ԱՄՓՈՓԱԹԵՐԹ
««Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (Խ-076-29.03.2019-ՖՎ-011/0)օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված բանավոր առաջարկների
ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ |
ՆԱԽԱԳԾԻ ԱՅՆ ՄԱՍԸ, ՈՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ԱՌԱՋԱՐԿԸ |
ԱՌԱՋԱՐԿԸ |
ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԵՂԻՆԱԿԻ/ՀԻՄՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՑՈՂԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ |
ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ |
ԱԺ պատգամավորներ՝ Արտակ Մանուկյան, Եղիշե Սողոմոնյան |
Հոդված 1. «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-122-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: |
«Հոդված 1.»-ը խմբագրել հետևյալ ձևով՝ «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-122-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը ձևակերպել հետևյալ կերպ. «տասնհինգ միլիոն դրամը գերազանցող կրեդիտավորման պայմանագրերի վրա» |
Ընդունելի է: |
Ընդունված է: |