«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶ­ԳԱ­ՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ­ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱ­ՏԱ­ՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆ­ՔԻ ՆԱԽԱԳԾԻ  (Պ-069-25.03.2019-ԳԿ-011/0) ՎԵ­ՐԱ­­ԲԵՐ­­ՅԱԼ ՀԱ­­­ՅԱՍ­­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­­ԹՅԱՆ ԿԱՌԱՎԱ­­ՐՈՒ­­ԹՅԱՆ ԱՌԱՋԱՐ­­ԿՈՒ­ԹՅՈՒՆԸ                                                                                                                                                     

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է «Հայաս­տա­նի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրա­­պետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հան­րա­պե­տու­թյան օրենքի նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով ստորև ներկայացված գործող իրավական կարգավորումներն ու մոտեցումները.

  1. Նախագծից պարզ չէ, թե որ դեպքերն են դիտարկվում բացառիկ, որոնց առ­կա­յու­թյան պարագայում միայն օրենքով կարող է օտարվել Ակադեմիային օգ­տագործման համար ամրացված գույքը, և ինչով է պայմանավորված Գիտությունների ազգա­յին ակադեմիայի առանձնահատկությունը գույքի օտարման կարգավորումների հարցում: Հարկ է նշել նաև, որ նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ ներկայացված չեն այն առանձնա­հատ­կու­թյունները, որոնք հաշվի առնելով՝ անհրաժեշտություն է առաջանում Գիտությունների ազգային ակադեմիայի համար բացառություններ նախա­տե­սել գույքի օտարման կարգում: Նշված տեղեկատվության բացակայությունը հնարա­վարություն չի տալիս լիարժեք ձևով գնա­հատելու ներկայացված նախագծի ընդունման անհրաժեշտությունը և հիմնավոր­վա­ծությունը:
  2. «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ պետական գույքի օտարման կարգը սահմանում է Կառավարությունը:

Կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատվել է պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազ­մա­կեր­պությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կար­գը, որի 4-րդ կետի համաձայն՝ հիմնարկներին և կազմակեր­պու­թյուն­ներին ամ­րացված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված՝ շենքերի ու շինությունների տարա­ծագնա­­հատման գոտիականության 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիներում գտնվող` յուրաքան­չյուր միավոր 10 մլն դրամից ավելի գնահատված արժեքով անշարժ գույքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 4-16-րդ գոտիներում գտնվող՝ յուրաքանչյուր միավոր 50 մլն դրամից ավելի գնահատված արժեքով անշարժ գույքի, ինչպես նաև յուրաքանչյուր միավոր 50 մլն դրամից ավելի գնահատված արժեքով շարժական, պե­տա­կան անշարժ և շարժական գույքի վերա­նորոգ­ման ու ապամոնտաժման արդյունքում պի­տա­նի համարվող գույքի օտարման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրա­պետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առըն­թեր պետական գույքի կառա­վարման վարչության (այսուհետ՝ վարչություն) ներկայացմամբ` կազմակերպության կառա­վարումն իրականացնող լիազորված պետական մարմնի համաձայնությամբ, եթե համաձայնություն տալու պահին տվյալ գույքը փաստացի չի օգտա­գործ­վում:

Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված՝ Հայաստանի Հանրա­պե­տության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատ­ված՝ շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիներում գտնվող՝ յուրաքանչյուր միավոր մինչև 10 մլն դրամ գնահատված արժեքով անշարժ գույքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 4-16-րդ գոտիներում գտնվող՝ յուրաքանչյուր միավոր մինչև 50 մլն դրամ գնահատված արժեքով անշարժ գույքի, ինչպես նաև յուրաքանչյուր միավոր մինչև 50 մլն դրամ գնահատված արժեքով շարժական ու պետա­կան անշարժ և շարժական գույքի վերանորոգման ու ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող գույքի օտարման մա­սին որոշումն ընդունվում է վարչության պետի հրամանով` կազմակերպության կա­ռա­վարումն իրականացնող լիազորված պետական մարմնի համաձայնությամբ, եթե հա­մա­ձայ­նություն տալու պահին տվյալ գույքը փաստացի չի օգտագործվում: Ընդ որում, շարժական, ինչպես նաև պետական անշարժ և շարժական գույքի վերանորոգման և ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող գույքի (միավորի) օտարումն իրականացվում է աճուրդով` սույն կարգի 14.1-19-րդ կետերի պահանջներին համապատասխան:

  1. «Հայաստանի Հանրապետության գիտու­թյուն­ների ազգային ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից Ակադեմիային ամրացված գույքը:

Կարգավորումից բխում է, որ անհրաժեշտության պարագայում հիմնադիրը կարող է Ակադեմիային ամրացված գույքը հետ վերցնել և գույքի նշանակությանը համապատասխան օրենսդրությամբ սահմանված կարգով տիրապետել այն:

  1. Միաժամանակ հարկ է նկատի ունենալ նաև, որ.

1) գիտության զարգացման հարցերով ոչ միայն զբաղվում են Գիտությունների ազգային ակադեմիայում, այլ նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում,

2) ակադեմիական գիտության զարգացման համար գիտական կադրերից բացի չա­փազանց կարևոր նշանակություն ունի նաև նյութատեխնիկական բազան, որը Հայաս­տանի Հանրապետությունում նյութական միջոցների անբավարար լինելու պատ­ճառով զարգացած չէ։ Ընդ որում, շենքերը, շինություններն այդ նյութա­տեխնիկական բազայում, հատկապես բնական գիտությունների զարգացման գործում, էական նշա­նա­կություն չունեն,

3) պետական գույքային հարաբերությունների կանոնակարգման դաշտում նման դրույ­թի սահմանումը գործնականում կարող է ստեղծել արհեստական խոչընդոտներ պետական գույքի արդյունավետ կառավարման բնագավառում։