«ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-400-18.10.2018-ՊԻՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ ամուսնությունը հնարավոր է կնոջ և տղամարդու միջև.

«1. Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով:»:

Բացի այդ, ամուսնության կնքման համար անհրաժեշտ պայմաններն ամրագրված են նաև Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածով, ըստ որի՝ «1. Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական տարիքի` .... տասնութ տարեկան տարիքի հասնելը»:

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք գործող օրենքը թողնել անփոփոխ, քանի որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածով արդեն իսկ կարգավորվում է օրենքի նախագծով կարգավորման ենթակա խնդիրը: