ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                        ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
                                                                             պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

  

Հարգելի պարոն Սահակյան


Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով  ներկայացրած «1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի եւ հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերի հակահայկական ապօրինի հոդվածների դատապարտման եւ չճանաչման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-1176-22.02.2017-ԱՀ-010/0) վերաբերյալ: 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի քննարկումը եւ ընդունումը: 

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 
 

Հարգանքով`
ԿԱՐԵՆ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի եւ հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերի հակահայկական ապօրինի հոդվածների դատապարտման եւ չճանաչման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի եւ հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերի հակահայկական ապօրինի հոդվածների դատապարտման եւ չճանաչման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: 

Եզրակացություն
 
«1921թ. մարտի 16-ի Մոսկվայի եւ հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերի հակահայկական ապօրինի հոդվածների դատապարտման եւ չճանաչման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

 «1921թ. մարտի 16-ի Մոսկվայի եւ հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերի հակահայկական ապօրինի հոդվածների դատապարտման եւ չճանաչման մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն: 
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի եւ հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերի հակահայկական ապօրինի հոդվածների դատապարտման եւ չճանաչման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի եւ հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերի հակահայկական ապօրինի հոդվածների դատապարտման եւ չճանաչման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«1921թ. մարտի 16-ի Մոսկվայի եւ հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերի հակահայկական ապօրինի հոդվածների դատապարտման եւ չճանաչման մասին» ՀՀ օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման 

1. «1921թ. մարտի 16-ի Մոսկվայի եւ հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերի հակահայկական ապօրինի հոդվածների դատապարտման եւ չճանաչման մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում: 

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է: 

Եզրակացություն
 
«1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի եւ հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերի հակահայկական ապօրինի հոդվածների դատապարտման եւ չճանաչման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի եւ հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերի հակահայկական ապօրինի հոդվածների դատապարտման եւ չճանաչման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի թե ընդունումը, թե չընդունումը ՀՀ պետական բյուջեի եւ ՀՀ համայնքների բյուջեների մուտքերի ու ելքերի փոփոխման չեն հանգեցնում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի եւ հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերի հակահայկական, ապօրինի հոդվածների դատապարտման եւ չճանաչման մասին» ՀՀ օրենքի նախագծի` տնտեսական, այդ թվում փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի եւ հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերի հակահայկական, ապօրինի հոդվածների դատապարտման եւ չճանաչման մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` տնտեսական, այդ թվում փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է չճանաչել եւ դատապարտել Մոսկվայի` 1921 թվականի մարտի 16-ի եւ նույն թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերի` հայկական տարածքների կարգավիճակին վերաբերող դրույթները: 

Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի եւ հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերի հակահայկական, ապօրինի հոդվածների դատապարտման եւ չճանաչման մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման 

«1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի եւ հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերի հակահայկական, ապօրինի հոդվածների դատապարտման եւ չճանաչման մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է չճանաչել`

- 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում Ռուսաստանի Սոցիալիստական Դաշնային Խորհրդային Հանրապետության կառավարության եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջեւ կնքված «Բարեկամության ու եղբայրության մասին» պայմանագրի` Հայկական պետականությանը վերաբերող հոդվածները,

- 1921 թվականի հոկտեմբերի 13-ին Կարսում կնքված «Բարեկամության մասին» պայմանագրի` հայրենի բնօրրանի բռնազավթումը վավերացնող հոդվածները,

- 1922 թվականի մարտի 16-ին քեմալական Թուրքիայի ու Խորհրդային Ռուսաստանի եւ 1922 թվականի մարտի 20-ին Խորհրդային Հայաստանի կառավարության կողմից Կարսի պայմանադրի վավերացումները:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցությունը բացակայում է: 

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն: