ԱՌԱՋԱՐԿՈւԹՅՈւՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (այսուհետ Նախագիծ)

 

1.    Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասը  շարադրել նոր խմբագրությամբ.

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի Ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)  1-ին հոդվածը կապտաժ հասկացությունից հետո  լրացնել նոր կետերով՝

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով առաջարկվում է Օրենսգրքի 1-ին հոդվածը լրացնել նոր հասկացություններով: Օրենսգրքի 1-ին հոդվածը բաղկացած է 1 մասից, որն ունի 60-ից ավելի կետեր և անհրաժեշտ է հստակ նշել, թե որտեղ են կատարվելու լրացումները: Առաջարկում ենք դրանք կատարել կապտաժ հասկացության սահմանումից հետո: Նաև հիմք ընդունելով Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը, առաջարկում ենք  հետեւյալ  բովանդակությամբ նոր հասկացություններով՝ բառերը փոխարինել նոր կետերով՝ բառերով:

2.    Նախագծի 1-ին հոդվածում երաշտ հասկացությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«երաշտ՝ կայուն եղանակի տևական շրջան  /  ?? օր կամ ավելի/ որն ուղեկցվում է տվյալ տարածաշրջանի համար բնորոշ տեղումների քանակի նվազեցմամբ և օդի ջերմաստիճանի բարձրացմամբ և հանգեցնում է օդի և հողի խոնավության նվազեցմանը, բույսերի ջրային հաշվեկշռի խախտմանը և ոչնչացմանը:

3.   Նախագծի 1-ին հոդվածում սակավաջրություն՝  բառից հետո իրավիճակ, որը բառերը փոխարինել բնակչության պահանջարկի բավարարման համար անհրաժեշտ ջրային ռեսուրսների բացակայություն: Այն  բառերով:

4.   Նախագծի 1-ին հոդվածում սակավաջրություն հասկացության մեջ եւ երբ ըստ բազմամյա դիտարկումների տվյալների գետավազանների համապատասխան ժամանակահատվածի ջրի միջին ելքերի ապահովվածությունը գերազանցում է վաթսունվեց ամբողջ յոթ տոկոսը եւ արդյունքում վատթարանում են ջրային ռեսուրսների պահանջարկի ապահովման պայմանները մասը շարադրել ավելի հստակ:

5.   Նախագծով սահմանել  գետավազանների համապատասխան ժամանակահատվածի ջրի միջին ելքերի ապահովվածությունը հասկացությունը:

Սույն առաջարկն արվում է հիմք ընդունելով Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը:

ՊԱՐԶԱԲԱՆՈւՄ

Առաջարկության 2-րդ կետում թողնված հարցական նշանները ճշգրիտ ժամկետով փոխարինելու իրավասությունը պատկանում է լիազոր մարմնին: