համայնքների բյուջեների ծախսերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխման չի հանգեցնի:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) առաջարկվում է ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի մեկ ժամվա համար չվճարած 100 դրամ տուրքի համար սահմանել տուգանք նվազագույն աշխատավարձի, այլ ոչ թե դրա հնգապատիկի չափով, քանի որ այն համարժեք է ավտոկայանատեղի մեկ շաբաթվա դրույքաչափին: 

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
 
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ)` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: 

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու համար նշանակել տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի չափով` նախկինում նվազագույն աշխատավարձի հնգապատիկի փոխարեն, որով պայմանավորված հնարավոր է կրճատվեն տնտեսավարողների կողմից կատարվող ծախսերը:

Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է ոչ էական դրական ազդեցություն:

Եզրակացություն
 
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`
     
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.
     
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն: