ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքների նախագծերի փաթեթի (Կ-041-06.03.2019-ՏՀ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

  1. 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝

1) Վերնագրից և 1-ին հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը և 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն փոփոխությունը կատարել նաև փաթեթում ներառված «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերնագրում և 1-ին հոդվածում,

2) Նախագծի 1-ին հոդվածում, 2-րդ հոդվածի 2-րդ կետում, 3-րդ և 11-րդ հոդվածներում «հետևյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը,

3) Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը՝ նախագծի.

ա) 2-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ` «1) հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության «տեսակի» բառը հանել,»,

բ) 8-րդ հոդվածի «2-րդ մասում» բառերը փոխարինել «2-րդ մասի երկրորդ պարբերության» բառերով,

գ) 10-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 85-րդ հոդվածի չորրորդ պարբերության «Սույն մասի» բառերը՝ «Սույն մասի երրորդ պարբերության» բառերով,

4) Նախագծի 4-րդ հոդվածի, 6-րդ հոդվածի 2-րդ կետի, 13-րդ և 14-րդ հոդվածների «հետևյալ խմբագրությամբ» բառերը փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը: Նույն փոփոխությունը կատարել նաև փաթեթում ներառված «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածում,

5) Նախագծի 5-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածներից հանել «հետևյալ բովանդակությամբ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը,

6) Հանել նախագծի 11-րդ հոդվածով լրացվող 87.1-ին հոդվածի 4-րդ կետը, քանի որ հստակ մասնագիտական գիտելիքների պահանջի սահմանումը խիստ պահանջ է հանդիսանալու ընկերության համար և սահմանափակելու է ընկերության գործունեության առանձնահատկություններով պայմանավորված որակյալ գործող աուդիտի հանձնաժողովի ստեղծումը։ Միաժամանակ, ընկերությունը շահագրգիռ կողմ է հանդիսանում որակյալ աուդիտոր ունենալու տեսանկյունից,

 7) Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 38.1-ին հոդվածի 4-րդ կետից հանել դրույթն առ այն, որ բաժնետիրական համաձայնագրի խախտմամբ կնքված գործարքը կարող է շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա դատարանի կողմից ճանաչվել անվավեր միայն այն դեպքում, երբ ապացուցվի, որ գործարքի մյուս կողմը գիտեր կամ կարող էր իմանալ բաժնետիրական համաձայնագրով նախատեսված սահմանափակումների մասին՝ հնարավոր տարընթերցումներից և հակասություններից խուսափելու նպատակով,

8) Օրենքի նախագծի 16-րդ հոդվածում «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 6-րդ ամիսը» բառերը փոխարինել «պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո» բառերով,

9) Նախագծի 16-րդ հոդվածում «տասներորդ օրը» բառերը փոխարինել «օրվանից» բառով, նույն փոփոխությունը կատարել նաև «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 4-րդ հոդվածում:

  1. 2. Օրենքների նախագծերի փաթեթից հանել «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է յուրաքանչյուր անձի տվյալ դասիարժեթղթերի համար սահմանված 75 տոկոս շեմը, որի դեպքում նա պարտավոր է տվյալ դասի բոլոր արժեթղթերն իրեն հանձնելու առաջարկ անել, փոխարինվում էր 50 տոկոսով: Սույն դրույթը լրացուցիչ խոչընդոտներ կարող է առաջացնել գործնականում, մասնավորապես՝ յուրաքանչյուր անձի տվյալ դասի արժեթղթերի  համար սահմանված 75 տոկոսից 50-ի իջեցնելու պարագայում կստացվի, որ գործնականում երկակի մոտեցում է կիրառվելու այն անձանց նկատմամբ, որոնց արժեթղթերի տիրապետության շեմը  հասնում էր 75 տոկոսի և առաջարկվող փոփոխությունից հետո չէր կարող գերազանցել 50 տոկոսը։

  

 Հարգանքով`             ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ