ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության   օրենքների նախագծերի փաթեթի (Կ-027-26.02.2019-ՏՀ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի.

1. 1-ին հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը,

2. 1-ին հոդվածի.

1) 1-ին մասում «լրացնել» բառից հետո լրացնել «նոր» բառը և հանել «հետևյալ բովանդակությամբ» բառերը,

2)  2-րդ մասից հանել «հետևյալ բովանդակությամբ» բառերը,

3. 1-ին հոդվածի 1-ին մասով առաջարկվող Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում  լրացվող նոր «է.» ենթակետում «գրաֆիկայի և խաղերի ստեղծում» բառերը փոխարինել «անիմացիա և մոդելավորում» բառերով,

4. 1-ին հոդվածի 2-րդ մասով առաջարկվող «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում, 3-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում և 4-րդ հոդվածում «ՀՀ» հապավումը բացել,

5. 2-րդ հոդվածում «Ծրագիրը մշակում է Հայաստանի Հանրապեության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը և հաստատում է Հայաստանի Հանրապեության կառավարությունը» բառերը փոխարինել «Ծրագիրը մշակում և հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության պետական կառավարման համակարգի մարմինը» բառերով,

6. 3-րդ հոդված.

1) հոդվածից հանել «հետևյալ բովանդակությամբ» բառերը

2) հոդվածով առաջարկվում է Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 3-րդ մասով սահմանվում է, թե ի՞նչ պահանջների պետք է բավարարեն հավաստագրման համար դիմող տնտեսավարող սուբյեկտները: Այդ կապակցությամբ Օրենքի վերը նշված հոդվածի 3-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար նախատեսվում են սահմանել որոշակի պայմաններ, որոնց դեպքում նրանք չեն կարող դիմել հավաստագրման համար: Սակայն, 6-րդ և 8-րդ կետերի բովանդակությունից պարզ չէ, թե այդ «նախորդ երեք տարվա ընթացքը» երբվանի՞ց է հաշվվում, հավաստագիր ստանալու համար դիմելու թե՞ այլ պահից: Վերոգրյալից ելնելով, Նախագծով առաջարկվող Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ և հստակեցնել ժամկետի հաշվարկման սկիզբը: Ինչպես նաև հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը՝ քննարկել Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերը միավորելու և առանձին մասով շարադրելու հարցը, քանի որ այդ կետերը իրենց բովանդակությամբ և էությամբ դրանք տարբերվում են մյուս մասերից: Ինչպես նաև այդ կետերով սահմանափակվում է տնտեսավարող սուբյեկտների հավաստագրման համար դիմելու իրավունքը, մինչդեռ հիշյալ հոդվածի վերնագրից բխում է, որ դրա կարգավորման առարկան են հանդիսանում հավաստագրվող և հավաստագրված տնտեսավարող սուբյեկտներին ներկայացվող պահանջները, ուստի առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 8. Հավաստագրվող և հավաստագրված տնտեսավարող սուբյեկտներին ներկայացվող պահանջները

1. Հավաստագրումն իրականացվում է կամավորության սկզբունքով:

2. Հավաստագրման համար կարող են դիմել հետևյալ տնտեսավարող սուբյեկտները.

1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած առևտրային կազմակերպությունները, բացառությամբ տնտեսական ընկերակցությունների և դուստր ընկերությունների, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերի և ներկայացուցչությունների.

2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերը.

3. Հավաստագրման համար դիմող տնտեսավարող սուբյեկտները պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.

1) ստեղծվել են բացառապես սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնելու նպատակով.

2) չեն ստեղծվել այլ տնտեսավարող սուբյեկտի վերակազմակերպման արդյունքում.

3) բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկը չի հանդիսացել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լուծարված ընկերության բաժնետեր կամ մասնակից կամ գործունեությունը դադարեցրած (պետական հաշվառումից հանված) անհատ ձեռնարկատեր.

4) բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկը չի հանդիսանում սույն օրենքի պահանջներին համապատասխան հավաստագրված այլ ընկերության բաժնետեր կամ մասնակից կամ անհատ ձեռնարկատեր.

5) բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկը կամ հավաստագրման համար դիմած անհատ ձեռնարկատերը չի հանդիսանում սնանկության գործընթացում գտնվող այլ տնտեսավարող սուբյեկտի բաժնետեր կամ մասնակից.

6) աշխատողների թիվը չի գերազանցում 30-ը.

7) Հավաստագրման համար չեն կարող դիմել այն կազմակերպությունները, որոնց բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկը դիմելու օրվանը նախորդող երեք տարվա ընթացքում և կամ դիմելու պահին հանդիսանում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացրած իրականացնող այլ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացրած իրականացնող այլ կազմակերպության բաժնետեր կամ մասնակից.

8) Հավաստագրման համար չի կարող դիմել այն անհատ ձեռնարկատերը, որը դիմելու օրվանից նախորդող երեք տարվա ընթացքում հանդիսացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացրած և գործունեությունը դադարեցրած (պետական հաշվառումից հանված) անհատ ձեռնարկատեր.

9) Հավաստագրման համար չեն կարող դիմել այն կազմակերպությունները, որոնց բաժնետերերի 20 և ավելի տոկոս բաժնեմասը պատկանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այլ կազմակերպոթյանը կամ որոնց բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկին պատկանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այլ կազմակերպոթյանը 20 և ավելի տոկոս բաժնեմասը:

4. Հավաստագրի գործողության ընթացքում հիմնական միջոցների օտարումը, ինչպես նաև համատեղ գործունեության պայմանագրի կնքումը սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված գործունեության տեսակներից դուրս իրականացվող այլ գործունեություն է:

5. Սույն հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված աշխատողների թիվը հավաստագրի գործողության ընթացքում չի կարող գերազանցել 30-ը:

6. Հավաստագրված անձինք՝

1) պարտավոր են հավաստագրի գործողության ընթացքում պահպանել սույն հոդվածի 2-ից 5-րդ մասերում նշված պահանջները.

2) չեն կարող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող այլ տնտեսավարող սուբյեկտներին օտարել սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված գործունեության արդյունքները, բացառությամբ կրթական ծրագրերի իրականացման դեպքերի:»:

7. 7-րդ հոդվածում «հետևյալ» բառը փոխարինել «նոր» բառով, ինչպես նաև Նախագծի հոդվածով առաջարկվող` Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի նոր շարադրանքում, տարընթերցումներից խուսափելու նպատակով, «գործում են» բառից հետո լրացնել «դրանց տրամադրման օրվանից» բառերը,

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի.

1. 1-ին հոդվածից «(այսուհետ` Օրենսգիրք)» բառերը հանել, նկատի ունենալով, որ Նախագիծը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին այլևս հղում չի պարունակում,         

2. 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն օրենքի 445-րդ հոդվածի 1-ին մասի 4)-րդ և 5)-րդ կետերում «5 տարի ժամկետով» բառերը փոխարինել «մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:»

ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ