«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-378-1.10.2018-ՊԱ-011/0) ՎԵՐԱ­ԲԵՐ­ՅԱԼ ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒ­­ԹՅԱՆ ԱՌԱ­ՋԱՐ­­ԿՈՒ­ԹՅՈՒՆՆԵՐԸ

 Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկայացված օրենքի նախագծով լրացվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ՝ նկատի ունենալով հետևյալ հանգամանքները՝

Նույն անձի՝ մեկից ավելի վարորդական վկայական ունենալու դեպքում կստացվի, որ այնպիսի իրավախախտում կատարելու դեպքում, երբ անձի վարորդական վկայականը վերցվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 264-րդ հոդվածով սահմանված կարգով, և եթե գործի քննության արդյունքում նշանակվում է տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից զրկելու ձևով վարչական տույժ, ապա անձը մյուս գործող վարորդական վկայականով հնարավորություն կունենա անարգել վարել տրանսպորտային միջոցը:

Ինչ վերաբերում է այլ երկրում վարորդական վկայական ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ապա  հիմք ընդունելով Վարչական իրավախախտում­ների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 128-րդ հոդվածի 4-րդ մասը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից այլ երկրի վարորդական վկայականով տրանսպորտային միջոց վարելը վարչական իրավախախտում է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին Հայաս­տանի Հանրապետության տարածքում պարտավոր է տրանս­պորտային միջոցը վարել Հայաստանի Հանրապետության վարորդական վկայականով:

Միաժամանակ հայտնում ենք, որ հաշվի առնելով Վիեննայի 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի 41-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ճանա­պարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, օտարերկրյա քաղա­քացու՝ Վիեննայի 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի պահանջներին համապատասխանող վարորդական վկայականները Հայաս­տանի Հանրապետության տարածքում գործող են և դրանք փոխանակելու անհրաժեշ­տու­թյունը բացակայում է: