ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
   ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
              պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Սահակյան


Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի, Վահե Հովհաննիսյանի եւ Թեւան Պողոսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-1127-06.12.2016-ՖՎ-010/0) վերաբերյալ:

Ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածով սահմանված աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման պահանջներում սահմանել կազմակերպության կողմից երկու աշխատող որակավորված աուդիտոր ունենալու պահանջ՝ ներկայումս գործող օրենքի համաձայն հինգ աշխատող որակավորված աուդիտոր ունենալու պահանջի փոխարեն: Այսինքն, առաջարկվում է վերադառնալ մինչեւ 2011 թվականի մայիսի 26-ը աուդիտորական գործունեության ոլորտում գործող օրենսդրական կարգավորման պահանջներին:

Այդ կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ դեռեւս 2011 թվականի մայիսի 26-ին ընդունված օրենքով, որպես լիցենզավորման պայման, հինգ որակավորված աուդիտոր աշխատող ունենալու պահանջ սահմանելու դրույթն առաջադրվել է՝ հաշվի առնելով աուդիտորական ծառայությունների առանձնահատուկ բնույթը` տարբեր ոլորտների հետ առնչվելու եւ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ այդ ոլորտներում մասնագիտական բազմակողմանի գիտելիքներ ունեցող մասնագետների պահանջի հանգամանքը: Մասնավորապես, որակյալ մասնագիտական ծառայությունների իրականացում ապահովելու նպատակով աուդիտորական կազմակերպությունները ներգրավում են որակավորում ունեցող մասնագետների եւ ստեղծում մեթոդաբանական, որակի վերահսկողության, մասնագետների պարբերաբար վերապատրաստման եւ հետեւողական կատարելագործման համակարգեր: Այսինքն, փոփոխության նպատակն ի սկզբանե եղել է մատուցվող աուդիտորական ծառայությունների որակի բարձրացումը:

Հարկ ենք համարում նշել նաեւ, որ 2011-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում նշված օրենսդրական փոփոխությունների արդյունքում, այդ թվում՝ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն խոշոր կազմակերպությունների՝ պարտադիր աուդիտի ենթարկվելու պահանջը հանելուց հետո աուդիտորական կազմակերպությունների թիվը չի նվազել՝ յուրաքանչյուր տարվա համար միջինը կազմելով 34 աուդիտորական կազմակերպություն (այսպես, 2011 թ.՝ 37, 2012 թ.՝ 33, 2013 թ.՝ 31, 2014 թ.՝ 36, 2015 թ.՝ 34, 2016 թ.՝ 33 կազմակերպություն):

Այդուհանդերձ, գործնականում հինգ աշխատող աուդիտոր ունենալու իրավական պահանջը թեեւ հիմնավորված էր, այնուամենայնիվ, դժվարություններ է առաջացրել աուդիտորական ընկերությունների համար: Ներկայումս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից մշակվում է աուդիտորական գործունեության ոլորտի կարգավորման նոր օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում է ներդնել աուդիտորական ծառայությունների որակի նկատմամբ վերահսկողության արդյունավետ համակարգ, վերանայել աուդիտորական կազմակերպությունների լիցենզավորման գործընթացը՝ աուդիտորական կազմակերպությունների ռեեստր ներդնելու միջոցով, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում փոփոխել աուդիտորների պահանջվող նվազագույն թիվը:

Ելնելով շարադրվածից, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ առաջադրված օրենսդրական փոփոխության համար այնուամենայնիվ չեն ներկայացվել բավարար հիմնավորումներ,  Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի ընդունումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները: 

Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում եւ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ լիցենզիա ստանալու իրավունք ունեն փակ բաժնետիրական ընկերություն կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրանցված իրավաբանական անձինք, որոնք ունեն առնվազն 2 աշխատող աուդիտորներ (գործող օրենսդրությամբ սահմանված` 5 աշխատողի փոխարեն):

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ նախագծի ընդունումը կարող է հանգեցնել պետական բյուջեի եկամուտների փոփոխության, իսկ նախագծի ընդուման ազդեցությունը պետական բյուջեի ծախսերի եւ համայնքային բյուջեների ծախսերի եւ եկամուտների վրա կլինի չեզոք:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը շարադրել նոր խմբագրությամբ եւ հինգ աշխատող աուդիտորների փոխարեն սահմանել երկու աշխատող աուդիտորներ:

Նախագծով կարգավորվող շրջանակներն ուղղակիորեն առնչվում են աուդիտորական ծառայությունների շուկայի հետ: Նախագծի ընդունման պարագայում էականորեն կնվազեն հինգ աշխատող աուդիտորներ ունենալու հանգամանքով պայմանավորված աուդիտորական ընկերությունների լրացուցիչ ծախսերը, ինչի արդյունքում կապահովվեն վերոնշյալների գործունեության ընդլայնման հնարավորությունները, կձեւավորվեն հավասար մրցակցային պայմաններ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ տվյալ շուկայում մրցակցային դաշտի վրա կարող է լինել դրական ազդեցություն:

Հիմք ընդունելով նախնական եւ ազդեցության գնահատման բուն գործընթացի փուլերի արդյունքները` արձանագրվում է Նախագծի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա դրական ազդեցություն հայտնաբերվելու եզրակացություն: 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ստանալու իրավունք ունի այն կազմակերպությունը, որը միաժամանակ ունի առնվազն երկու աշխատող աուդիտորներ՝ նախկինում հինգ աշխատող աուդիտորների փոխարեն: Նախագծով առաջարկվող փոփոխությամբ պայմանավորված կպարզեցվի աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ստանալու ընթացակարգը, որի արդյունքում տնտեսավարողները կխուսափեն լրացուցիչ ծախսերից:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն: