«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-095-08.04.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ 

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 2582-րդ հոդվածով, ինչի արդյունքում կքրեականացվի կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը:

Ընդհանուր առմամբ ընդունելի ենք համարում նախագծերով առաջարկվող մոտեցումը, սակայն գտնում ենք, որ ներկայացված նախագծերով տրվում է իրավիճակային կարգավորում: Հարցը համալիր ձևով կարգավորելու նպատակով ներկայումս Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների հետ համատեղ քննարկվում է համապատասխան օրենքի նախագիծ, որում ամբողջական ձևով կարգավորվելու են կենդանիների պահելու հետ կապված բոլոր հարաբերությունները և այդ առումով Հայաստանի Հանրապետության  քրեական օրենսգրքում և Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ նախատեսող իրավական ակտերի նախագծերը կհանդիսանան նշված օրենքների նախագծերի փաթեթի անբաժանելի մասը: Ելնելով վերոհիշյալից՝ առաջարկում ենք ձեռնպահ մնալ ներկայացված օրենքների նախագծերի ընդունումից: