«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱ­ՅԱՍ­­ՏԱ­ՆԻ ՀԱՆ­ՐԱ­­ՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱ­ԳԾԻ (Պ-013-12.02.2019-ՏՀ-011/0) ՎԵՐԱ­ԲԵՐ­ՅԱԼ ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱՆՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒ­­ԹՅԱՆ ԱՌԱ­ՋԱՐ­­ԿՈՒ­ԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Վիճա­­կախաղերի մասին» Հայաս­տանի Հանրապետության օրենքում լրացումներ կատա­րելու մա­սին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան օրենքի նախագծի վերաբերյալ սկզբունքային դիտողություններ և առաջարկություններ չունի:

Միաժամանակ հայտնում ենք, որ նախագծի 3-րդ հոդվածով գործող օրենքի 5-րդ հոդվածում լրացվող 1.1-ին մասի համաձայն համապատասխան փոփոխություն պետք է կատարվի նաև օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետում: Ուստի, առաջարկում ենք  օրենքի նախագիծը լրացնել նոր հոդվածով, համաձայն որի կառաջարկվի օրենքի 9-րդ հոդվածի  2-րդ մասի  «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «ե) հայտին կից ներկայացված չեն սույն օրենքի 5-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված` օրենսդրությամբ նախատեսված չափով ու ձևավորման պայմաններով և կարգով ֆինանսական երաշխիքի առկայության վերաբերյալ անհրաժեշտ փաստա­թղթերը:»: