«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-361-28.08.2018-ՊԻՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կառավարությունը նպատակահարմար չի համարում «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (Պ-361-28.08.2018-ՊԻՄԻ-011/0)  առաջարկվող Երևանի օրը, որպես տոն օրենքով ամրագրումը և առաջարկում է գործող օրենքը թողնել անփոփոխ այն հիմնավորմամբ, որ հարցն արդեն իսկ կարգավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Երևանի օր նշելու մասին» N 822-Ն որոշմամբ, ինչը Երևանի օրը, որպես տոն օր նշելու հարցում ապահովում է առավել ճկունություն: